User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ ,,վկաների" համար

    Իմ իմացած աղանդներից ամենավտանգավորն եմ սրան կարծում: Ինձ մոտ ահավոր հակակրանք են առաջացնում: Հետաքրքիր է, որ ուրիշ ոչ մի աղանդի այսպես վատ չեմ վերաբերվում: Եվ երբ մոտենում են առանց բանավեճի չեմ կարողանում բաժանվել: Սրանք էլ ոնց որ թառս, անընդհատ ինձ են հանդիպում: Երևի չհավատաք, բայց բացի այն որ փողոցում շատ անգամ են մոտեցել ու առաջարկել իրենց գրականությունը, մի քանի անգամ պատահական զանգահարել են հեռախոսով ու փորձել են պրոպագանդել: Մի քանի անգամ էլ ուղակի տուն են եկել: Այս աղանդին ծանոթացել եմ դեռ 1994-ին, գերմանիայում: Օգտվելով նախկին ՍՍՀՄ ժողովուրդների թյուր գիտելիքներից աստծո ու կրոնի վերաբերյալ, սրանք ուղակի գրոհ էին կազմակերպել վերը նշվածների դեմ: Կարծես իրենց համար ,,խոպան՛՛ հոգիների անսպառ աղբյուր գտած լինեյին: Ցուց էին տալիս աստվածաշունչը ու ասում բոլորին. ,,ահա, մենք ընդառաջվում ենք սուրբ գրքով", իսկ էս խեղճ մարդիք չհասկանալով դրանց ճանկն էին ընկնում: Շատ եմ բարկանում, երբ տեսնում եմ հայ երիտասարդ պատանիների ու աղջիկների, որոնք փողոցները ընկած այսպես ասած ,,գովազդում" են դրանց: Ու համարյա միշտ մոտենում ու փորձում եմ ես իրենց ,,հավատափոխ" անել: Եվ ցավալին այն է, որ ինձ հանդիպած ,,վկաներից" շատերը Սուրբ Գիրքը նույնիսկ չեն կարդացել: Եվ ինչպես հասկացա նրանց պատճառաբանություններից, սկսել են և կարդում են իրենց քույր ու եղբայրների հետ, իրենց ուսուցչի օգնությամբ: Լրիվ պարզ է: Նույնիսկ չեն թողնում ինքնուրույն ընթերցել, կարող է սխալ հասկանան...Ասում եմ դու ինքներդ կարդացեք և գուցե պատահական կհանդիպեք այն հատվածին, որտեղ աստված հնարավոր աամբողջ մանրամասներով ներկայացնում է թե ինչպե՞ս պետք է կառուցեն ,,իր տունը": Եթե կարդաք գուցե կհասկանաք, որ աստծո համար բոլորովին էլ ավելորդ չեն եկեղեցիները: Ես ինձ աստվածաշնչի գիտակ չեմ համարում, դեռ ընդհակառակը, շատ բաներ ինքս չեմ հիշում կամ չեմ հասկացել, բայց ոչ մի քարոզիչ ինձ չի կարող համոզել եկեղեցու ավելորդության մեջ: Կամ լսել եմ թե ինչպիսի միամտությամբ, կամ թե ինչպիսի խորամանկությամբ են ( նայած թե ասողը հասարակ խափնվա՞ծ է, թե՞ խափող) նրանք ասում. ,,Քրիստոսը արդեն եկել է, նա երկնքում է: Նա մարտնչում է դևերի դեմ ու նրանցից շատերին արդեն հաղթել է, շտապեք, տեղերը սահմանափակ են": Մարդ չգիտի ծիծաղի՞, թե՞ բարկանա: Իսկ գուցե ճիշտը լացե՞լն է: Երիտասարդ ջան, հայուհի ջան, ավետարանը կարդալ այդքան դժվար չէ, որ անպայման սպասում եք խմբակային ընթերցման ու վերլուծության: Ինքներդ կարդացեք և գուցե կհանդիպեք, Քրիստոսի այն պատգամին. որ ,,կգան ու կասեն, որ ես եկել եմ անապատում եմ-- չ՛հավատաք:
    Կգան ու կասեն, որ ես եկել , նկուղում եմ-- չ՛հավատաք: Իմ գալուտը բոլորդ կիմանաք ինչպես իմանում եք արևի ել ու մուտը": Ի՞նչ է, ձեզանից ինչ որ մեկը կարծում է ինքը չի կարողանում տարբերել արևի ել ու մու՞տը, և պետք է մեկը, որ ձեզ ասի արդեն առավո՞տ է:
    Կամ մի թե կարելի է հավատալ աստծոն ու չիմանալ, որ գայթակղելը, իրենց ունեցած հարստությամբ հպարտանալն ու ցուցադրելը դա սատանային հատուկ վարվելակերպ է: Իսկ նրանց ողջ գործունեությունը իրենց ունեցածով մարդկանց զարմացնելն է: Թվաքանակը, դրամագլուխը, աշխարհում ունեցած անշարժ ու շարժական կապիտալը: Իրենց տպարանները, ֆաբրիկաներն ու գործարանները... Հերիք է էլի: Կամ ամենապարզը, աստծո պատվիրաններից մեկը, որը բարի չի ասում հայր աստծո անունը տեղին անտեղին բարձրաձայն ասելուն: Բայց ի՞նչ եք տեսնում նրանց մոտ: Լրիվ հակառակը: Նրանք օրեկան միլիոնավոր անգամներ ստիպում են մարդկանց հենց այնպես բարձրաձայնել աստծո հատուկ անունը: Նույնիսկ Նյույորքի կենտրոնական փողոցներից մեկի վրա գտնվող նրանց կենտրոնի ճակատին, մեծ տառերով գրված է այդ անունը, որը միլիոնավոր քաղաքացիներ կամա թե ակամա կարդում են: Հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է կույր լինել: Եղբայր եթե ձեզ հավատալ է պետք, հավատ է պետք, ապա ինչո՞վ է վատը ձեր կրոնը, հավատացեք, աղոթեք: Եկեղեցի էլ մի գնացեք աստծո սիրուն, եթե դա է, որ ձեզ այդպես գայթակղում է էդ անտեր աղանդի մեջ...
    Շատ բան կա ասելու, բայց առանց այդ էլ շատ խոսեցի ու երևի զահլա տարա: Ու երևի անտեղի, որովհետև իմ կարծիքով ակումբում ,,վկաներ"չկան: Այսինքն ի՞նչ իմանաս...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (29.05.2010), Freeman (23.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •