Moonwalker (02.10.2010), tikopx (02.10.2010), V!k (02.10.2010), Ապե Ջան (02.10.2010)
մի քանի բառով կարճ ` ....................................................... : դե իրանք ել մեր կողմերը չեն երևում![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Moonwalker (02.10.2010)
Է եկեք իրար մասին արտահայտվելիս օգտվենք էն կանաչ սմայլիկից, կետերից բաղկացած գրառումներից... հետո՞, սա քննարկու՞մ համարվեց: Գրեք ձեր կարծիքը նորմալ հայերենով, կարդանք, ձեր դիրքորոշումը իմանանք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մանուլ (02.10.2010)
Մեր թաղամասում հին մի շենք կար, մի քանի տարի առաջ չիմացանք ով, ոնց եկան ու էտ շենքը վերանորոգեցին, տեղանքը մաքրեցին, սիրուն մարդիկ գործ արեցին:Թաղն ուրախացել էր, որ վերջապես զիբիլը մաքրվեց...
դեռ գլխների գալիքը չէին իմանում... դարձավ իրանց հավաքատեղին: Հիմա չեմ իմանում ինչքան հաճախականությամբ գալիս են, հավաքվում են ու ամբողջ շրջապատի 10 շենքերի բնակիչները նրանց երգերի հնչյուններն են "վայելում": Բողոք-մողոք չանցավ, ոնց որ հաշտվել են` ինչպես միշտ մենք մեկ ա հարմարվող ազգ ենք չէ?
Դե բնականաբար մեր շենքերի բնակիչները խիստ իրանց նպատակակետին ծառայելու համար իսկական թմբլ թիրախներ են դարձել:
Մի օր` կարծեմ կիրակի էր, որ ես տանն էի, դուռը թակում են, մաման բացում է ու սպասում եմ, մարդ չի գալիս ներս, դուրս եկա միջանցք, տեսնեմ մի մարդ` հետը փոքր, մի հազիվ 5-6 տարեկան երեխա, եկել ու մի բրոշուրատիպ գիրք ա հրամցրել ու սկսել ա... Արյունս երևի սևացավ էտ պահին. մաման, կողքի հարևանը կանգնել, նայում են իրար ու ոչ մի բան չեն հասցնում, չեն կարողանում ասեն ( արդեն ընկնում են թակարդը)... ես որ սկսեցի խոսալ, էս մարդն իրա կեղծավոր ժպիտը մոռացավ, շշմեց կանգնեց... էն աստիճանի, որ հա հա էր էտ երեխուն արդեն մեր տուն էի բերում, որ հետը ման չտա. պարզվեց իրա երեխան էր![]()
Մեր շենքը հիմա թիրախից դուրս է: Մի օր դրսում էտ մարդն ինձ տեսավ ու բառացի ճանապարհը շեղեց, երևի հիշել էր, որ ասեցի` որտեղ քեզ տեսնեմ խայտառակ եմ անելու- հավատացել էր
Հ.Գ. գլուխ գովալու չլինի կամ մեծամտություն չհամարեք, բայց եթե ամեն շենքում մեկը լինի, որ իրանք չորանան, մի օր արմատն էլ կչորանա:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
tikopx (02.10.2010)
աղբյուրըԻՆՉ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
23 տարի Եհովայի հավատարիմ վկա լինելուց հետո Բիլ Բրաունինգը հայտնաբերեց, թե ինչն էր, որ Եհովայի վկաները երբեք իրեն չէին պատմել. դա այն էր, որ նա կարող էր Հիսուսի հետ անձնական հարաբերություն ունենալ: Բիլ Բրաունինգն իսկական քրիստոնյա դարձավ: Մի օր մեքենայով գնալիս մի ծանոթ վկայի տեսավ: Պատուհանից դուրս նայելով՝ ձեռքով արեց իր ընկերոջն ու բարեւեց: Այդ երեկո, երբ տուն վերադարձավ, նրան այսպիսի մի գրություն էր սպասում. «Բի՛լ... պարզապես քեզ հայտնելու համար, որ երբ դու անցար իմ կողքով եւ կանխամտածված կերպով ձեռքով բարեւեցիր ինձ, իմ պատասխանը դրա բարի ընդունելության արդյունք չէր, այլ մի սխալ, ինքնաբերաբար կատարված բնազդային գործողություն, քանի որ դու ինձ անակնկալի բերեցիր: Դժբախտաբար քո հեռանալուց հետո՛ միայն ճանաչեցի դավաճանիդ անախորժ դեմքը... Հասկացի՛ր, խնդրում եմ, քանի դեռ ես Եհովայի վկա եմ, դու ուրացող ես, մեր ընկերությունից հեռացված անձնավորություն, եւ դու քեզ ցույց տվեցիր որպես մեկը «չար ծառայի դասակարգից»: Այդ իսկ պատճառով ես քեզ համար ժամանակ եւ քեզ հետ անելիք չունեմ... Սատանան իսկապես քեզ վրա իշխանություն է վերցրել, եւ ես հույս ունեմ, որ երբեք քեզ նման չար սիրտ չեմ ունենա՝ կորցնելով հավատքս եւ շեղվելով ճշմարտությունից»:
Բիլ Բրաունինգը միայն Եհովայի վկաներից չէ՛, որ մերժվել է, այլ քանի դեռ եռանդուն վկա էր, քրիստոնյաներն էլ նրա հետ չէին շփվում: «Ես անկեղծորեն ձգտում էի հաճոյանալ Աստծուն,- ասում է Բիլը,- ես չգիտեի, որ ես սխալ ճանապարհով եմ ընթանում: Բայց ես չեմ հիշում որեւէ քրիստոնյայի, որ ինձ ասեր, թե ես Հիսուսի կարիքն ունեմ իմ կյանքում: Սա շատ տխուր իրողություն է»:
Ռոբերտ Ստյուարտը՝ մի ուրիշ նախկին վկա, նմանատիպ խոսքեր է ասում. «Դռնից դուռ քարոզելու իմ բոլոր տարիներին ես երբեք չհանդիպեցի մի քրիստոնյայի, որ ինձ հաղորդակից դարձներ Տեր Հիսուս Քրիստոսի սիրուն: Ինչ որ քրիստոնյաները կարողանում են անել, դա Եհովայի վկաների երեսին դուռը շրխկացնելն է կամ գոռալը եւ կամ հայտարարելը, որ Եհովայի վկաները կեղծ մարգարեներ են: Իսկ իրականում, ամենալավ բանը, որ նրանք կարող են անել, Հիսուսի սիրուն հաղորդակից դարձնելն է, այն իրենցից ճառագեցնելը: Եթե քրիստոնյան կարողանում է սիրել մի Եհովայի վկայի, ապա նա այդ վկային դեպի Հիսուս դարձնելու կես ճանապարհին է»:
Դագ Հարրիսը՝ քրիստոնեական Reachout Trust կազմակերպությունից, համաձայն է այս մտքին: Նա գտնում է, որ եթե քրիստոնյաները հալածում են Եհովայի վկաներին, նրանց ավելի են մղում դեպի Watchtower-ը (Դիտարանի ընկերություն): «Քրիստոնյա համարվող որեւէ մեկի ցուցաբերած կոպտությունը Եհովայի վկաներին ավելի վստահ է դարձնում, թե իրենք են ճշմարիտ քրիստոնյաները»,- ասում է նա:
Վկաները, ինչպես նա հավատում է, սովորաբար ազնիվ, անկեղծ ու նվիրված անձինք են, ովքեր ջանում են օգնել ուրիշներին հասնելու նրան, ինչն իրենք ճշմարտություն են համարում: Նրանցից շատերը, ձգտելով դեպի Աստված, սխալ առաջնորդվել եւ խաբվելով տարվել են դեպի մարդու ստեղծած մի կրոն:
«Մենք կարիքն ունենք սիրո կամուրջներ գցելու եւ ո՛չ թե նրանց դատապարտելու,- ասում է Դագը,- սիրելու Եհովայի վկաներին, ինչպես Հիսուսն է նրանց սիրում, եւ առաջնորդելու նրանց դեպի Քրիստոսով ազատություն»:
Եհովայի վկաների հետ վարվեցողության կերպը, ըստ Դագի խորհրդի, հարցեր տալու եւ ո՛չ երբեք մեղադրանքներ ներկայացնելու միջոցով նրանց մեջ կասկածի սերմեր գցելն է Watchtower կազմակերպության վերաբերյալ, այնուհետեւ նրանց շարունակ ուղղելը դեպի Հիսուս Քրիստոսի անձը: «Ի՞նչ օգուտ խորասուզվող նավի սխալները թվելուց. փրկօղա՛կ գցիր... Հիսուսի՛ն մատուցիր»,- ասում է նա:
Նույնիսկ որեւէ երիտասարդ քրիստոնյա, որ իր դռանը Եհովայի վկաներ է գտնում, կարող է նրանց ուշադրությունը հրավիրել դեպի Հիսուսը: Նա կարող է ասել, որ ինքը քրիստոնյա է դարձել, իր սրտի մեջ Հիսուսին ընդունել, եւ իր կյանքը փոխվել է դեպի լավը:
Իսկ հասուն ու վստահ քրիստոնյաներին Դագը խորհուրդ է տալիս ուրիշ մոտեցում ցուցաբերել: Շնորհակալություն հայտնեք Եհովայի վկաներին այցելության համար, բայց ասեք, որ որոշ խնդիրներ ունեք՝ կապված նրանց ուսմունքի հետ, եւ հարցրեք, թե արդյոք նրանք կօգնե՞ն ձեզ այդ հարցում: Հետո տվեք նրանց որոշ գրականություն՝ իրենց հավատքի վերաբերյալ հարցեր տալու համար եւ մի շաբաթից նորից հրավիրեք նրանց զրուցելու այն բանի շուրջ, թե արդյո՞ք Հիսուսն Աստված է, թե ոչ՝ այս ամենն անելով միմիայն Սուրբ Գրքի օգնությամբ:
Վերը մեջբերված հատվածը շարքային եհովականի մտածելակերպի վառ օրինակ է:
Նոր իմացա, որ այդ անիմաստ աղանդը հայալեզու կայք ունի:Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր անկեղծորեն (առանց ֆինանսական ակնկալիքների) հավատացել են «Դիտարան» աղանդի (Եհովայի վկաների պաշտոնական անվանումն է) ուսմունքին: Ախր նրանց յուրաքանչյուր պնդում հերքվում է աստվածաշնչյան մեջբերումներով: Նրանց ազդեցության տակ կարող է ընկնել կա՛մ Աստվածաշունչ չկարդացած կա՛մ խիստ թուլամորթ մարդը:
Եհովայի վկաները կփրկեն աշխարհը,սպասենք 2012-ին![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ես էլ Եհովայի վկաների մեծ սիրահար չեմ, ու իրենց աղանդում շատ բաներ կան, որ ինձ համար անընդունելի է դե այնքանով, որքնով տեղյակ եմ աղադից, ավելի խորությամբ չեմ էլ ուզումտեղեկանալ, բայց քանի որ այստեղ խոսք գնաց ծառայել չցանկանալուց, այսօր ինչքա՜ն մարդ կլինի, որ զենքը ետևը խփած ֆռֆռում ա ու չի ուզում ծառայել, այս մարդիկ գոնե հանուն գաղափարի զենք չեն վերցնում, էլի եմ ասում ոչ մի խնդիր չունեմ Եհովայի վկաներին արդարացնելու:
Ձայնալար (03.10.2010)
Իսկ ո՞րն ա էդ գաղափարը, Շինարար ջան:
Օրինակ` եթե մարդ հանուն գաղափարի հացադուլ ա անում, ապա ես դա կարամ հասկանամ` կախված գաղափարից: Բայց ո՞րն ա նպատակը զենք չվերցնելու, եթե ոչ պետությունն ու բանակը թուլացնելը:
Պարզ բան ա, շարքային եհովայի վկան դա անում ա ոչ թե հենց բանակը թուլացնելու համար, այլ իրա էդ «գաղափարներից» ելնելով, բայց մի՞թե ուղեղի լվացումը կարելի ա գաղափար կոչել:
Եթե մարդուն համոզել են, որ զենք վերցնելը սխալ ա, ապա էդ մարդու ուղեղը ժավելով են լվացել:![]()
Իսկ դու ես որոշում ինչի մեջ իմաստ կա, ինչի մեջ չկա՞Կոնկրետ ինձ համար հավասարապես անիմաստ է թվում, թե եհովայական դոգմաները, թե քրիստոնեական, թե մուսուլմանական, թե ջայնիստական, եւ այլն: Ինչ տարբերություն, թե ով ինչի է հավատում.. բոլորինն էլ նույն հեքիթաների գրքից է, մենակ թե սրանք պաշտոնական հեքիաթից է, էն մյուսը՝ անօրինական:
Աստվածաշնչում գրվածը բացարձակ ճշմարտություն չէ, եւ ինչ դրան հակասում է, թակարդ չէ: Ոչ էլ եհովայական դարձած մարդիկ են թուլամորթ: Ամեն մարդ իր մի բանը գտել է. մեկը նյութական շահ, մյուսը հանգստություն, երրորդը հավատ, մյուսին գուցե հուսահատությունից է հանել իր նոր հավատը...Ախր նրանց յուրաքանչյուր պնդում հերքվում է աստվածաշնչյան մեջբերումներով: Նրանց ազդեցության տակ կարող է ընկնել կա՛մ Աստվածաշունչ չկարդացած կա՛մ խիստ թուլամորթ մարդը:
Վերջը մի բան եմ հասկանում մենակ. ամբողջ կռիվները, թե կրոնների միջև, թե մի կրոնի ու դրա աղանդների մի խնդրի համար են տարվել. թե ում գրպանն է գնալու տասանորդը, ում ձեռքն է լինելու իշխանությունը:
Ես նախընտրում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը
հ.գ. Եհովայականները զենք չեն վերցնում հետևյալ մեկնաբանմամբ. եթե թե մեր կողմից, թե հակառակորդի բոլորը հրաժարվեն զենք վերցնել, պատերազմները կդադարեն: Սա պացիֆիստական մղում է, իրական նպատակն ինչ է՝ չգիտեմ...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
boooooooom (03.10.2010), Ռուֆուս (03.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