User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան մենակ իմ գրառումները մի կարդա, կարդա նաև մյուսինը , որ կարծիք կազմես թե ինչի համար նման պատասխան տվեցի:
    Հովարս ջան, ես մոդերատրական պարտականություններից ելնելով կրոն բաժնի բոլոր գրառումներին էլ աշխատում եմ հետևել, իսկ մինչև գրառում կատարելս մի քանի էջ կարդում եմ նոր եմ գրում

    Եթե նկատեցիր գրառումս կրոնական բովանդակության չէր, այլ ինտերնետային շփման էթիկային էր վերաբերում։

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, Աստածաշնչում որ տեղում է գրված որ հոգի գոյություն չունի:
    Հովարս ջան, նույն կերպ ես կարող ես հարցնել, իսկ Աստվածաշնչում ո՞րտեղ է գրված անմահ հոգու գոյության մասին։

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    սա ինչ է , եթե ոչ սուտ
    Սուտ չի, Աստվածաշնչյան համարներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ է հոգին։ Ի՞նչն է սուտ։ Hurricane-ը բերում է իր իմացածը, դու էլ բեր քոնը։

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սուտ է, ասում եմ սուտ է , սուտը պետք է բացահայտվի:
    Հովարս ջան, դու ազատ ես անելու այն ինչ ուզում ես անել և ինչ ճիշտ ես համարում։ Պարզապես ասածս այն է, որ եթե կրոն բաժնում ես քո ասածներին ասեմ սուտ, որը պետք է բացահայտվի, իսկ դու էլ իմ գրածներին, քննարկումներն անիմաստ են։ Որովհետև եթե սուտ են, էլ ի՞նչ ենք քննարկում։ Ուղղակի մնում է իրար հրաժեշտ տալ։ Համաձայն չե՞ս։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր թարգմանություններից մեջբերումներ մի արա, դրանք նենգափոխված են:
    Նախ ոչ մեկը չի հերքում , որ Աստծու անուններից մեկն էլ Եհովա է, բայց դա հիմք չի հանդիսանում ձեր նման մոլորյալներին անվանվել Եհովայի վկաներ: Եթե դուք վկաներ եք , ապա ասա տեսնենք թե ի՞նչ եք դուք վկայում,
    հրաշքներին չեք հավատում,
    հարությանը չեք հավատում,
    դժոխքը և դրախտը չեք ընդունում,
    հոգու գոյությանը չեք հավատում,
    Սուրբ Հոգին չեք ընդունում,
    Քրիստոսին չեք ընդունում, ձեր համար նա Միքաէլ հրեշտակապետն է,
    ապաշխարություն և վերստին ծնունդ դուք չեք ընդունում
    և շատ այլ բաներ , դե ասա տեսնեմ ի՞նչ ես վկայում, մենակ Նրա անո՞ւնը, դա Հին Կտակարանը առանց ձեզ էլ է ասել :
    Բավական չի , որ դու խաբված ես, ուրիշներին էլ ես հետդ խաբեության մեջ գցում, ինչ որ յառլիկավոր ամերիկացիների հետևից ընկած մոլորություններ եք տարածում: Քանի՞ անգամ ձեր առաջնորդները ձեզ խաբեցին , թե աշխարհի վերջն է , դեռ չխրատվեցի՞ք, թե՞ ուզում ես կաշվիդ վրա զգաս, ուշքի՛ արի: Էս պռոֆեսորը, էն պռոֆեսորը մեզ համար հեղինակություն չեն, նրանք բոլորն էլ Մասսոններ են ինպես և ձեր կազմակերպությունը ,մի քիչ մտածի , թե ինչ է շուրջդ կատարվում:
    Ժառ ջան, ուշադիր կարդա և տես ինչ եմ գրել և ինչ եք պատասխանում:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    նորից կրկնեմ ես վկա չէմ...ինչքանով գիտեմ վկաները ընդունում են Հիսուսի հարությունը, որպես պատմական փաստ, այնպես որ հարության մասին դատարկաբանությունը չանցավ, հրաշքների պահը չհասկացա, թե որտեղ ա գրած և ինչ հրաշքի պետք է հավատալ...

    հոգու գոյությունը առաջին հերթին Աստվածաշունչը չի ընդունում հետո նոր վկաները`

    Սաղմոս 145:4 <<Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան>>։

    Ժողովող 3:19-20 <<Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպէս որ մէկի մահն է, նույնպէս եւ՝ միւսի մահը, եւ բոլորի մէջ նոյն շունչը կա. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ո՛չ մի, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է։ Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում>>։

    ժողովող 9: 5 <<Նրանք, որ կենդանի են, գիտեն, թէ իրենք մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն>>

    ժողովող 9:10 <<Այն ամէնը, ինչ քո ձեռքից կը գայ անելու, արա՛ քո կարողութեան չափով, որովհետեւ գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն>>։

    Հիսուս քրիստոսին, որպես Աստծո որդի որքանով տեղյակ եմ ընդունում են վկաները,
    Գուցե և ընդունում են , բայց ոչ որպես Աստծու որդի՝ Աստված, այլ ինչպես բոլոր հրեշտակները , հրեշտակապետերրը և այլն:
    Եթե Հայաստանում լինեի, կբերեի ապացույցներ 80ական թվերի "стражевая башня"-ից, գուցէ համոզվեիք, չնայած կասկածում եմ:
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, նույն կերպ ես կարող ես հարցնել, իսկ Աստվածաշնչում ո՞րտեղ է գրված անմահ հոգու գոյության մասին։
    կարդա գրածս , որտե՞ղ եմ գրել անմահ բառը :
    Ինչ վերաբերվում է որ ես էլ մեջբերումներ անեմ Սբ Գրքից, ահա , Տիտ.3:10-11.«Հերձուածող մարդէ՝ առաջին ու երկրորդ անգամ խրատելէ յետոյ՝ ետ քաշուէ, գիտնալով որ այնպիսին խոտորած է և մեղք կը գործե ինքզինք դատապարտելով»(քեզ նկատի չունեմ), կամ Գաղատ.1: 8-9. «...եթե մենք, կամ երկնքեն հրեշտակ մը, ավետարանէ ձեզի անկէ տարբերը՝ որ մենք ավետարանեցինք ձեզի, նզովեա՛լ ըլլայ: Ինչպես առաջ ըսինք, հիմա ալ նորեն կ՝ըսեմ. «եթե մեկը ձեր ընդունածէն ուրիշ ավետարան քարոզելու ըլլայ ձեզի, նզովեալ ըլլայ»:

    հ.գ.
    Հարգելի ''վկա'', Ժողովողը եթե ուշադիր և ամբողջությամբ կարդաս, գուցե հասկանաս բերածդ մեջբերումները, քանի որ, ամեն արտահայտություն ունի իր շարունակությունը, դրա մասին ասեց Տեր Հիսուսը. «... գրված է նաև...» (Մատթ. 4:7)
    Վերջին խմբագրող՝ հովարս: 06.08.2011, 23:22:

  3. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, ուշադիր կարդա և տես ինչ եմ գրել և ինչ եք պատասխանում:
    Հովարս ջան, ուշադիր եմ կարդացել Ասածս ինտերնետային շփման էթիկային էր վերաբերում ոչ թե կրոնին, Հովարս ջան։

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, ուշադիր եմ կարդացել Ասածս ինտերնետային շփման էթիկային էր վերաբերում ոչ թե կրոնին, Հովարս ջան։
    Հազար ներողություն Ժառ ջան, չեմ հասկանում , ինչ կապ ունի ճշմարտությունը էթիկայի հետ, ավելի ճիշտ, էթիկային զոհ գնալով ստի՞ն պիտի հարմարվեմ, քավ լիցի: «Ձեր այոն լինի այո, և ոչը՝ ո՛չ», ինձ չի ասվել կեղծավորությունով ''գործդ'' առաջ տար: Ինչևիցե՝ չեմ հասկանում, չեմ ընդունում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.08.2011)

  6. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փաստերի և հստակ արգումենտների ճշնշման տակ Առաքելական եկեղեցու հավատքը պաշտպանողները ջախջախիչ պարտություն կրեցին չկարողալով բերել որևէ օրինակ թե <նոր Աշխարհ թարգմանությունը> նենգափախոված է, չկարողանալով հիմնավորել հոգու գոյությունը, այն դեպքում երբ ես փաստերի և արգումենտների տարափ տեղացի, որ մարդը հոգի չունի թե ըստ գիտության և թե ըստ Աստվածաշնչի...փաստերով և արգումենտներով հիմնավորեցի, որ Եհովան է միակ Աստվածը ըստ եսայիա 45:5...Այսպոիսով երրորդությունը հիմնված չէ Աստվածաշնչի վրա, հոգու գոյությունը գաղափարը հիմնված չէ Աստվածաշնչի վրա...հետևաբար այն այն կրոնական ուղղությունները որոնք ընդունում են երրորդության և հոգու գոյության գաղափարը հակասատվածաշնչյան են և աղանդներ են, կոչ եմ անում պայքարել քայքայիչ աղանդների դեմ, որոնք ընդունում են երրորդության հակաստավածաշնչյան ուսմունքը....

  7. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստերի և հստակ արգումենտների ճշնշման տակ Առաքելական եկեղեցու հավատքը պաշտպանողները ջախջախիչ պարտություն կրեցին չկարողալով բերել որևէ օրինակ թե <նոր Աշխարհ թարգմանությունը> նենգափախոված է, չկարողանալով հիմնավորել հոգու գոյությունը, այն դեպքում երբ ես փաստերի և արգումենտների տարափ տեղացի, որ մարդը հոգի չունի թե ըստ գիտության և թե ըստ Աստվածաշնչի...փաստերով և արգումենտներով հիմնավորեցի, որ Եհովան է միակ Աստվածը ըստ եսայիա 45:5...Այսպոիսով երրորդությունը հիմնված չէ Աստվածաշնչի վրա, հոգու գոյությունը գաղափարը հիմնված չէ Աստվածաշնչի վրա...հետևաբար այն այն կրոնական ուղղությունները որոնք ընդունում են երրորդության և հոգու գոյության գաղափարը հակասատվածաշնչյան են և աղանդներ են, կոչ եմ անում պայքարել քայքայիչ աղանդների դեմ, որոնք ընդունում են երրորդության հակաստավածաշնչյան ուսմունքը....
    Hurricane ոչ մեկը ոչ մեկի դեմ պայքարելու կարիք չունի։ Այսինքն, եթե ավելի ճիշտ ասեմ, ով կարիք ունի պայքարելու արդեն շատ լավ պայքարում է և բոլորը դա տեսնում են։ Խոսքս միայն ֆորումի մասին չէ, այլ ֆորումից դուրս մեր առօրյայի։
    Իսկ այդ ընթացքում մինչ մարդիկ պայքարում են իրար դեմ ու երբեմն ահավոր նենգ ու ոչ թե հավատացյալին, այլ մարդ արարածին անվայել կերպերով, Աստծուն իսկական հավատացողները ու սիրողները այդ հավատքն ու սերը ցույց են տալիս իրենց սիրով միմայնց նկատմամբ ու իրենց քրիստոնեական արպելակերպով, իսկ թե ո՞վ է այդպես ապրում կարծում եմ կարող է տեսնել ցանկացած մարդ, ով մի քանի րոպե կանգ կառնի ու կմտածի մինչև հիմա իր լսածները ու տեսածները և կանի եզրահանգում։
    Այնպես, որ սխալ եմ համարում պայքարի կոչերդ, Hurricane։ Դու ներկայացրեցիր քո ունեցած տեղեկությունները, որոնցից շատերը փատեր էին։ Եթե մարդ դրանից հետո շարունակում է ծաղրել, ապա կարելի է պարզապես դադարեցնել զրույցը, ինչը ես վաղուց արել եմ «ԴԱՐ» Ակումբի Կրոն բաժնում, ուղղակի մեկ-մեկ չեմ դիմանում, բայց դա էլ բուժելի է

  8. #7

    ինչ ա հետաքրքիր ես գրեցի ճիշտ նույն տոնայնությամբ ինչ Առաքելական եկեղցին պայքարում է Եհովայի վկաների դեմ.. այսինքն ուզում եմ ցույց տալ Առաքելական եկեղցու պաշտպանողներին թե ինֆորմացիոն ինչպիսի տեռռոր ա իրականոցնում Առաքելական եկեղցին ընդդեմ Եհովայի վկաների..այսինքն թողած դավանաբանական վեճը որտեղ վկաները միանգամայն ճիշտ են դուրս գալիս, իսկ Առաքելական եկեղցին կիրառում է <պայքարել քայքայիչ աղանդների> դեմ արտահայտությունը , որը փորձեցի հակառակ էֆեկտով կիրառել, որպեսզի հասկանան թե ինչպիսի ինֆորմացիան տեռռորինն են ենթարկվում հատկապես Ալեքսանդր Ամարյանի կողմից..ես վստահ եմ, որ Ամարյան ը իր կյանքի ընթացքում Աստվածաշունչ չի կարդացել; բայց ես նաև նկատել եմ, որ Առաքելական եկեղցին աթեիստներին լարում է Վկաների դեմ <պայքարել քայքայիչ աղանդներ> արտահայտությամբ> բայց բոլորը մոռանում են որ դավանաբանական բանավեճում Առաքելական եկեղցու տեսակետը ջախջախիչ պարտություն է կրում

  9. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստերի և հստակ արգումենտների ճշնշման տակ Առաքելական եկեղեցու հավատքը պաշտպանողները ջախջախիչ պարտություն կրեցին չկարողալով բերել որևէ օրինակ թե <նոր Աշխարհ թարգմանությունը> նենգափախոված է, չկարողանալով հիմնավորել հոգու գոյությունը, այն դեպքում երբ ես փաստերի և արգումենտների տարափ տեղացի, որ մարդը հոգի չունի թե ըստ գիտության և թե ըստ Աստվածաշնչի...փաստերով և արգումենտներով հիմնավորեցի, որ Եհովան է միակ Աստվածը ըստ եսայիա 45:5...Այսպոիսով երրորդությունը հիմնված չէ Աստվածաշնչի վրա, հոգու գոյությունը գաղափարը հիմնված չէ Աստվածաշնչի վրա...հետևաբար այն այն կրոնական ուղղությունները որոնք ընդունում են երրորդության և հոգու գոյության գաղափարը հակասատվածաշնչյան են և աղանդներ են, կոչ եմ անում պայքարել քայքայիչ աղանդների դեմ, որոնք ընդունում են երրորդության հակաստավածաշնչյան ուսմունքը....

    Հա ախպեր ջան, դու հաղթել ես: Ի՜նչ եմ ասում՝ քո երկաթբետոնե փաստարկներով գլխովին ջախջախել ես հազարամյա սատանայական եկեղեցիների դավանաբանական համակարգի հիմունքները: Արդարացիորեն ոտնատակ ես տվել տարբեր լեզուներով շարադրված հազարավոր կրոնական փուչ դոգմատները: Քո հեռակա ու անուղղակի մենամարտում գաղափարապես ծնկի ես բերել տարբեր ժամանակներում ու տարբեր հասարակություններում ապրած սրբերի, աստվածաբանների, հոգևորականների ևն: Եվ այդ ամենը գրչի ստեղնաշարի մի հարվածով:
    Ուղղակի մենք գավառամիտներս չենք գիտակցում Ակումբ ճշմարտության լույսը բերած անձնավորությանը փառաբանելու, նրա հասցեին դիֆերամբներ երգելու անհրաժեշտությունը:
    Շիլլերը մի լավ խոսք ուներ՝ Der Mohr hat seine Schuldigkeit getan; der Mohrkann gehen. («Մավրն իր գործը արեց, մավրը կարող է հեռանալ»): Հուսամ դասականներին գնահատում ու հետևում ես:

    Հ.Գ. Իսկ, եթե լուրջ, նման վերամբարձ ու ամպագորգոռ արտահայտությունները ոչինչ չեն նշանակում ու պայքարի կոչերդ էլ անտեղին են: Յուրաքանչյուրն ունի սեփական դատողություն ու կարծիք: Ու կոնկրետ քո հավատքից ունի աշխարհի բնակչության մոտ 0,1 %-ը: Կարծո՞ւմ ես պետք է պայքարել մնացած 99,9%-ի (մի մասը հակաաստվածաշնչյան քրիստոնյա, մնացածներն ընդհանրապես անհավատ/այլադավան) դեմ, ինչ է թե նրանք քեզնից տարբերվո՞ւմ են: Ձեր համար լավ է գոնե մյուս 99,9%-ը նույն կերպ չի մտածում, թե չէ աշխարհը 7,5 միլիոնով կթեթևանար: Հուսով եմ չե՞ս, մոռացել, որ ոչ վաղ անցյալում նման փորձեր եղել են:
    Հ.Գ.Գ.
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ ա հետաքրքիր ես գրեցի ճիշտ նույն տոնայնությամբ ինչ Առաքելական եկեղցին պայքարում է Եհովայի վկաների դեմ.. այսինքն ուզում եմ ցույց տալ Առաքելական եկեղցու պաշտպանողներին թե ինֆորմացիոն ինչպիսի տեռռոր ա իրականոցնում Առաքելական եկեղցին ընդդեմ Եհովայի վկաների..այսինքն թողած դավանաբանական վեճը որտեղ վկաները միանգամայն ճիշտ են դուրս գալիս, իսկ Առաքելական եկեղցին կիրառում է <պայքարել քայքայիչ աղանդների> դեմ արտահայտությունը , որը փորձեցի հակառակ էֆեկտով կիրառել, որպեսզի հասկանան թե ինչպիսի ինֆորմացիան տեռռորինն են ենթարկվում հատկապես Ալեքսանդր Ամարյանի կողմից..ես վստահ եմ, որ Ամարյան ը իր կյանքի ընթացքում Աստվածաշունչ չի կարդացել; բայց ես նաև նկատել եմ, որ Առաքելական եկեղցին աթեիստներին լարում է Վկաների դեմ <պայքարել քայքայիչ աղանդներ> արտահայտությամբ> բայց բոլորը մոռանում են որ դավանաբանական բանավեճում Առաքելական եկեղցու տեսակետը ջախջախիչ պարտություն է կրում

    Մի՞թե չարությանը չարությամբ եք պատասխանում: Այդ դեպքում ի՞նչով եք դուք մյուսներից լավը:

  10. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա ախպեր ջան, դու հաղթել ես: Ի՜նչ եմ ասում՝ քո երկաթբետոնե փաստարկներով գլխովին ջախջախել ես հազարամյա սատանայական եկեղեցիների դավանաբանական համակարգի հիմունքները: Արդարացիորեն ոտնատակ ես տվել տարբեր լեզուներով շարադրված հազարավոր կրոնական փուչ դոգմատները: Քո հեռակա ու անուղղակի մենամարտում գաղափարապես ծնկի ես բերել տարբեր ժամանակներում ու տարբեր հասարակություններում ապրած սրբերի, աստվածաբանների, հոգևորականների ևն: Եվ այդ ամենը գրչի ստեղնաշարի մի հարվածով:
    Ուղղակի մենք գավառամիտներս չենք գիտակցում Ակումբ ճշմարտության լույսը բերած անձնավորությանը փառաբանելու, նրա հասցեին դիֆերամբներ երգելու անհրաժեշտությունը:
    Շիլլերը մի լավ խոսք ուներ՝ Der Mohr hat seine Schuldigkeit getan; der Mohrkann gehen. («Մավրն իր գործը արեց, մավրը կարող է հեռանալ»): Հուսամ դասականներին գնահատում ու հետևում ես:

    Հ.Գ. Իսկ, եթե լուրջ, նման վերամբարձ ու ամպագորգոռ արտահայտությունները ոչինչ չեն նշանակում ու պայքարի կոչերդ էլ անտեղին են: Յուրաքանչյուրն ունի սեփական դատողություն ու կարծիք: Ու կոնկրետ քո հավատքից ունի աշխարհի բնակչության մոտ 0,1 %-ը: Կարծո՞ւմ ես պետք է պայքարել մնացած 99,9%-ի դեմ, ինչ է թե նրանք քեզնից տարբերվո՞ւմ են: Ձեր համար լավ է գոնե մյուս 99,9%-ը նույն կերպ չի մտածում, թե չէ աշխարհը 7,5 միլիոնով կթեթևանար: Հուսով եմ չե՞ս, մոռացել, որ ոչ վաղ անցյալում նման փորձեր եղել են:
    Հ.Գ.Գ.

    Մի՞թե չարությանը չարությամբ եք պատասխանում: Այդ դեպքում ի՞նչով եք դուք մյուսներից լավը:

    մի ասա <դուք> քանի որ ես ասել եմ վկա չեմ, վկաները ավելի հեզ և համեստ են, ես կարող ա գրելուց քիչ կոպիտ լինեմ, դրանով ել ապացուցվում ա որ ես վկա չեմ..ես մեղավոր մարդ եմ, չեմ ուզում իմ մեղավորությամբ Աստծո սուրբ կազմակերպության անվան վրա բիծ լինի

  11. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն Ժառ ջան, չեմ հասկանում , ինչ կապ ունի ճշմարտությունը էթիկայի հետ, ավելի ճիշտ, էթիկային զոհ գնալով ստի՞ն պիտի հարմարվեմ, քավ լիցի: «Ձեր այոն լինի այո, և ոչը՝ ո՛չ», ինձ չի ասվել կեղծավորությունով ''գործդ'' առաջ տար: Ինչևիցե՝ չեմ հասկանում, չեմ ընդունում:
    Դե, Հովարս ջան, եթե քաղաքավարությունը ու կեղծավորությունը քեզ համար նույն բանն են, ապա հաստատ ճիշտ ճանարապհն ես ընտրել։ Իմ խնդրանքն էր ընդամենը, որ իրար հանդեպ տարրական հարգանքով խոսեիք, այդքան բան։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.08.2011)

  13. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես կպատասխանեմ հովարսին քիչ ուշ, հիմա ժամանակ չունեմ

  14. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ, ես ընդհանրապես համաձայն չեմ շատ ձևակերպումներիդ հետ, բայց ոնց որ միշտ միտքդ հիամալի ձևակերպած է ու համեմված տրամաբանության մեծ տոկոսով:
    Չգիտեմ ես, որպես հայ, հրաժարվում եմ ըմբռնումով մոտենալ այդ մարդկանց: ՀԱԵ-ն էլ զերծ չի թերություններից, ոնց ասում են գյուղ չկա, որ շուն չլինի, բայց իմ երկրի քաղաքացի մարդկանց հանդեպ, որոնք ասենք հրաժարվում են երգել իմ երկրի հիմնն ու կանգնել իմ երկրի դրոշի բարձրանալու ժամանակ: Սա զուտ ցուցադրական օրինակ եմ ասում: Ու ես դեպքում ես մի քիչ դժվարանում եմ չեզոքություն պահել (սովորաբար ստացում է, բայց հոգեկան մեծ լարմամբ):
    Moonwalker ջան, քո նշած երևույթները չեն նշանակում, թե Եհովայի վկաները չեն հարգում դրոշը, կառավարությանը և պետությանը։ Մի օրինակ եմ ուզում բերել.

    Կանադական դպրոցներից մեկում 11 ամյա Թերան նկատեց, թե ինչպես է ուսուցիչը իր դասընկերուհիներից մեկին տանում տնօրենի սենյակ։ Այնուհետև դասընկերուհին վերադարձավ ետ և ուսուցիչը Թերային տարավ տնօրենի սենյակ։

    Մտնելով սենյակ Թերան տեսավ, որ սեղանին դրված է կանադական դրոշը։ Ուսուցիչը պահանջեց, որ Թերան թքի դրոշի վրա, ենթադրելով, որ եթե վերջինս չի երգում հիմնը և չի կանգնում դրոշի առջև, ուրեմն ոչինչ չի խանգարում նրան կատարել այդ անհարգալից քայլը։ Սակայն Թերան հրաժարվեց։ Նա բացատրեց, որ այն, որ Եհովայի վկաները չեն խոնարհվում դրոշի առջև դա բացարձակապես չի նշանակում թե նրանք անհարգանք են ցուցաբերում դրա նկատմամբ։

    Վերադառնալով դասարան, ուսուցիչը բացատրեց, որ հենց նոր նա փորձեց երկու աշակերտների և պահանջեց որ նրանք թքեն դրոշի վրա։ Թեև առաջին աշակերտը մասնակցում էր հայրենասիրական արարողություններին նա այնուամենայնիվ թքեց դրոշի վրա, երբ նրան հրամայեցին այդպես անել։ Սակայն Թերան, չնայած այն բանին, որ չէր երգում հիմնը և չէր երկրպագում դրոշին հրաժարվեց նման անհարգալից քայլից։

    Աղբյուր՝ «Եհովայի վկաները և կրթությունը», էջ 20
    Դժվար չէ եզրակացություն անել, թե աշակերտներից որ մեկն էր, որ իսկապես հարգանք ցուցաբերեց այդ գաղափարների հանդեպ։

    Նույն իրավիճակն այսօր է, Մուն ջան։ Հայրենիքը հարգելը և սիրելը ունի տարբեր դրսևորումներ, իսկ քո նշածը ընդամենը դրանցից մեկն է։

    Ազգը սիրելու և հարգելու ձևեր են նաև՝ պետությանը չգցելը, հարկերը վճարելը, հակապետական տեղեկություններ չփոխանցելը, հայրենիքը չլքելը, լեզուն պահպանելը, դիմացինին հարգող և կարգապահ երեխաներ մեծացնելը....

    Ուզո՞ւմ ես ինդք թվարկիր հայրենիքը սիրելու և հարգելու այլ դրսևորումներ և փորձիր տեսնել, թե ո՞ր մեկը չեն անում Եհովայի վկաները։

    Կարծում եմ համաձայն չես լինի էն լոգիկայի հետ, թե՝ մենակ մի բան կա արա, հետո արի ազգիդ ռեսուրսները կեր, քցի պետությանդ, հարկերդ մի վճարի, որով ապահովվում են թոշակառուների թոշակը, ծերանոցների ծերերի խնամքը, մանկատների աշխատանքը..... Այսօր մեծ մասամբ այս սկզբունքի դրսևորումներին ենք ականատես լինում։

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, ԽՍՀՄ-ում «Վկաներին» աքսորում ու գնդակահարում էին հիմնականում քրեական օրենսգրքի «հակասովետական ագիտացիայի ու պրոպագանդայի հոդվածով»: Իհարկե անմարդկայնություն էր, բայց որոշ տրամաբանություն կար:
    Իսկ դրանից որոշ ժամանակ առաջ Գերմանիան էլ, որպես կոմունիստ էր գնդակահարում իրանց, Մուն ջան, իսկ հետո ԽՍՀՄ-ը այդ «կոմունիստներին» ինքը սկսեց ոչնչացնել։ Ու հավատա, Գերմանիան ուներ «լուրջ» հիմքեր և տրամաբանություն, որ վկաները ազգի թշնամի են ու նույն «լուրջ» լոգիկան ու հիմքերը ուներ նաև ԽՍՀՄ-ը ու նույն համոզումնքը ունեն շատերն այսօր։

    Սա էլ շատ ակնառու կերպով ցույց է տալիս, որ Եհովայի վկաները ընտրողաբար չեն մոտենում իրենց սկզբունքներին՝ բոլոր երկրներում նույն սկզբունքներով են առաջնորդվում՝ անգամ Ադրբեջանի Եհովայի վկաները, ովքեր անմարդկային վերաբերմունքի են արժանանանում, քանի որ հրաժարվում են հայերի վրա զենք բարձրացնել ու փտում են ԿԳԲ-ի պադվալներում, որպես իսլամը ուրացած, ազգի դավաճան «շուն» հայեր։ Իսկ նույն ընթացքում Հայաստանի վկաներին երբեմն անվանում են թուրք։

    Իսկ եթե խոսում ենք Եհովայի վկաների վարքի մասին, ապա կարծում եմ ասելու որևէ բան չկա, քանի որ ինչքան էլ մարդ դեմ լինի նրանց հավատքին, միևնույն է նա առօրյայում տեսնում է, թե ովքեր են Եհովայի վկաները։ Ինչ տիպի մարդիկ են։

    Կարծում եմ, որ մեզանից ոմանք հավանաբար ունեն Եհովայի վկա բարեկամներ, ոմանք Եհովայի վկա հարևաններ, ոմանք համադասարանցիներ, ոմանք աշխատակիցներ, ոմանք ուղղակի ընկերներ։ Ինչ որ մեկի բժիշկն է վկա, ինչ որ մեկի լույսի մարդը, ինչ որ մեկի տաքսու վարորդը, ինչ որ մեկի խանութի աշխատողը, ինչ որ մեկի հավաքարարը, ինչ որ մեկի դասախոսը....

    Եթե կրոնական հայացքներիս պատճառով ինձ համարում եք շահագրգիռ անձ, ապա կարող եք հենց այս թեմայում կարդալ այնպիսի մարդկանց գրառումներ, որոնք Եհովայի վկա չեն (ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, որ առանց թույլտվության եմ մեջբերում, բայց քանի որ դա Ակումբի կանոնադրության և էթիկայի խախտում չէ, հանգիստ անում եմ)։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիծաղելի է, երբ Եհովայի վկաներին այդքան վտանգավոր են համարում: Ես ինքս ճանաչում եմ նրանց ու հաստատ կարող եմ ասել, որ նրանք ընդհանրապես վտանգավոր չեն:
    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց: Էսքան Եհովայի վկաներից օրինակներ բերեցիք: Մի օրինակ էլ ես կասեմ: Իմ անգլերենի դասատուն Եհովայի վկա էր, ես դա իմացա դպրոցս փոխելուց հետո: Ու ինքը շատ նորմալ, խելքը գլխին մարդ էր, եթե ուրիշ դասատու կարա մտնի դասարան Վ.Ս ականություն քարոզի, ինքը իրա կրոնը չէր քարոզում: Նենց որ լավ կլինի չմասնավորեցնենք, հա ես էլ եմ տեսել յազվա անխելք Եհովայի վկաների, բայց նորմալներին էլ եմ տեսել: Իսկ Քրիստոնյաներից էլ չեմ խոսում:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ քիթ, կոկորդ, ականջի բժիշկն էլ ա Եհովայի վկա Շատ բարեհամբույր և խելացի կին ա, ի դեպ բավականին լավ մասնագետ: Նա երբեք չի փորձել համոզել ինձ Եհովայի վկա դառնալ Առանձնապես մեծ վտանգ չեմ տեսնում նրանցից
    Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր կվկայակոչեն լիքը անմարդկային արարքների օրինակներ։ Բայց ես չեմ խոսում ուրիշների մասին, այլ հենց քո։ Եթե դու ունես ծանոթ, ապա ավելի լավ է դատես սեփական աչքիդ տեսածով և ոչ թե պրոպագանդայով։

    Իսկ ես բերեմ մի քանի օրինակներ, որոնց աղբյուրները ոչ միայն կապ չունեն Եհովայի վկաների հետ, այլ նաև շատ հարցերով դեմ են նրանց, ինչպես հենց այս առաջին մեջբերման աղբյուրը.

    New Catholic Encyclopedia. Եհովայի վկաները ճանաչված են, որպես լավագույն վարք ունեցող կրոնական կազմակերպություններից մեկը։
    Իտալական Il Tempo թերթ. Այն մարդիկ ովքեր աշխատում են Եհովայի վկաների հետ նրանց համարում են ազնիվ մարդիկ։ Նրանք այնքան նվիրված են իրենց հավատքին, որ երբեմն կողքից այն դիտվում է որպես կպչուն միտք։ Սակայն նրանց բարձր բարոյականությունը արժանի է գովասանքի։
    Բուեյնոս Այրեսի (Արգենտինա) Herald թերթում նշվում է. Երկար տարիներ է, ինչ Եհովայի վկաները իրենց վարքով փաստել են, որ նրանք աշխատասեր, ողջամիտ, հոգատար և աստվածավախ մարդիկ են։
    Ռուս կրոնագետ Սերգեյ Իվանենկոն գրում է. Ամբողջ աշխարհում Եհովայի վկաներն հայտնի են իրենց անբծախնդիր օրինապաշտությամբ, հատկապես հարկերը վճարելու առումով։
    Այսօր Հայաստանում էլ կան գործածարարներ, ովքեր մեղմ ասած չեն սիրում Եհովայի վկաներին, բայց շահագրգռված են նրանց ընդունել աշխատանքի, քանի որ ուզում են ունենալ վստահելի և ազնիվ աշխատողներ։

    Այնպես որ այն կերպարը, որի մեջ ուզում են խցկել վկաներին, հեռու է ճշմարտությունից։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (07.08.2011)

  16. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre, իսկ ինչպես կմեկնաբանեք այն, որ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում և իրենց ապազգային մտածողությամբ իրենց չափով թուլացնում են մեր պետականությունը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (07.08.2011), Moonwalker (08.08.2011), Varzor (08.08.2011)

  18. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, իսկ ինչպես կմեկնաբանեք այն, որ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում և իրենց ապազգային մտածողությամբ իրենց չափով թուլացնում են մեր պետականությունը?
    Lion, շատ նուրբ հարց ես բարձրացրել։ Շատերն են այս հարցով «տաքանում» և կրքերը թեժացնում առանց խորապես հետազոտելու և անկանխակալ քննելու իրավիճակը։ Թեև հարցի պատասխանը տվել եմ այս թեմայի 804-րդ գրառման մեջ, բայց ավելի մանրամասնեմ։

