Ահա «վկաների» արյան մասին պատկերացումները, ըստ որի նաև չի կարելի արյուն փոխներարկել…
Սխա՞լ է արդյոք արյան փոխներարկում ընդունել։ Հիշե՛ք, Եհովան պահանջում է, որ մենք մեզ արյունից հեռու պահենք։ Ուստի, ուրիշի արյունը, նույնիսկ պահածոյացված մեր սեփական արյունը, ինչ ձևով էլ որ լինի, չպետք է մեր օրգանիզմ ընդունենք (Գործք 21։25)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ Նրանք ընդունում են բուժման այլ ձևեր, օրինակ, արյունից զերծ նյութերի ներարկում։ Նրանք ուզում են ապրել, սակայն չեն փորձում իրենց կյանքը փրկել՝ խախտելով Աստծո օրենքները (Մատթէոս 16։25)։
Էջանիշներ