User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre

    Հարցը նուրբ չէ, այլ սկզբունքային: Ու հարցին հնչեց ավելի շուտ դեմագոգիկ, քան իրական պատասխան: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ի տարբերություն տարածված անազնվության մակարդակին պահպանում է իր պետությունը և ազգը մնալով ազնիվ, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան, ի տարբերություն տարածված ազնվության մակարդակի, տառապում է կյանքից կտրված և ուտոպիստական ազնվության պատկերացումով,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության հզորությանը վճարելով հարկերը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` դա սահմանադրական պարտականություն է և ազնվորեն հարկեր վճարում են նաև ինչպես աթեիստները, այնպես էլ այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչները,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ամրացնում է իր պետությունը կերտելով ամուր և առողջ ընտանիք, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան քայքայում է ընտանիքը, որ ցանկացած պետության ամրությանն բջջային հիմք է և նման քայքայման փաստեր բազմաթիվ են,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության առողջ հասարակության ձևավորմանը հեռու մնալով հանցագործությունից, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան աննկատ մի որդի պես ներսից կրծում է ցանկացած հասարակություն, քայքայում է այն, թուլացնում և անուժ դարձնում սրան դիմադրելու ապագա փորձություններին,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան իր հանցագործ և վատ շրջապատ ընկած հայրենակցին օգնում է դուրս գալ, թողնել վատ և վնասակար սովորությունները, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` դա հաճախ արվում է շահադիտական, հոգեորսկան նպատակներով,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստելով իր պետության ամրությանը չի լքում իր երկիրը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան մնալով այս երկրում իր ներկայությամբ իսկ ավելի թուլացնում ու քայքայում է այն ու ավելի լավ կլինի, որ նա գնա, այլ ոչ թե մնա, էլ չասած դեռ, որ Եհովայի վկաների թիկունքում կանգնած հատուկ ծառայություններին հենց դա էլ պետք է, որ գլխացավանք վկաները ոչ թե իրենց երկրներ գան, այլ թուլացնեն ուրիշ երկրները,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան պահպանում է իր լեզուն, որը ազգի ամենակարևոր բնորոշիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` չեմ հավատում, ես չեմ հանդիպել որևէ Եհովայի վկայի, որը սկզբում հայ լինի, հետո նոր` Եհովայի վկա,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան տարածում է իր ազգի արվեստը արտասահմանում բարձր պահելով պետության անունը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` սուտ է, չեմ հավատում, եթե Եհովայի վկան չի ընդունում իր ազգը, ոնց նա կարող է նման կերպ վարվել, եթե նա չի պայքարում իր ազգի անվտանգության երաշխիքը հանդիսացող բանակի շարքերում գաղափարապես, ոնց կարող է նա հայ լինել ու հայկական արժեքներ տարածել,

    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ի տարբերություն օրենքի վրա թքած ունեցող հայերի, որոնք եվրոպաներում ու ամերիկաներում բոլորս էլ գիտենք թե ինչ աստիճանի են գցել թե՛ պետության և թե՛ հայի կերպարը, նրանք իրենց օրինակելի վարքով այդ ամենը բարձր պահելով ցուցաբերո՞ւմ են ապազգային մտածողություն և թուլացնո՞ւմ են պետականություն" - կասեմ` դեմագոգիա է, բազում ոչ եհովական հայեր հիանալի հեղինակություն են ստեղծել հայերի համար ողջ աշխարհում, իսկ Եհովայի վկաները նույնիսկ հայ էլ չեն, որ մի հատ էլ հեղինակություն բարրացնեն կամ իջեցնեն,

    Ասում ես, թե. "Ու հաշվի առ, որ այս բոլոր թվարկածս և չթվարկած հարցերում իրենք այդպիսի վարք դրսևորում են որպես Եհովայի վկաներ" - կասեմ` ազնիվ են նաև կրոնական այլ շատ ուղղությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև աթեիստներ:

