Moonwalker (03.10.2010), Tig (04.10.2010), Հարդ (03.10.2010)
Դու ունես քո տեսակետը ու ամեն ինչ տեսնում ես աթեիզմի սպեկտրի միջով: Ու ես իմ փորձով եմ համոզվել, որ կրոնական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ նման հարցերում ընդհանուր հայտարարի չեն կարող գալ:
Քո ոճով պատասխանեմ. իսկ դու ես որոշում Աստվածաշնչում գրվածը ճշմարտություն է, թե չէԱստվածաշնչում գրվածը բացարձակ ճշմարտություն չէ, եւ ինչ դրան հակասում է, թակարդ չէ: Ոչ էլ եհովայական դարձած մարդիկ են թուլամորթ: Ամեն մարդ իր մի բանը գտել է. մեկը նյութական շահ, մյուսը հանգստություն, երրորդը հավատ, մյուսին գուցե հուսահատությունից է հանել իր նոր հավատը...Ու ես ոչինչ չէի ունենա եհովականների դեմ (ինչպես չունեմ օրինակ քո դեմ), եթե մրանք չզբաղվեին հոգեվորսությամբ:
Դե ես էլ, հայրենասեր լինելով, նախընտրում եմ Սուրբ Երրորդությունը: Մեկը, մյուսի հետ կապ չունի:Վերջը մի բան եմ հասկանում մենակ. ամբողջ կռիվները, թե կրոնների միջև, թե մի կրոնի ու դրա աղանդների մի խնդրի համար են տարվել. թե ում գրպանն է գնալու տասանորդը, ում ձեռքն է լինելու իշխանությունը:
Ես նախընտրում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը![]()
![]()
Նայիր, ես հավատացյալ չեմ, այդ պատճառով ինձ համար անհասկանալի է, ինչպես խելքը գլխին մարդ կարող է հավատալ նրան, որ գալու է ժամանակ, երբ մեռելները հարություն կառնեն ու կքայլեն երկրի վրայով..
Բայց քրիստոնյա հավատացյալը, եթե հավատում է, որ Մարիամը հղիացել է սուրբ հոգուց, որ կա դժողք, ու դրախտ, որ Ապոկալիպսիս է լինելու... Ինչպես չի հասկանում ուրիշ մարդկանց, ովքեր ՀԱԱԱՄԱՐՅԱ նույն բաներին են հավատում, ինչ նա... Ու նրանց վատաբանում ես, անվանելով թուլակամ...
Տարբերությունն ինչում է՞ միայն նրանում, որ սա պաշտոնական է, նա ոչ պաշտոնական...
Իդեպ, եհովայականները օգտվում են ՆՈՒՅՆ Աստվածաշնչից, ինչ պաշտոնական կրոնը...
Եթե ասեք՝ եհավայականները խարխլում են ՀՀ պետության հիմքերը ՝ համաձայն եմ։
Իսկ հոգևոր–հոգեբանական առումներով դուք բարոյական իրավունք չունեք մարդկանց մեղադրելու ինչ–ինչ բաներին հավատալու համար։
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ռուֆուս (04.10.2010)
Ֆրեյա ջան հիմա շտապում եմ, քիչ ուշ ավելի հիմնավոր պատասխան կտամՀիմա մի բան կասեմ: Մեր կողքի հարևանը եհովական է, եհովական է ամբողջ ընտանիքով՝ ինքը, կինը, զոքանջը, 2 երեխաները: Իրանց հետ մեր շփումը խիստ սիմվոլիկ է՝ բարև-հաջող: Մի 5 տարի առաջ 3-րդ երեխան ունեցան: Շատ լավ տղա էր՝ ուրախ ու կարամ ասեմ իրանց ընտանիքի ամենախելացի մարդն էր՝ չնայած տարիքին: Էս 2 ամիս է էդ տղային իրենց հետ հավաքների են տանում: Ու երեխեն 360 աստիճան փոխվել է: Մի քանի օր առաջ նկատեցի. տղայի աչքերի փայլն է կորել: Ու էս փաստն ինձ շատ բան է ասում, ուրիշներին՝ չգիտեմ
![]()
ՀմՈվ ասաց, որ չեն փորձում, լավ էլ փորձում են
Ճիշտ է, պետական լծակներ ունեն իրենց ձեռքին, ինչի համար փողոց ընկնեն...
Ամեն տեղ պաշտոնական եկեղեցին, մեռելոցը տեղափոխելով զզվացնում թողում են, ինչի պատճառով երկուշաբտի տանն ենք լինում իսկ գյոզալ շաբաթ օրով աշխատում ենք, ընտրություններից առջ կաթողիկոսի "ռ..դեմքն" է պայլում էկրաններից, եկեղեցին "պաշտոնականացնում է" հարսանիք ու մահ, տերտերները քարոզում են ու առավոտից երեկո՝ մենք քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին պետությունն ենք, հայերը շատ պետք է գնան եկեղեցի, եւ ինչ ասես–չասես՝ միայն Աստվածաշնչի դոգմաներով են քեզ պատասխանում։
Որոշ մարդկանց պայծառ մտահղացումները առաջարկում էին վերականգնել տասանորդը...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Խոսքս էն մասին ա, որ դեռ երբեք փողոցում ինձ ոչ մեկ չի մոտեցել, ու ճանճի նման ոչ մեկ դուռս չի ծեծել ու քրիստոնեություն ինձ քարոզել:
Հարդ (04.10.2010)
Նաիրուհի (10.10.2010)
Գայլն իր ձագերին կերակրելու համար բռնումա նապաստակին և նապաստակի ձագերին թողնումա անտեր:
Ինձ ով կասի, արդյոք գայլը մեղքա գործում և Եհովան նրան անպայման կպատժի?
Թե շատ էլ լավա անում, պետքա նապաստակի ձագերին էլ ուտեր, որ անտեր չմեծանաին:![]()
NARUTO 9:30-ին և 17:00-ին ATV-ի եթերում: Երկուշաբթիից ուրբաթ:
Ընդհանրապես Եհովայի վկաներին պիտի համարենք մեր ազգի թշնամիներից,որովհետև նրանք ազգ չեն ուզում ճանաչել…Նրանց գործունեությունը տանում է տեպի համահարթեցման![]()
Հաղթում է ուժեղը,ոչ թե արդարը:Գարեգին Նժդեհ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