Moonwalker-ի խոսքերից
Մինչև ինձ ինչ որ բան հաշվի առնել խորհուրդ տալը վատ չէր լինի աստվածաշնչյան գործողությունների ծավալման թատերաբեմի՝ Պաղեստինի պատմությանը ծանոթանայիր: Պաղեստինը Ք.ա. 63 թ.-ից Հռոմեական տիրապետության տակ էր (եղած մանր մունր թագավորները, օրինակ՝ Հերովդեսը զուտ խամաճիկներ էին կայսեր ձեռքին): Հիմա, Հռոմը Պաղեստինում, ավելի շուտ իր պրովինցիայի շրջաններում՝ Հրեաստանում, Սամարիայում, Գալիլեայում ու Անդրհորդանանյան հողերում մտցրեց նաև իր պատժի մեթոդները: Դրանց թվում՝ խաչելությունը: Հռոմեացիները բերեցին իմ կողմից վերոթվարկված 4 տեսակի «crux» էրը: Նույն գործիքները կիրառվում էին նաև հույների մոտ ու սրանք բոլոր 4 տեսակներին էլ անվանեցին «ստաուրուս»՝ ցից: Որովհետև ինքնին 4-ն էլ ցից էին, ուղղակի մեկը մի գերանից կազմված, մյուսը 2 գերան իրար խաչած ևն: Իմա՝ բառը չի ապացուցում, որ Քրիստոս ցից է հանվել, որովհետև նույն բառով էին կոչվում մյուս 3 տեսակները ևս: Իսկ վերևում իմ նշած փաստերը խոսում են խաչաձև գործիքի կիրառման մասին:
ξύλον բառը հունարենում նշանակում է
ա) փայտ (Ա Կորնթացիս 3:11/2, Հայտնություն 18:12 ևն)
բ) փայտից պատրաստված իր
- մահակ /дубинка/ (Մատթեոս 26:47, Մարկոս 14:43, Ղուկաս 22:52 ևն)
- խաչ (քո նշած համարները՝ Գաղատացոց 3:13, Գործք 5:30, Գործք 10:39 ևն)
- հանցագործների ստորին վերջույթները ամրացնելու կոճղանման սարք (Գործք 16:24, Հոբ 33:11 ևն)
գ) ծառ (Հայտնություն 2:7; 22:2, 14, 19 ևն)
Էջանիշներ