    Լիոն, եթե Եհովայի վկան ի տարբերություն տարածված անազնվության մակարդակին պահպանում է իր պետությունը և ազգը մնալով ազնիվ, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության հզորությանը վճարելով հարկերը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան ամրացնում է իր պետությունը կերտելով ամուր և առողջ ընտանիք, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության առողջ հասարակության ձևավորմանը հեռու մնալով հանցագործությունից, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան իր հանցագործ և վատ շրջապատ ընկած հայրենակցին օգնում է դուրս գալ, թողնել վատ և վնասակար սովորությունները, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան նպաստելով իր պետության ամրությանը չի լքում իր երկիրը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան պահպանում է իր լեզուն, որը ազգի ամենակարևոր բնորոշիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան տարածում է իր ազգի արվեստը արտասահմանում բարձր պահելով պետության անունը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Եթե Եհովայի վկան ի տարբերություն օրենքի վրա թքած ունեցող հայերի, որոնք եվրոպաներում ու ամերիկաներում բոլորս էլ գիտենք թե ինչ աստիճանի են գցել թե՛ պետության և թե՛ հայի կերպարը, նրանք իրենց օրինակելի վարքով այդ ամենը բարձր պահելով ցուցաբերո՞ւմ են ապազգային մտածողություն և թուլացնո՞ւմ են պետականությունը։

    Ու հաշվի առ, որ այս բոլոր թվարկածս և չթվարկած հարցերում իրենք այդպիսի վարք դրսևորում են որպես Եհովայի վկաներ։

    Ընդունում եմ՝ Եհովայի վկաներից շատերը հրաժարվում են զինվորական ծառայությունից, սակայն նրանք միայն այդ քայլով չեն թուլացնում պետականությունը։ Ունենալով խորը հարգանք և ակնածանք այն մարդկանց հանդեպ ովքեր վտանգել և զոհել են իրենց կյանքը հանուն ուրիշների ազատության, այնուամենայնիվ թույլ տուր ասել, որ ապազգային մտածողություն ունեն այն գեներալները, որ մի կողմից անուն են հանում, թե զենքը ձեռքը հայրենիքն է պաշտպանում, իսկ մյուս կողմից այսօր տեռորի է ենթարկում սեփական ազգին, ուտում է ու գցում է սեփական պետության ունեցվածքը, որի հիման վրա վճարվում են իմ ու քո ծնողների թոշակները։

    Այնպես որ երկու երևույթներ նույնականացնելը և մեր ուզած երանգն ու բովանդակությունը հաղորդելը ճիշտ չէ։
    Քո ասածը ենթադրում էր, որ ով որ զենք է բարձրացնում և մասնակցում է զիվնորական ծառայության ապազգային չէ և չի թուլացնում պետականությունը։ Բայց փաստորեն կան զենք բարձրացողներ, ովքեր լավ էլ ապազգային են ու թուլացնում են պետականությունը և հակառակը՝ չբարձրացնողներ ովքեր չեն վտանգում։
    Փաստորեն նման ձևակերպումների և նույնականացումների սկզբունքը ոչ միայն անիմաստ է այլև սխալ։

    Եվ քանի որ իմ կարծիքն էիր խնդրել, ապա ավելի մանրամասնեմ։ Ժամանակին և եթե չեմ սխալվում հիմա էլ բարձրագույն կրթություն ստացած որոշ Եհովայի վկա երիտասարդների ուղարկում էին սահմանամերձ գյուղեր որպես ուսուցիչներ։ Պահանջելով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նրանք ըստ էության խնդրում են փոխհատուցել իրենց չծառայելը ազգի օգտին ուրիշ գործ անելով՝ սահմանամերձ գյուղերում կամ հեռավոր վայրերում տարբեր աշխատանքներ կատարելու, որոնց կարիքը մեր պետությունը ունի, բայց չկան մարդիկ ովքեր այդքան ցածր աշխատավարձով կհամաձայնվեն կատարել նման աշխատանք։

    Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ փողով ազատվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ովքեր անհիմն ազատվում են բանակից ու առանց որևէ փոխհատուցման պապաների ջպերով (չսիրածս արտահայտություններիցս մեկն է, բայց այստեղ սազում է) թե՛ փոխաբերական և թե՛ բառիս բուն իմաստներով վրաերթի են ենթարկում հասարակ քաղաքացիներին։

    Իսկ եթե այնուամենայնիվ այդ արարքը դիտում ենք ապազգային քայլ, ապա իրավունք չունենք «ապազգային» և «պետականությունը թուլացնող» պիտակները նրանց կպցնենք, քանի որ ակնհայտ է, որ մնացած հարցերում նրանք հուսալի քաղաքացիներ են թե՛ պետության և թե՛ հասարակության համար։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.08.2011), վրեժ62 (08.08.2011)

  20. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժառ ջան, շնորհակալություն հանգամանալից բացատրության համար, բայց պետք է նկատեմ, որ եթե զենք չվերցնողների թիվը Հայաստանում շատ լինի, իսկ Եհովայի Վկաներն ամեն գնով ցանկանում են շատացնել իրենց անդամների թիվը, զենք չվերցնելը ոչ մի այլ աշխատանքով հնարավոր չի լինի փոխարինել: Իսկ այդ դեպքում դա հավասար կլինի հայրենիքի դավաճանության:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.08.2011), Varzor (08.08.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •