Իմ հարգելի համաակումբցիներ Ռուֆուս և Moonwalker, չե՞ք ասի ինչո՞ւ է ձեզ այդքան հուզում Hurricane-ի կրոնական պատկանելիությունը

Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ քիչ առաջ ասում էիր, թե վկա չես ու քեզ հետաքրքրում է միայն Աստվածաշնչի ճշմարիտ թարգմանությունը: Ի՞նչու ես կեղծում: Մի՞թե ինքդ քո կառույցի հանդեպ այնքան ճշմարտացիության զգացում չունես, որ բացեիբաց ու հպարտորեն հայտարարես քո ով լինելը:
Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Չակերտներ («/») դնեիր ու նշեիր մեջբերման աղբյուրը:
Moonwalker ջան, Hurricane-ը մի քանի անգամ արդեն նշել է, որ ինքը Եհովայի վկա չէ, ինչո՞ւ ես կասկածում կամ ինչո՞վ է դա կարևոր։

Ինչպես ինքդ ես նշում, եթե վկա լիներ հպարտության զգացումով կպատասխաներ հարցիդ, ինչո՞ւ պիտի թաքցներ։


Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Hurricane, եթե գաղտնիք չէ, կասե՞ք դուք ինչի «վկա» եք, կամ որ եկեղեցուն եք պատկանում:
Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ էլ չհասկացա, թե որևէ կրոնական ուղղության չպատկանող անձը ինչու է այսպես ինքնամոռաց պաշտպանում եհովայի վկաներին:
Ռուֆուս ջան, եթե փորձես այս թեմայի առաջին էջերը նայել, ապա կգտնես նույնիսկ քեզ մտերիմ ակումբային ընկերներ, ովքեր նույնպես այս թեմայում կատարել են ոչ ավանդական ու շատերի համար չհարգվող գրառումներ ու դու ինձանից էլ լավ գիտես, որ իրենք վկաներ չեն։