Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Իռացոինալ եւ հակատրամաբանական մոտեցումներով իրենց անձը դեգրադացման եւ ինքնաոչնչացման ճանապարհին են դնում: Էլ չեմ ասում, որ Աստծո հեղինակության հետ են խաղ անում:
Չամիչ ջան, սա անձնական մոտեցում է, որի դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Դու այդպիսի տպավորություն ունես։

Իսկ այ էս մեկը, քեզ վիրավորելու համար չեմ ասում, բայց սա պարզապես չի համապատասխանում ճշմարտությանը։

Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Տարբերությունը իհարեկ շատ մեծ չի, բայց որ եհովականները Աստծո կերպարը մաքսիմալ մոտեցրել են մեշոկ պապիի կերպարին՝ փաստ է: Նրանք խորապես հավատացել են ու սերտաճել են այն մտքին, որ մոմ վառելու համար բոբո պապիկը իրենց կզրկի փրկության հնարավորությունից ես համարում եմ, որ եհովականությունը քարոզում է Աստվածաֆոբիա:
Կարծում եմ, որ նման եզրահանգման գալու համար ունես ինչ որ պատճառ կամ հիմք, կասե՞ս որոնք են դրանք։