Համաձայն եմ, փրկությունը միայն Հիսուսով է, բայց մի մոռացեք Հիսուսին ով հարություն տվեց: Միթե չէք կարդացել Հովհաննեսի ավետարան գլ. ԺԴ խոսք 28 <<Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թե գնում եմ, եվ կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք ` որ ասեցի, Հոր մոտ եմ գնում. որովհետեվ իմ Հայրը մեծ է ինձանից >>: Այնուհետեվ կարդանք նույն ավետարանի գլ ԺԷ խոսք 3 << Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված . եվ նրան, որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին>>; հետո նույն գլխի 6 խոսքը` <<Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարքիցը տվիր ինձ. քոնն էին , եվ ինձ տվիր նրանց. եվ քո խոսքը պահեցին>>: Եվ եթե ուշադիր կարդանք աստվածաշունչը, կիմանանք, թե ինչքան սխալ, եվ ինչքան քիչ բան ենք իմացել Աստծու մասին: Մեղադրելու չի, որովհետեվ ինչքան էլ կողքից ասեն երեստ մրոտա, մինչեվ չնայենք հայելու մեջ, չենք համոզվի, իսկ աստվածաշունչը մեր կյանքի հայելինն է:
Էջանիշներ