Ռուֆուս-ի խոսքերից
Hurricane, ինձ «մեղմ ասած» բնավ չի հետաքրքրում, թե աստծո անունը ով ոնց է արտասանում: Իմ համար եկեղեցին ու բոլոր կրոնական կառույցներն ու ուղղությունները ընդամենը ֆինանսական կառույցներ են, ովքեր միայն զբաղված են հարստություն դիզելով ու մարդկանց շահագործելով: Մենակ թե հայ առաքելական եկեղեցին գոնե ինչ-որ դրական կողմեր ունի ու պատմության ընթացքում հայ ժողովրդի համար լավ գործեր է կատարել (հայ ազգի համախմբում, մշակույթի պահպանում և այլն), ինչը ոչ մեկ չի կարող հերքել: Իսկ արևմուտքից եկած բոլոր կրոնական կառույցներն ու աղանդները, լինեն դրանք եհովայի վկաներ, մորմոններ, հիսունականներ թե էլ եսիմ ինչ, որոնք բոլոր ստեղծվել են ինչ-որ անգրագետ ամերիկացիների կողմից, հայերի (ու ցանկացած այլ ժողովրդի համար) ոչ մի դրական ազդեցություն չեն ունեցել, բացի ազգն ու ազգայինը քանդելուց: Ես բարեբախտաբար հավատացյալ չեմ, բայց եթե հավատացյալ լինեի ու ստիպված լինեի կատարել ընտրություն կամ 2000 տարվա հնություն ունեցող եկեղեցիներից մեկից (կապ չունի առաքելական, կաթոլիկ, ուղղափառ) կամ ինչ-որ ամերիկացի անբարոյականի կողմից ստեղծված կրոնական կազմակարպություններից մեկից, որը պռիշչիկապատ ջահելների ա ուղարկում Հայաստան որպես միսիոներներ, որոնք իբր թե պետք է 1700 տարուց ավել քրիստոնյա ազգին սովորացնեն աստծո ճիշտ խոսքը, հաստատ ընտրությունս երկրորդի վրա չէր կանգնի: Մյուս կողմից էլ ինչ լավ ա, որ հավատացյալ չեն, թե չէ էս ընտրությունը կդառնար չարյաց փոքրագույնը ընտրելու պես մի բան: Հիմա ոչ կաթոլիկները պարծենալու բան ունեն, ոչ առաքելականները, իսկ աղանդների մասին ավելի լավ ա չխոսեմ:
Էջանիշներ