User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, բայց այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ նրանք բոլորը նույն որոշումն են կայացնում:
    Չէ Աստղ ջան, բոլորը նույն որոշումը չեն կայացնում։ Ես ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր եղել են Եհովայի վկա, բայց չեն կայացրել այդպիսի որոշում։


    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    9 մլն. բնակչության մեջ 1500-ը մեծ եղանակ չի կարող անել Իսկ 1500-ը մեզ համար մեծ թիվ է:
    Աստղ, այս հարցը եթե չեմ սխալվում շատ-շատ է քննարկվել ֆորումի տարբեր թեմաներում և կասկածում եմ, որ նոր բան կասեմ։ Պարզապես ուզում եմ նշել, որ 1990-ականներից մինչև հիմա՝ մոտ քսան տարվա ընթացքում, ըստ armenianow-ի զինծառայությունից հրաժարվել է 364 Եհովայի վկա։ Եթե անաչառ լինենք, ապա ավելի լուրջ վտանգ են ներկայացնում կաշառքով ազատվողները, որոնց թիվը շատ ավելի բարձր է։

    Այս առումով հիշեցի Արտյոմ Բորովիկի խոսքերը՝ «Թաքնված պատերազմ» գրքից. «Идиоты называли Афганистан "школой мужества". Идиоты были мудрецами: сами они предпочитали в эту школу не ходить»։

    Բայց ես էլ այս թեմայով չեմ շարունակի մեկնաբանել, քանի որ նպատակ չունեի բարձրացնել Հայաստանում զինծառայությունից հրաժարվելը, ես պարզապես նշում էի նրանց ձեռքբերումը համաշխարհային մակարդակով։ Այսինքն՝ Եհովայի վկաները ցույց են տվել, որ ցանկության դեպքում և կրոնականների ճիշտ քարոզների դեպքում հնարավոր է աշխարհի վիճակը շատ ավելի լավը դարձնել և պակասեցնել պատերազմները։

    Մենք հաճախ ենք բողոքում. «Ի՞նչ կլինի, եթե բոլորը Եհովայի վկա դառնան»։ Պատասխանը պարզ է։ Նախ անհնար է, որ բոլորը դառնան Եհովայի վկաներ, և երկրորդ, եթե բոլոր կրոնները իրենց նման վերաբերվեին «սեր» հասկացությանը ու պատերազմներին, ապա աշխարհի վիճակը անհամեմատ լավը կլիներ, քանի որ աշխարհի համարյա բոլոր բնակիչները ինչ որ կրոնի հարողներ են, իսկ կրոնը մարդկանց մտածելակերպի և վարքվագծի վրա ազդող շատ հզոր գործիք է։

    Բայց նպատակս չէր Հայաստանի մասին խոսելը։

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, կներես, բայց միևնույն է, ես չստացա իմ հարցի պատասխանը՝ ինչու են մարդիկ դիմում տարբեր քրիստոնեական կոչվող խմբակներ, եթե ունենք դարավոր քրիստոնեական եկեղեցի:
    Չէ, դու կներես։ Կարծում էի, որ ինչ որ չափով մեկնաբանությունս կպատասխանի հարցիդ Կներես, որ չեմ պատասխանել
    Վերջին խմբագրող՝ Jarre: 19.02.2010, 15:37: Պատճառ: Կիսատ գրառում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    վրեժ62 (19.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •