User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի դու ինձ վիդեոներ հրամցնելու փոխարեն ավելի լավ կլինի Վկաների դավանաբանական հայրերի գործերը կարդա կամ գոնե մի թեթև աչքի անցկացրու, թե ինչ տարաբնույթ ու զարմանազան կանխատեսումներ են արել նրանք: Մարդու ծիծաղն է գալիս:

    Մի՞թե Ռութերֆորդը ("Millions Now Living Will Never Die", 1920թ., էջեր 89-90) չէր մարգարեանում (նման «կանխատեսման» համար այլ բառ չի գալիս միտքս), որ 1925թ. Աբրահամը, Իսահակն ու այլ մարգարեներն են վերադառնալու՝

    «Therefore we may confidently expect that 1925 will mark the return of Abraham, Isaac, Jacob and the faithful prophets of old.»

    Եվ Վկաների արձագանքը 70 տարվա կենսափորձի խորքից.
    «Ինչպիսի՜ հիանալի հեռանկար: Թեև սխալված, բայց այնուամենայնիվ նրանք հաճույքով կիսվում էին այլոց հետ:» («What a happy prospect! Though mistaken, they eagerly shared it with others.», "Proclaimers of God's Kingdom", 1993թ., էջ 632)

    Ո՜ւֆ, ջղայնացա. գնամ-քնեմ:
    ինձ հետաքրքրում է վկաների այսօրվա ուսմունքը արդյոք համապատասախոնում է Աստվածաշնչին? պատասխանը այո, քանի որ երրոդությւոն Աստվածաշնչում չկա, հետևաբար բոլոր եկեղեցինները որոնք ընդունում են երրոդությունը կեղծ են...ինձ հետաքրքրում է արդյոք վկաներ թարգմանածշ Աստվածաշունչը ճիշտ է թարգմանված միանաշանակ այո.., կա ինչ-որ մեկը որ կարողանա 5 սխալ թարգմանություն նշի վկաներ թարգմանությւոնից? ես կարող եմ 100 սխալ թարգմանություն նշել Առաելական եկեղեցու...իսկ էդ պատմություները մարգարեանալու լուրջ չեմ ընդուոնում, քանի որ ինչ որ բառակապակցությունները կտելով գրքից հրամցնում եք,, չկարդալով ամբողջ գիրքը.. թե ինչ իմաստով են ինչ որ բաներ ասվել..իմ համար կարևորը դավանաբանություն է, քանի որ եթե մենք կաթոլիկ ուղղափառ և առաքելական եկեղցու պատմությունները թերթենք բացի արյունից, մարդկանց թալանելուց ուրիշ բան չենք գտնի...