    Ընդունում եմ՝ Եհովայի վկաներից շատերը հրաժարվում են զինվորական ծառայությունից, սակայն նրանք միայն այդ քայլով չեն թուլացնում պետականությունը։ Ունենալով խորը հարգանք և ակնածանք այն մարդկանց հանդեպ ովքեր վտանգել և զոհել են իրենց կյանքը հանուն ուրիշների ազատության, այնուամենայնիվ թույլ տուր ասել, որ ապազգային մտածողություն ունեն այն գեներալները, որ մի կողմից անուն են հանում, թե զենքը ձեռքը հայրենիքն է պաշտպանում, իսկ մյուս կողմից այսօր տեռորի է ենթարկում սեփական ազգին, ուտում է ու գցում է սեփական պետության ունեցվածքը, որի հիման վրա վճարվում են իմ ու քո ծնողների թոշակները։
    Կարևորը ընդգծածս մասն էր` մնացաը բլյա-բլյա-բլյա-ի մակարդակի էր: Փաստ էր, որ մենք եթե բանակ չունենանք, չենք ապրի` փաստ է: Փաստ է, որ Եհովայի վկաները թուլացնում են բանակը` փաստ է: Դնենք այս փաստերն իրար կողքի ու հետևություն անենք` Եհովայի վկաները բարիք են հայ ազգի համար, թե չարիք: Կարծիքս միանշանակ է` եթե բոլոր Հայաստանցի հայերը Եհովայի վկա դառնան, մեզ այլ բան չի մնա, քան վերանալ` հնազանդ ոչխարների պես կոտորվելով թուրքերի կողմից: Սա է, ուրիշ բան չկա...

    Քո ասածը ենթադրում էր, որ ով որ զենք է բարձրացնում և մասնակցում է զիվնորական ծառայության ապազգային չէ և չի թուլացնում պետականությունը։ Բայց փաստորեն կան զենք բարձրացողներ, ովքեր լավ էլ ապազգային են ու թուլացնում են պետականությունը և հակառակը՝ չբարձրացնողներ ովքեր չեն վտանգում։
    Փաստորեն նման ձևակերպումների և նույնականացումների սկզբունքը ոչ միայն անիմաստ է այլև սխալ։
    Եվ կրկին` տրամաբանական, գիտակցված կամ չգիտակցված սխալ ես թույլ տալիս: Զենք բարձրացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ազգի հարատևությանը նպաստելու համար: Այսինքն` մարդը կարող է զենք բարձրացնել իր ազգի պայքարի համար, բայց հետագայում դառնալ չարիք, բայց այ զենք չբարձրացնողը իր ազգի համար չարիք է ի սկզբանե:

    Եվ քանի որ իմ կարծիքն էիր խնդրել, ապա ավելի մանրամասնեմ։ Ժամանակին և եթե չեմ սխալվում հիմա էլ բարձրագույն կրթություն ստացած որոշ Եհովայի վկա երիտասարդների ուղարկում էին սահմանամերձ գյուղեր որպես ուսուցիչներ։ Պահանջելով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նրանք ըստ էության խնդրում են փոխհատուցել իրենց չծառայելը ազգի օգտին ուրիշ գործ անելով՝ սահմանամերձ գյուղերում կամ հեռավոր վայրերում տարբեր աշխատանքներ կատարելու, որոնց կարիքը մեր պետությունը ունի, բայց չկան մարդիկ ովքեր այդքան ցածր աշխատավարձով կհամաձայնվեն կատարել նման աշխատանք։
    Նման կերպ, որպես ուսուցիչ, ոչ եհովականներն էլ կարող են գնալ: Իսկ հիմա հարցիս պատասխանի - եթե բոլորն այդպես վարվեն, վերջը ինչ կլինի?

    Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ փողով ազատվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ովքեր անհիմն ազատվում են բանակից ու առանց որևէ փոխհատուցման պապաների ջպերով (չսիրածս արտահայտություններիցս մեկն է, բայց այստեղ սազում է) թե՛ փոխաբերական և թե՛ բառիս բուն իմաստներով վրաերթի են ենթարկում հասարակ քաղաքացիներին։
    Եվ կրկին` զուտ եհովականների ոճի դեմագոգիա: Չարիք է և նա, և նա ու պետք չէ մի չարիքը ցույց տալով մյուսն արդարացնել: Այս անգամ ևս դու գիտակցական կամ անգիտակցական տրամաբանական սխալ կատարեցիր` համեմատելով չհամեմատելին: Կրկնում եմ, չարիք են երկու տարբերակներն էլ: Իսկ հիմա իմ հարցին պատասխանի ու տես, թե ոնց են համեմատում ոչ թե անհամեմատելին, այլ համեմատելին - Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ պարտաճանաչ կերպով երկու տարի սահման պահող քաղաքացին?

    Իսկ եթե այնուամենայնիվ այդ արարքը դիտում ենք ապազգային քայլ, ապա իրավունք չունենք «ապազգային» և «պետականությունը թուլացնող» պիտակները նրանց կպցնենք, քանի որ ակնհայտ է, որ մնացած հարցերում նրանք հուսալի քաղաքացիներ են թե՛ պետության և թե՛ հասարակության համար։
    Կասկածում եմ - նրանք նույնիսկ ընտրություններին չեն մասնակցում: Եվ վերջում հարց.

    Jarre դուք Եհովայի վկա եք?
    Վերջին խմբագրող՝ Lion: 07.08.2011, 23:46:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (08.08.2011), Moonwalker (08.08.2011), Varzor (08.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •