Կոնկրետ մեր ավետարանականների ղեկավարը կարծում եմ՝ 50-60 տարեկան մարդ է: Որդին էլ ԱՄՆ-ում է, հնարավոր ֆինանսավորողն էլ, կարծում եմ՝ նա է: Եթե հիմնվել է ինչ-որ կազմակերպություն, ապա նաև ֆինանս է անհրաժեշտ՝ պահելու համար, չեմ կարծում, որ եկեղեցին ստեղծողը մինչև այժմ էլ ինքն է ֆինանսավորում: Նույն մոդելն է, ինչ որ այլ խմբերի մոտ. տասանորդ են հավաքում: Իսկ վտանգավորությունը այն է, որ եթե մյուս կազմակերպությունները գոնե գաղափարական տարբերություն ունեն, որ գոնե մտածում ես՝ մարդիկ այլ կերպ են փորձում <<մեկնաբանել>> քրիստոնեությունը, ապա ավետարանականները նույնն են քարոզում, ինչ որ մեր ՀԱԵ-ն: Նույնն է թե մի երկրում լինի երկու կոմունիստական կուսակցություն, օրինակ, որոնք իրարից տարբերվում են ղեկավարներով, ցերեմոնիալով... ու իմ դուրը չեկավ այն, որ ավետարանականները այժմ Առաքելական եկեղեցուն անվանում են քույր եկեղեցի, իսկ առաջ անվանում էին մայր եկեղեցի: Կարճ ասած՝ շատ են առաջադիմել:
Ես կասեի՝ արդեն չափազանց շատ են. շատերը չեն խոստովանում, կարծելով, որ ամոթ է: Ոչ թե ամոթ է, այլ՝ սխալ: Հուսով եմ՝ ժամանակին կհասկանան իրենց սխալը, իսկ եթե ամոթ է, ու պետք է թաքցնեն, ապա ինչու՞ են անդամագրվել
Մի հարց եմ ցանկանում տալ ակումբի ոչ ՀԱԵ հետևորդներին /աթեիստներին, հեթանոսներին... չի վերաբերում/. ի՞նչ է տալիս ձեզ այդ խմբակը, որը չի տալիս Առաքելական եկեղեցին:
Էջանիշներ