Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
պատկերացրա անգամ բանը հասել ա նրան արդեն հեռախոսով են զանգում, ոնցոր մարդկանց բռնանան: Եթե իրանք էդքան ճիշտ ու բարի լինեին , բանը չէր հասնի նրան որ դռնեդուռ ընկնեն ու հավատ մուրան, այլ մարդիկ ինքնակամ կմտնեն նրանց շարքերը.
ես կխնդրեի ձեզ , կարդալ աստվածաշնչի հետեվյալ տողերը` ԹՈՒՂԹ ԱՌ ՀՌՈՎՄԵԱՑԻՍ գլ. Ժ խոսք 13-16 <<Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչի կապրի: Արդ ինչպես կանչեն , որին չհավատացին. եվ ինչպես հավատան, որից չլսեցին. եվ ինչպես լսեն առանց քարոզողի. Եվ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն. ինչպես գրված է, Որպես գեղեցիկ են նրանց ոտները` որ խաղաղություն են քարոզում եվ բարի բաներ են ավետիք տալիս:>>

Խնդրում եմ կարդալուց հետո ամեն ոք թող յուրովի մեկնաբանի: