Ես քո ասած թարգմանությանը ծանոթ չեմ (ու անկեղծ ասած ինձ պետք էլ չի), բայց Հույն ուղղափառ եկեղեցու հոգևորականնին ու աստվածաբաններին հո չե՞ս կարող մեղադրել հունարեն/հին հունարեն չիմանալու մեջ: Ու էն, որ «Նոր աշխարհը» հրատարկվել է նաև հունարեն անձամբ իմ ծիծաղն է հարուցում:
Հարց. քո կողմից մի քանի անգամ չարչրկվեց այն փաստը, որ Սուրբ գրվածքներում 6823 անգամ հանդիպում է «Եհովա» բառը (իրականում՝

տետրագրամոնը): Հիմա, եթե դուք այդքան հետամուտ եք բացարձակ ճշգրիտ թարգմանությանը, ի՞նչու եք գործածում այդ տարբերակը:
«...Նորագույն աստվածաշնչյան թարգմանություններում ամենից հաճախ ներկայացվում է «Եհովա» ձևով, որը, սակայն, լեզվաբանական տեսակետից անթույլատրելի է: Ներկայացված ձևն առաջացել է JHWH ձևի բաղաձայներն այնպես արտասանելուց, ասես դրանք կցված են «Ադոնայ» անվան ձայնավորին» («Հրեական հանրագիտարան», Մոսկվա, 1991թ., հատոր 8, էջ 130): Կարճ ասած «Եհովա» արտասանությունը լատինական աստվածաբանական դպրոցի ազդեցությունն է ու ոչ ավելի: Մենակ, թե չսկսես համոզել, որ հրեաներն ավելի վատ գիտեն հին եբրայերեն քան քո «մասնագետները»:
Էջանիշներ