User Tag List

Էջ 43 68-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #631
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովորդ ջան, ոնց որ շատ ենք շեղվումթեմայից:
    Թեման ոչ թե Աստվածաշնչի մեկնությունների, քննարկումների ու բացահայտումների մասին է, այլ Եհովայի վկաների

  2. #632
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան տարորինակ ոչինչ չկա։Սա առաջին դեպքը չէ երբ ընդիմախոսդ հանդես է գալիս անպատասխանատու ու անհիմն հայտարարություններով։Մեծամասամբ էմոցիաներ արտահայտող հայտարարությունների հիմնական մասը ՙփնտրեք և կհամոզվեք՚ կամ նմանատիպ ՙապացույցներ՚ են բերվում։
    Որքան հիշում եմ ես ապացույցներս ներկայացրել եմ, եթե դու անուշադիր ես և չես կարդացել, այդ դեպքում դու ես անպատասխանատու և անհիմն հայտարարություններով հանդես գալիս:

  3. #633
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հղումները ուշադիր չես կարդացել (չնայած մի մասը օտար լեզվով են, ներող )
    Մինչ այժմ պահպանվել է Ալեքսանդրիայի թարգմանության պատճենները: Այդ թարգմանությունը կատարվել է, կարծեմ մթա 2-3 դարերում՝ հենց եբրայերենից հունարեն: Սակայն հետագա թարգմանությունները բավականին տարբերվում են՝ թե իմաստով եւ թե բովանդակությամբ:
    Նմանատիպ բովանդակային-բառային նուրբ փոփոխությունների ու շեշտադրումների վրա էլ խաղում են Եհովայի վկաները:
    Մի բան էլ ասեմ: Միայն 2009թ.-ին ՀՀ է ներկրվել կրոնական թեմաներով մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի գրականություն, որի մեծ մասը Եհովայի վկաների կողմից
    Նորից եմ կրկնում, բովանդակությունը չի փոխվել, օրինակ գրված է. «ասրի պես ճերմակ» և փոխված է «ձյան պես ճերմակ», այստեղ որն է իմաստի տարբերությունը, եթե հաշվի առնենք որ հյուսիսի շատ ազգեր չգիտեն թե ինչ է ասրը: Սա ընդհամենը օրինակ է:

  4. #634
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից եմ կրկնում, բովանդակությունը չի փոխվել, օրինակ գրված է. «ասրի պես ճերմակ» և փոխված է «ձյան պես ճերմակ», այստեղ որն է իմաստի տարբերությունը, եթե հաշվի առնենք որ հյուսիսի շատ ազգեր չգիտեն թե ինչ է ասրը: Սա ընդհամենը օրինակ է:
    Ասրն ի՞նչ ա
    The cake is a lie.

  5. #635
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասրն ի՞նչ ա
    Սպիտակ բուրդ: Բառը շատ ա հանդիպում գրաբարյան Աստվածաշչում (օր՝ Ղևտացոց ԺԳ 59):


    Մոդերատորական. խնդրում եմ թեմայից մի՛ շեղվեք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.07.2011), հովարս (19.07.2011)

  7. #636
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից եմ կրկնում, բովանդակությունը չի փոխվել, օրինակ գրված է. «ասրի պես ճերմակ» և փոխված է «ձյան պես ճերմակ», այստեղ որն է իմաստի տարբերությունը, եթե հաշվի առնենք որ հյուսիսի շատ ազգեր չգիտեն թե ինչ է ասրը: Սա ընդհամենը օրինակ է:
    Չէ ախպերս, իմ բերած հղումներում հստակ երևում էին ոչ միայն դարձվածքային, այլև իմաստային փոփոխություններ, նույնիսկ անհամեմատելի փոփոխություններ:
    Ինչևէ, դա դեռ չի նշանակում, որ փոփոխություններն արդարացված են: Սակայն Եհովայի վկաների ամբողջ <հաղթաթուղթը> կյանում է նրանում, որ հիմնականում ձգտում են քարոզել նրանց, ովքեր Աստավծաշաունչ ընդհանրապես չեն կարդացել, կամ էլ կարդացել են՝ առանց խորանալու: Այս վերջիններին դեմ են տալիս իրենց կողմից տպագրված և լավ մշակված գրականությունը՝ լվացող միջոցները:

  8. #637
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և տեղեկություններ ''վկաների'' նենգափոխված Աստվածաշնչի մասին :

    https://docs.google.com/viewer?a=v&p...UPof5iOA&pli=1

  9. #638
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եւս մի հետաքրքիր փաստ վկաների վերաբերյալ

    http://ter-hambardzum.do.am/load/hog...asin/5-1-0-543

  10. #639
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովարս ջան, խնդիրը կայանում է նրանում, որ օրենքով ոչ մի կերպ սահմանված չի, թե իչ պետք է անել այն դեպքերում, երբ "խեղաթյուրվում" կամ "փոփոխվում" է հոգևոր գրականությունը: Եվ դրա պատճառը այն է, որ նույն օրենքով ոչ մի կերպ սահմանված չի, թե հոգևոր որ գրականություն է "մաքուր", սիկ որը` կեղծ: Համեմատությունները կատարվում են միայն եկեղոցու կողմից ընդունված կանոնիկ գրականության հետ, սակայն այս պարագայում չկա և ոչ մի օրինական հիմք այդ համեմատություն ճիշտ համարելու, քանի որ կանոնիկ գրականության իսկությունը նույնպես պաշտոնական հաստատում չունի:

    Ըստ այդմ պետական մակարդակով որևէ կրոնական կառույցի դեմ պայքարելու կամ դրա գործունեությունը սահմանափակելու համար ելնում են ոչ թե կրոնական շահերից, այլ ասենք հասարակական կամ պետական: Միայն պետական շահերից ելնելով դժվար է այդպսի պայքար տանել: Դրա համար պետք է են հասարակական մակարդակի մոտիվացիաներ, իսկ այդպիսիք չկան: Միայն բողոքելով, որ "խեղաթյուրում են և ՀԱԵ-ն վարկաբեկում ու անտեսում" չի կարելի օրինական պայքար մղել: Մանավանդ, որ "ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է" և ոչ մի խոսք չկա, թե կոնկրետ որ ճյուղի կամ եկեղեցու քրիստոնեույթունը: Պետական սահմանում չկա աղանդի վերաբերյալ: Աղանդի սահմանումը տալիս է միայն եկեղեցին, իսկ օրենքի առջև դրանք ընդամենը "Կրոնական և հասարակական" կառույցներ են` իրավական տեսանյունից ՀԱԵ-ին հավասար:
    "Բանակ չեն գնում" մոտիվացիան նորից բավարար չէ, քանի որ այն "չոփի ու գերանի" պատմությունն է` ՀՀ զինապարտ քաղաքացիների մեջ ավելի շատ են նրանք, որոնք չեն ցանկանում բանակում ծառայել, այդ գաղափարները բացահայտ արտահայտում և նոիյնիսկ քարոզում են, բայց Եհովայի վկա չեն

    Խնդրում եմ բերեք որևէ հասարակական-տնտեսական հիմնավորում, որը բավարար է Եհովայի վկաների դեմ որևէ օրինական սահմանափակումներ կիրառելու համար:

  11. #640
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վառզոր ջան, իմ նպատակը զգուշացնելն է, որ ամեն մի անհատ տեղեկություն ունենա այս կամ այն աղանդի/ուսմունքի մասին, որից հետո թող վարվի ինչպես կամենում է:
    Եթե Հայաստանում լիներ պետություն հասկացողությունը, կլիներ և օրինավոր կարգին պետություն, այլ ոչ թե օտարների կանոններին ենթարկվող, կաշառակեր և շահամոլ կառավարություն:

    Խնդրում եմ բերեք որևէ հասարակական-տնտեսական հիմնավորում, որը բավարար է Եհովայի վկաների դեմ որևէ օրինական սահմանափակումներ կիրառելու համար:
    Որքան գիտեմ Ֆրանսիան բավականին խիստ (օրենքով) մոտեցում ունի ''վկաների'' հանդեպ :

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (22.07.2011)

  13. #641
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վառզոր ջան, իմ նպատակը զգուշացնելն է, որ ամեն մի անհատ տեղեկություն ունենա այս կամ այն աղանդի/ուսմունքի մասին, որից հետո թող վարվի ինչպես կամենում է:
    Եթե Հայաստանում լիներ պետություն հասկացողությունը, կլիներ և օրինավոր կարգին պետություն, այլ ոչ թե օտարների կանոններին ենթարկվող, կաշառակեր և շահամոլ կառավարություն:
    Որքան գիտեմ Ֆրանսիան բավականին խիստ (օրենքով) մոտեցում ունի ''վկաների'' հանդեպ :
    Մոտեցումդ նորմալ է
    Կարծեմ Ռուսաստանում արգելել են` դատարանի որոշմամբ կազմակերպությանը զրկել են իրավաբանական կարգավիճակից: Սակայն եվրոդատարանը կայացրել է որոշում, ըստ որի պետք է ռեւսաստանը կոմպենսացիա վճարի կվճարեն, բա չէ:
    Ռուսաստանում նույնիսկ նրանց էքստրեմիստների կարգավիճակ էին ուզում տալ, դեռ քննարկում են

  14. #642
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ խոսք է գնացել թե եհովայի վկաները <նենգափոխել> են Աստվածաշունչը, սակայն ինչը ինչի հետ եք համեմատել? եթե եհովայի վկաների հրատարակած Աստվածաշունչը համեմատենք Առաքելական եկեղեցու Աստվածաշնչի հետ բնականաբար տարբերությունը անցնում է 10000-ից; Սակայն իրականում դա այն պատճառով, որ եհովայի վկաների թարգմանությունը կատարված է գիտաքննական տեքստերից, ինչպիսիք են Վեսկոտտ-Հորտ և Նեստլե_ Ալանդ տեքստերը նոր կտակարանի համար, իսկ հին կատակարանի համար Շտուտգարտսենի եբրայերեն Աստվածաշունչը: Այսպիսով որպեսզի գնահատական տրվի թե որքանով են ճիշտ Եհովայի վկաները թարգմանել Աստծո խոսքը, ապա պետք է դիմենք մասնագետների օգնությանը...
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:08: Պատճառ: օտարալեզու հատվածի հեռացում

  15. #643
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսրայելցի եբրայագետ պրոֆեսոր Բենջամին Կեդարը 1989թ-ին ասել է. <<երբ լեզվաբանական հետազոտություններ եմ անում ` կապված Աստվածաշնչի եբրայերեն բնագիր տեքստերի և դրանց թարգմանությունների հետ, հաճախ եմ դիմում անգլերեն մի հրատարակության, որը հայտնի է <<նոր Աշխարհ թարգմանություն>> անվամբ: եվ ամեն անգամ համոզվում եմ, որ այս աշխատությունը արտացոլում է թարգմանիչների անկեղծ` հնարավորինս ճիշտ հասկանալու բնագիր տեքստը>>
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:08: Պատճառ: օտարալեզու հատվածի հեռացում

  16. #644
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համոզիչ չի, քանի որ խոսքը գնում է բնագրի հետ համեմատելով, որը ես ձեռքիս տակ ունեմ :Իսկ ժամանակակից թարգմանիչներին ես այնքան էլ չեմ վստահում, որի համար ունեմ իմ տեսակետը, և հետո պետք չի յառլիկների և կոչումների հետևից ընկնել:
    եթե կարդացիր դրածս հղումը, ապա կտեսնես, որ խոսքը, ՀԱԵ-ի Աստվածաշնչի մասին չէ:

    https://docs.google.com/viewer?a=v&p...UPof5iOA&pli=1
    Վերջին խմբագրող՝ հովարս: 31.07.2011, 22:50:

