Իրանց ծրագրերը Եհովայի վկաներով էլ ա ընտիր իրականանում...էլ չեմ ասում ,որ ընդհանրապես հենց քրիստոնեությամբ....
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
ամոթ է որ երկու առաջնորդ ունենանք ու հետո մտածենք եհովայի վկաների մասին:![]()
Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին
Ափսոս բլոգ չկա, որ մեր հարցերը ուղղենք Աստծուն: Բայց մի կողմից էլ տարօրինակ ա, եթե էս սայտը սարքողները էսքան բան գիտեին, չէին կարա՞ գոնե Աստծու-ը դնեին սայտում…
Լավ, իսկ եթե կատակը մի կողմ թողնենք, ապա շատ պարզ հարց (երեւի 1000-րդ անգամ եմ էս հարցը տալիս), Եհովայի վկաները իրանց Աստվածաշնչից վեր ե՞ն դասում, թե՞ համարում են, որ կարան մեկնաբանեն, վերլուծեն Սուրբ գիրքը: Ես էլ իմ ձեւով կարամ վերլուծեմ, ի՞նչ հելնեմ վերլուծումներս փաթաթեմ մարդկության վզի՞ն:![]()
davidus (17.02.2010)
Jarre (16.02.2010)
DavitH (20.02.2010)
Ես տողերի արանքն եմ կարդում…
Բանն այն է, որ եթե նկատեցիր, դու Եհովայի վկաներին ու Հիսուսին դնում ես զուգահեռ: Գրածիցդ երեւում է, որ դու համարում ես` եթե Հիսուսը կարող էր մարդկանց «վզին փաթաթել» իր խոսքը, ապա Եհովայի վկաներն էլ կարող են նույնը անել: Մի խոսքով, գրառումդ բավականին բազմանշանակ ու խոսուն էր:
Հիսուս իր աշակերտներին պատվիրեց նաև, որ եթե որևէ տեղ չընդունեն իրենց, այնտեղից հեռանալիս իրենց ոտքերի փոշին էլ թափ տան ու հեռանան: Հիսուս որևէ Իր աշակերտի պատվիրե՞լ է, որ ֆանտաստիկ համառությամբ մարդկանց դռները ծեծեն ու անեն հնարավոր ամեն ինչ՝ տուն խցկվելու և ցակացած գնով մարդկանց որսալու: Ծանոթ չունեմ, որ չբողոքի Եհովայի վկաների ու նմանատիպ կազմակերպությունների հետևորդների համառությունից (համառություն բառը ես եմ օգտագործում, սովորաբար ավելի խիստ բառերով են բնորոշում):
Կոնկրետ մեր ավետարանականների ղեկավարը կարծում եմ՝ 50-60 տարեկան մարդ է: Որդին էլ ԱՄՆ-ում է, հնարավոր ֆինանսավորողն էլ, կարծում եմ՝ նա է: Եթե հիմնվել է ինչ-որ կազմակերպություն, ապա նաև ֆինանս է անհրաժեշտ՝ պահելու համար, չեմ կարծում, որ եկեղեցին ստեղծողը մինչև այժմ էլ ինքն է ֆինանսավորում: Նույն մոդելն է, ինչ որ այլ խմբերի մոտ. տասանորդ են հավաքում: Իսկ վտանգավորությունը այն է, որ եթե մյուս կազմակերպությունները գոնե գաղափարական տարբերություն ունեն, որ գոնե մտածում ես՝ մարդիկ այլ կերպ են փորձում <<մեկնաբանել>> քրիստոնեությունը, ապա ավետարանականները նույնն են քարոզում, ինչ որ մեր ՀԱԵ-ն: Նույնն է թե մի երկրում լինի երկու կոմունիստական կուսակցություն, օրինակ, որոնք իրարից տարբերվում են ղեկավարներով, ցերեմոնիալով... ու իմ դուրը չեկավ այն, որ ավետարանականները այժմ Առաքելական եկեղեցուն անվանում են քույր եկեղեցի, իսկ առաջ անվանում էին մայր եկեղեցի: Կարճ ասած՝ շատ են առաջադիմել:
Ես կասեի՝ արդեն չափազանց շատ են. շատերը չեն խոստովանում, կարծելով, որ ամոթ է: Ոչ թե ամոթ է, այլ՝ սխալ: Հուսով եմ՝ ժամանակին կհասկանան իրենց սխալը, իսկ եթե ամոթ է, ու պետք է թաքցնեն, ապա ինչու՞ են անդամագրվել
Մի հարց եմ ցանկանում տալ ակումբի ոչ ՀԱԵ հետևորդներին /աթեիստներին, հեթանոսներին... չի վերաբերում/. ի՞նչ է տալիս ձեզ այդ խմբակը, որը չի տալիս Առաքելական եկեղեցին:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Gayl (16.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