Եհովայի վկաներով, ամեն տեսակ կրոններով, աղանդներով դեռ մի քանի տարի առաջ բավականին շատ էի հետաքրքվում.Մի քանի ամիս առաջ էլ հեռախոսով խոսում էի ծանոթներիցս մի աղջկա հետ ու որոշեցի հոգու հետ խաղալ, ասեցի Եհովայի Վկա եմ էս կոմ են կոմ. Հավատաց. Մի քիչ էլ որ խոսացինք ասեցի սուտ եմ ասում էտ իրանք ով են, որ ես էլ իրանց աղանդից լինեմ. Մեկ ել տենամ ես աղջիկը գժվավ, դե ես էլ ինձ երկար ժամանակ չեի կարում ներեի մտածում էի անհաջող կատակ ստացվեց կամ էլ շատ նեռվայնացրի էս խեղճ աղջկան. Մի որոշ ժամանակ անց երբ դեպքը պատմեցի մեր ընդհանուր ծանոթներից մեկին. Պարզվեց որ էտ աղջիկը Եհովայի Վկա ա. Դե ինքը ինձ չի ասում հիմա բայց դե շարունակում եմ մտերմություն անել հետը. Դե հիմա շատ էլ որ հայ ենք, հո չեմ կարա ասեմ գնա էլ չզանգես կամ չգիտեմ ինչ. Մարդը ինձ նեղություն չի տալիս, կրոնական թեմաներից չենք խոսում իրար հետ, դե բայց Տուպոյ ա շաատ.
Ու ապշեցի որ իմացա սաղ տնեցիքով են վկա. ՈՒրեմն Ռուսաստանից հորը թողել են եկել Հայաստան. Դե հերն էլ էնդեղից ըստ պահանջի փող ա ուղարկում որ սրանք լավ ապրեն. Սրանք էլ մերն ու 2 աղջիկները որոշում են չաշխատեն, սաղ օրը տունը պարապ նստում են. Ու տենց ընկնում Եհովայի Վկաների ճանկը. Իսկ իմ համար ամենազզվելին էն էր, որ երբ հերը կարոտած որոշեց հետ գա, ընտանիքը զզվանքով էր էտ խեղճ մարդուն վերաբերում. Ծանոթս ամեն անգամ ինձ տենալուց ասում էր երբ ա գնալու ստեղից, եսիմ ինչ. Բայց հիմա իրար հետ են ապրում ստեղ. Դե երևի մի որոշ ժամանակ անց հորն էլ կդարձնեն, կամ տնից դուրս կանեն. եսիմ.
Էջանիշներ