    ուզում ես պատմությանը անրադառնաք? խնդրեմ`

    Բենիկ Ծ. Վարդապետը (Եղիազարյան) եղել է Էջմիածնի միաբան և Կոմիտասի մոտ ընկերներից մեկը: Բենիկ Ծ. Վարդապետը գրում է <<Սակայն վերջին ժամանակներում հայոց յեկեղեցու ամուրիությունը լկտի անառակություն ե դարձել, իսկ վանքերը` անառակության շկոլա, վորտեղից անառակությունը ծավալվում ե հայ ժողովրդի մեջ:ին վանականությունը ամուրիության հետևանքով և կանանց սակավ այցելությամբ վանքերին տարված եր հակաբնական ախտերով, վորի պատճառով շատերը խեղանդամ եյին դառնում, մեջքի ուղեղի չորացումով (сухотка) և վոտների անդամալուծությամբ քարշ եյին տալիս իրենց թշվառ գոյությունը մինչև վաղահաս գերեզման: Արվամոլությունը ընդունված բարք դարձավ վանքերում և անմեղ ու մոլորված պատանիները հասակ առնելով արյունարբու թշնամի դարձան վանքերին ու վանականներին. Մեղավոր չեն վանքերում դաստիարակություն և ուսումն ստացած տղայքը վոր այսոր թքում են վանականների յերեսին և իրենց պրոպագանդան ուղղում վանական կյանքի դեմ:
    Դրանցից մինը` Ճեմարանի մի աշակերտ, պատվի, զգացումի զարգացումով չը կարողացավ տանել ընկերների ակնարկները իր տխուր պատանեկության մասին և Ճեմարանի յերկրորդ հարկի լուսամուտից իրեն ձգեց, ջարդ ու փշուր յեղավ և մեռավ:
    Ավելի պակաս մոլի վանականները հակաբնական ախտերից հեռու մնալու համար, ավելի բնականին եյին դիմում: Լեգենդա չե, վոր Եջմիածնի շենքերի պարիսպներից գեշերները, յերբ պարիսպները փակ եյին լինում, պարանով կապած կողովով կանայք եյին քաշվում պարիսպների վրայով դեպի վեր. Լեգենդա չե, վոր յափունջիներում կոլոլված, փափախներով ծածկված կանայք մթանը վանական խցերն եյին մտնում:Իրականություն ե, վոր 90-ական թվականների նոր սերունդը, ունևորները, Թիֆլիսից հեռագրով անբարո կանայք եյին պատվիրում և «դրախտի գիշերներ» սարքում Վեհարանին կից Լաբյուրինթոս սենյակներում: Բանն այնտեղ հասավ, վոր իր մաքրությունը պահած Տաճատ վարդապետը (հետո վերարկուն հանեց) ատրճանակով եր սպառնում այդպիսիներին և վախեցնում կանանց:Լենինականի մի քահանա բողոքել եր սինոդին իր վատավարկ կնոջ դեմ և պնդել եր լուծել իր ամուսնությունը. Կինը վրեժ առավ բոլոր վանական ջոջերից. բոլորին այցելեց. Նրան ջոջ սրբերը սիրով ընդունեցին. «մատաղն իր վոտքովն ե եկել»: Յեվ հանկարծ 2-3 ամիս վանականները ժամ չեյին գալիս, հիվանդ եյին: Ի՞նչ էր յեղել, վոչինչ. «քամին տվել, մրսել եյին…»: Այս դեպքի մասին յես ժամանակին գրել եմ, և ավելացրել. «Ամուսնությունը, սերը արգելված ե Եջմիածնի համար, իսկ պոռնկությունը իրավունք ե»:Ահա մի յեպիսկոպոս, վորի մոտ շաբաթը յերկու անգամ կառքով մի-մի կին եր գալիս մոտակա Ո. գյուղից: Կառքը գալիս վանականները սովոր եյին ասել. «Վանքին հարսը եկավ»: Յեվ այդ ողորմելի «վանքի հարսին» վերջիվերջո ազգականները քարշ տվին տարան Հռիփսիմեյի վանքի պարիսպների տակ և սպանեցին:Ահա մի յեպիսկոպոս ճանկել եր մի անմեղ սիրուն աղջիկ Նվարդ անունով, իբրև աղախին. նա այդ յեպիսկոպոսի մոտ փչացավ, նրանից ել հիվանդացավ, տեղափոխվեց մի վարդապետի մոտ և ինչ վոր ստացել եր յեպիսկոպոսից, իրավամբ հաղորդեց վարդապետին: Վարդ ու Նվարդ քեֆ արեցին, բայց մի քանի ամսից հետո այդպիսիներին գթացող Եջմիածինը իր «սխալական» վարդապետին Թիֆլիս ուղարկեց բժշկվելու ութն ամսով: Աղջիկը մարդու գնաց. լսեցի, բացվել ե բունը, հայտնողն յեղել ե հիվանդությունը և աղջկան մարդը սրախողխող ե արել:Ահա մի ուրիշ վարդապետ, վորին Նորր-Բայազեդում մի մեծ ընթրիքի ժամանակ մի զինվորական թուրը հանած փախցրեց սեղանից. վարդապետը վեղարը թողած փողոցն ընկավ ու ազատվեց. ի՞նչ եր յեղել. հենց սեղանի վրա լավ չեր պահել իրեն սպայի կնոջ նկատմամբ: Նույն վարդապետին յերկու տարի առաջ Կիսլովոդսկի յեկեղեցում պատարագի ժամանակ մի տղամարդ ջարդեց փայտով, նրա խաղերի համար կնոջ հետ: Վարդապետը փախավ տեղից, վեղարը հանեց ղրկեց Եջմիածին, աշխարհականացավ, անցավ Նախիջևան, նշանվեց այս ել անհաջող անցավ, վերստին վանք յեկավ, վեղարն առավ և «Գերագույն Խորհրդի» սիրելին դարձավ:Ահա մի յեպիսկոպոս, վորին Վաղարշապատի այգիներից մեկում մի գաղթական կնոջ հետ բռնեցին հանցանքի մեջ այգու հարևանները և թքեցին յերեսին:Նույնի փորում մի յեղան ցցելու փորձն արավ մի տղա «սրբազանի» աղախնոց պատճառով, բայց չը թողին:Նույն յեպիսկոպոսը ամենահայտնի անբարոյական կանանց ընդունում և ճանապարհ դնելիս, որը ցերեկով, ափաշկարա մի-մի մեշոկ ցորեն դնում կնոջ բերած ծառայի շալակին և ղրկում:Այս մարդու համար չարաճճի պատանիները մի զատկական նվեր եյին տվել երկտողով ու կպցրել նրա պատին, վոր հետևյալն ե. «Համ աքլոր յես, համ հավ ես,- պառավ տեսնես կամաչես, աղջիկ տեսնես` կը կանչես»: Տարիներ առաջ Եջմիածնում մի խումբ լվացարար ռուս կանայք կային. վանականներն իրենց լվացքի անունով հրավիրում եյին նրանց. բարձրացավ մի մեծ խայտառակություն, գործը հասավ գավառապետին, վորը «բարի յեղավ խնայելու վանականներին, վոր օրենքով արտոնյալ եյին»:Ահա մի տարեց վարդապետ վորի կյանքը միայն անառակությամբ ե անցել: Յես և Հուսիկ վարդապետը (այժմ յեպիսկ.) վկա յեղանք թե ինչպես իրար ծեծեցին «առաքինի» վարդապետն ու պոռնիկ կինը, վորը պահանջում էր իր բարձերն ու «վարձը»: Յես առ ամոթս սպառնացի կնոջը և հազիվ դուրս քշեցի վանքից: Ահա մի յեպիսկոպոս` վորին մի աղջկա ազգականները (ինչպես քննության ժամանակ լսվում եր) զարկեցին դաշույնով ուղղակի սրտի մեջ և յեթե դաշույնի ծայրը ուժեղ յեպիսկոպոսի հաստ կողի վրա կոտրված չը լիներ, նա մեռած պիտի լիներ: Հայ ազգի թշվառությունը քաղցած, աղքատ գաղթական աղջիկներով ու կանանցով լցրեց վանքը: Ստեղծվեց աղախիների սիստեմը:
    Բանն այնպիսի ծավալ ստացավ, վոր Թ.Թադեոսյանը «Հորիզոնում» մի մեծ հոդված գրեց և Եջմիածնին անվանեց «մեծ անառականոց»! Կաթողիկոսն այդ հոդվածի տպավորության տակ մի խիստ հրաման արձակեց «Վանական Խորհրդին» յերեք որվա ընթացքում հեռացնել վանքից բոլոր կանանց և աղջիկներին: Սակայն այդ ջոջերը, վոր այժմ հլու հնազանդություն են պահանջում ստորադրյալ վարդապետներից, և վոչ մեկը «աղախին» հեռացրեց և բանի տեղ չդրեց կաթողիկոսի հրամանը: Այդ 1920թ. եր:

    Խրիմյան կաթողիկոսը միշտ դեմ եր արտահայտվում կուսակրոնությունը և ծաղրում: Իզմիրլյան կաթողիկոսն ասում եր. «Իբրև անհատ մը, իբրև Իզմիրլյան կընդունեմ, վոր ամուրիությունը անառակության կը տրամադրե, բայց իբրև կաթողիկոս, չեմ կրնար փոխել այդ կարգը. այդ ազգային ժողովի գործն ե»:

    Գևորգ Ե. կաթողիկոսը քահանաների կրկնամուսնություն մտցրեց առանց ազգ-յեկեղ. ժողովի և լավ արեց, վորպեսզի քահանաներին անառակությունից ազատի և զավակներին փրկի գեշ ազդեցություններից:

    Անառակության հետ սերտ կապված ե թալանը, գողությունը: Հասկանալի յե թե թալանն ուր ե գնում: Յես ցավում եմ կեղծիքի վրա, վոր անաբարոյականություն ե, վոր վիրավորում ե ինձ խորապես. ցավում եմ քո տղա ու աղջիկ զավակների վրա, վորոնք տգեղ բարքեր են տանելու վանքերից դեպի կյանք: Պաշտպանիր զավակներիդ պատիվը, բարոյականը, հեռացրու նրանց վանքերից և շտապիր վռնդել գարշ ամուրիությունն այն տեղերից>>: Բենիկ Ծ.Վարդապետ Յերևան, 1924թ.

    http://www.lragir.am/armsrc/society40993.html
    Վերջին խմբագրող՝ Hurricane: 06.08.2011, 22:08:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •