Հունարեն եւ եբրայերեն:
Ինչո՞ւ ես անպայման կարծում, որ Աստված պետք է անուն ունենա: Մարդկանց անուն ենք դնում, որովհետեւ մարդիկ շատ են, պետք ա իրարից տարբերել, իսկ Աստված մի հատ ա, ոչ մեկի հետ չես խառնի, այնպես որ անվան կարիք էլ չկա:
Ու եթե նույնիսկ անուն էլ ունենա, ո՞վ ասեց, որ պետք է մի հատ անուն ունենա: Տարբեր անուններ կարող են, օրինակ` նրա տարբեր որակները ցույց տալ, կամ նման մի բան:
Կա՞մ դու կարծում ես, որ Մեսրոպ Մաշտոցից լավ գիտե՞ս, թե ոնց է ավելի ճիշտ թարգմանելը:
Աստվածաշնչում, որպես Աստծու անուն կան շատ անուններ, օրինակ` «Սաբավովթ», «Է», «Հայր»…
Ի դեպ, եթե մի քիչ տեղեկացված լինեիր «Եհովա» բառի ծագման մասին, կիմանայիր, որ այդ բառի ստույգ արտասանությունը անորոշ է: Քանի որ եբրայերենում ձայնավորներ չկան, այդ բառը գրվում է այսպես` «יַהְוֶה», որը եթե տառադարձենք լատիներենի, կստացվի «YHWH»: Մնում է ձայնավորները գուշակել ու կարդալ: Կան նաեւ այլ ընթերցանության ձեւեր, օրինակ` «Յահվե»: Հետո չի կարելի բացառել նաեւ, որ այդ տառերը պարունակում են ինչ-որ հապավում:
Մի խոսքով վարկածները շատ են:
Հ.Գ. Ում հետաքրքիր է, կարող է կարդալ «Յահվե» բառի մասին այստեղ (ցավոք` հայերեն չկար, ռուսերենի հղումն եմ տալիս):
Էջանիշներ