Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկէ փաստերով Մենակ վերջին դեպքը ասեմ.
16-րդ դարում կաթոլիկ եկեղեցում կողմից հրավիրված Տրիդենտյան երկարատև համաժողով (1545-1563) արդյունքում վերջնական հաստատվել է Աստվածաշնչի գրքերի քանակը և հաջորդականությունը` կանոնիկ տեսքը և բովանդակությունը:
Նույն համաժողովում սահմանվել են նաև երկրորդականոն գրվածքները` կանոնիկ տեսքում տեղ չգտած, բայց "աստվածային խոսքին" չհակասող գրվածքներ, որոնց "սրբությունը" նունպես ընդունվել է համաժողովում:
Սա վերջին դեպքն էր, որտեղ նախկինում վիճելի պարականոն և ապոկրիֆիկ համարվող գրվածքները ստացան նոր կարգավիճակ
Միայն բառը "կանոնիկ" ասում է, որ կատարվել է գրվածքների կանոնակարգում և հաստատ վստահ չեմ, որ կանոնակարգումը կատարվել է ճիշտ
Համարվում է, որ առաջին կանոնակարգողը (Հին կտակարանի գրվածքները մեկ գրքում հավաքագրողը) եղել է Եզրան (ի դեպ հենց նրա կողմից գրված 2-րդ գիրքն էլ համարվում է երկրորդականոն Deuterokanon կամ պրոտոկանոն ): Երկու կտակարանները միավորվել և կանոնակարգվել են առաջին անգամ 4-րդ դարում, տարբեր տվյալներով տարբեր տեղերում և թվականներին:
Ի դեպ նշեմ, որ լյութերական աղանդ չհամարվող եկեղոցու կողմից, հենց Լյութերի կողմից կանոնիկ Աստվածաշնչի որոշ հատվածներ կասկածվում էին ոչ կանոնիկ լինելու ու փոփոված լինելու մեջ
Կան նույնիսկ հին թարգմանություններ, որոնք բացարձակ տարբեր բաներ են ասում:

Հղումներ`
http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%...BB%D0%B8%D1%8F
http://www.pravoslavieto.com/bible/d...y_canon_RU.htm
http://ccat.sas.upenn.edu/nets/edition/
http://www.archive.org/stream/mittei...ge/n9/mode/2up
(կան բաներ գրքերից եմ կարդացել, հղումներ չեմ կարող տալ)
Քո բերած պատմական տվյալները ոչ մի կապ չունեն Աստվածաշնչի բովանդակությունը փոխելու հետ, և հետո ինչ են արել կաթոլիկները , դա իրենք թող պատասխան տան