Առիթ ունեցել եմ այս թեմայում արդեն ասել, որ շատ մեծ հակակրանք ունեմ Եհովայի վկաների ( և առհասարակ մոլի աղանդավորների) հանդեպ: Ինձ զարմացնում է նրանց պնդաճակատ աներեսությունը և զոմբիացվածության մակարդակը:
Ապրում եմ Հայաստանից դուրս ու այնպիսի մի երկրում, որտեղ ազգերն ու կրոնները այքան շատ են, որ նկարագրելու էլ չի: ՈՒնեմ տարբեր ազգերի ու կրոնների պատկանող բազմաթիվ ընկերներ ու շատ անգամ եմ նրանց հետ զրուցել նույնիսկ վիճաբանել նմանատիպ թեմաներով: Բայց այդ վիճաբանությունները երբեք չեն վերածվել փոխադարձ վիրավորանքի կամ թշնամանքի: Հարգում եմ բոլոր կրոնների ներկայացուցիչներին, եթե նրանք իրոք, գիտակցաբար են պատկանում այդ կրոնին: Բայց հայերի հետ, բարևից էն կողմ, էլ ավել բառ չեմ ուզում փոխանակել էդ թեմաներով: Վերջին անգամ նման խոսակցության ժամանակ, մի անգրագետ ապուշ ինձ կռապաշտ փարիսացի անվանեց, միայն այն պաճառով, որ ես խաչ եմ կրում ու հավատում եմ խաչի զորությանը ( մի խոսքով նորմալ քրիստոնյա եմ): Բայց չկարողացավ նույնիսկ հիմնավորել իր ասածները... Հենց նեղն են ընկնում, սկսում են վիրավորել:
Մի բան էլ կարող եմ ասել, որ արտերկրում ամենահամախմբված հայերը, դրանք աղանդավոր հայերն են: Ի դեպ նույնիսկ չեն ամուսնանում այն հայերի հետ, որոնք իրենց աղանդից չեն, չեն մասնակցում ազգային, մշակույթային միջոցառումներին: Մի խոսքով նոր ազգ են դարձել: (Ազգի նորաձև պառակտում)
Անցած շաբաթ, առավոտ շուտ դռան զանգը տալիս են, վերցնում եմ լսափողը... պարզվեց հայ ա
_Բարև ձեզ:
_Բարև ձեզ ( բնականաբար)
_Կներեք կարելի է
_Կներեք իսկ դուք ո՞վ եք և ու՞մ եք ուզում ( թեպետ արդեն գլխի եմ ընկնում)
_Մենք ուզում ենք ձեզ հետ խոսել, նոր ձեր հարևանների տանն էինք ... (կողքի շենքում էլ հայեր կան..., հենց հայկական ազգանուն են տեսնում, զանգը տալիս են)
_Եվ՞: ( համառորեն դուռը չեմ բացում, նա էլ համառորեն ձգձգում է)
_Դուք գիտեք ինչո՞ւ է աշխարհում սով և պատերազմ
_...???
_Ինչո՞ւ են այքան շատ անարդարությունները...
_Ցանկության դեպքում հեռուստացույց կնայեմ, թերթ կկարդամ ու կտեղեկանամ: Հետո՞:
_Չէ, բայց մենք ձեզ կարող ենք ասել...
_(Վերջը չդիացա) խնդրում եմ, եկեք չերկարացնենք, նմանատիպ հարցերով այլևս մեզ չանհագստացնեք, ձեր կոլեգաներին էլ ասեք, որ այս հասցեն մոռանան ու ամիսը մեկ չգան: Մենք մեր հավատի մեջ հաստատակամ ենք և հարցեր ունենալու դեպքում գիտենք ինչպես լուսավորվել:
_Բայց մենք ձեր հարևանների մոտ էլ ենք եղել...
_Ցտեսություն:
Կախում եմ լսափողը ու նայում պատուհանից : Իրանք էլ չէին հեռացել, ինձ էին նայում ու դեռ խոսում փակ պատուհանին նայելով: Զարմանում եմ, ինչքան համառ են ու աներես, նույնիսկ Հայաստանից դուրս, իրենց որսի տարերքի մեջ են:
Հվատում եք, հավատացեք... ի՞նչ եք կպել ուրիշներից...
Էջանիշներ