  17. #645
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ խոսք է գնացել թե եհովայի վկաները <նենգափոխել> են Աստվածաշունչը, սակայն ինչը ինչի հետ եք համեմատել? եթե եհովայի վկաների հրատարակած Աստվածաշունչը համեմատենք Առաքելական եկեղեցու Աստվածաշնչի հետ բնականաբար տարբերությունը անցնում է 10000-ից; Սակայն իրականում դա այն պատճառով, որ եհովայի վկաների թարգմանությունը կատարված է գիտաքննական տեքստերից, ինչպիսիք են Վեսկոտտ-Հորտ և Նեստլե_ Ալանդ տեքստերը նոր կտակարանի համար, իսկ հին կատակարանի համար Շտուտգարտսենի եբրայերեն Աստվածաշունչը: Այսպիսով որպեսզի գնահատական տրվի թե որքանով են ճիշտ Եհովայի վկաները թարգմանել Աստծո խոսքը, ապա պետք է դիմենք
    Չգիտեմ թե ի՞նչ խոսք է գնացել, բայց ասեմ, որ չեմ ուզում նույնիսկ կարդալ: Ինչու՞... Որովհետև համոզված եմ, որ եհովայի վկաները նենգափոխում են ոչ միայն աստվածաշունչը, այլ կարողանում են անամոթաբար ,,նենգափոխել՛՛ նաև ներկա տեղի ունեցող զրույցը: Իզուր ես դիմել այդ բազմաթիվ ,,գիտական՛՛ աղբյուրներին: Ի՞նչ է, թվում է դրանով կարող ես տպավորություն գործել ընթերցողի վրա: Դե իհարկե: Ինձ հանդիպած ,,եհովայի վկաները՛՛, բոլորը անխտիր, թե Գերմանիայում, թե Ամն-ում...և թե այստեղ նույն ձևով են փորձում տպավորություն գործել: Կամ գովազդում են իրենց հարողների թիվը, իրենց հարստությունը, իրենց կենտրոնների բազմաքանակությունը՝ որը՝ իմ կարծիքով գայթակղելու ամենահասարակ ձևն է, կամ փորձում են ցույց տալ իրենց ,,աստվածաշնչյան բարձ գիտելիքները՛՛, որով մեծ տպավորություն են գործում աստվածաշունչ չկարդացած մարդկանց վրա... Ես չեմ ուզում խոսել կտակարանների թարգմանություններից, որոնք երևի թե շատ ժամանակ ու աղբյուրներ են պահանջում: Ասեմ նաև, որ ինձ կտակարանի գիտակ չեմ համարում: Բայց... Բազմիցս եմ լսել թե ինչպես են նրանք համոզում լսողներին, թե. ,,Քրիստոսը արդեն եկել է, նա այստեղ է, երկնքում: Հաղթել է դևերին ու ...՛՛ և այլն: Բայց ես՝, չնայած շատ վաղուց եմ կարդացել նոր կտակարանը, բայց լավ եմ հիշում Քրիստոսի պատգամը իր վերադարձի մասին. ,,Կգան և կասեն, թե Քրիստոսը եկել է, անապատում է... , չհավատաք: Կգան ու կասեն քրիստոսը եկել է, նկուղում է, աղոթք է անում... Չհավատաք... Իմ գալու օրը դուք բոլորդ կիմանաք ինչպես իմանում եք արևի ել ու մուտը՛՛: Մեջբերումս գուցե և հեռու է բառացի լինելուց, բայց իմ կարծիքով հասկանալի է: Հիմա նրանք, ճիշտ և ճիշտ Քրիստոսի ասածի պես, եկել են ու ասում են. ,,Քրիստոսը եկել է ու երկնքում է...՛՛ Չե՞ք կարծում, որ նա հենց սա է ի նկատի ունեցել...
    Կամ նրանց ունեցած կարծիքը եկեղեցու մասին: Ես էլի ասեմ, որ գիտակ չեմ, բայց ինչպե՞ս կարելի է չհիշել, թե աստվածաշնչում ինչ մանրամասնորեն է աստված պատվիրում ,,իր տան կառուցումը՛՛: Նույնիսկ աստիճանների չափերը, վարագույրների չափերը, գույները, նախշերը: գիտե՞ք, կարդալիս նույնիսկ մի պահ՝, թող ների ինձ աստված, ձանձրացել ու բարկացել եմ, թե այդքան մանրամասնորեն ի՞նչ իմաստ ունի գրել: Եվ ես հիմա չեմ հասկանում ձեր տարօրինակ վերաբերմունքը աստծո տան նկատմամբ:
    Եվ հետո, հարգելի աստվածաշնչի գիտակներ, ձեզ նրա վկան եք կոչում թե նրա գոյության ապացույց չգիտեմ, միայն մի հարց եմ տալիս. ձեզանից ում դուր կգար, որ իր անունը ողջ աշխարհով մեկ դարձնեյին ,,մատի փաթաթան՛՛, ծաղրի ու հայհոյանքի առարկա, անուն, որի միայն միամիտ հնչելը կարող է մարդկանց մի զգալի մասի զայրույթն առաջացնել, կարող են սրտխառնուք զգալ: Դե՞, ձեզանից քանիսը կուզեր, որ իր անունը այդ անփառունակ ճակատագրին արժենանար:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:42: Պատճառ: վիրավորական հատվածի խմբագրում
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.08.2011), Varzor (02.08.2011), _Հրաչ_ (01.08.2011), հովարս (01.08.2011)

Էջ 43 68-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •