Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից եմ ուզում նույնը ասել Աստղ, եթե մեկը քեզ մի բան է ասել /կամ արել/ դա չի կարելի ընդհանրացնել բոլորի համար/եթե դու անձամբ ծանոթ չես նրանց դրույթներին/ - ասել ավետարանակնները սենց են անում, եհովայի վկաները սենց են անում... նորից եմ ուզում բերել օրինակ. առքելական եկեղեցու սպասավորների մեջ կան բացարձակ ոչ հոգևոր պահվածքով ծառայողներ, բայց ես երբեք չեմ կարող ասել առաքելական սպասավորները այսպիսին են, որովհետև եթե մի քանիսն այդպես է անում չի նշանակում, որ դա թույլատրվում կամ խրախուսվում է...
Դու ինքդ ասացիր, որ ավետարանականները առաքելականին համարում են քույր եկեղեցի, այդ դեպքում չես կարծում, որքան անտրամաբանական պետք է լինի առաքելական եկեղեցի չմտնելը, համենայնդեպս քեզանից շատ ու շատ ավետարանականների եմ ճանաչում ու նրանցից ոչ մեկը չի խուսափում եկեղեցի մտնելուց:
Քանի որ այս բաժնում իմ գլխին սև ամպեր են կուտակվում /Չուկը ինձ արգելափակելու ա/, դեռևս աղանդավորներին չեմ անդրադառնա

Ինչ վերաբերում է մեր եկեղեցու սպասավորներին, ապա համաձայն եմ ինչ-որ չափով: Մեր եկեղեցին առողջացման կարիք ունի, բայց միայնակ չի կարող, մենք պետք է օգնենք, իսկ օգնել կարող ենք թեկուզ աղանդավորների ու եկեղեցին անհիմն քարկոծողների դեմ ինքներս պայքարելով: Ես միշտ էլ քննադատելու եմ բոլոր թերությունները, միշտ էլ մատնանշելու եմ սխալները, բայց թույլ չեմ տալու, որ մեր եկեղեցու հիմքերը խարխլվեն: Չեմ հիշում ակումբում ով էր գրել /երևի ԴիՎիգրեյը/, բայց ճիշտ էր գրել, որ մեր եկեղեցին մեր Ստալինինգրադն ա:
Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Ամինա, թույլ տուր միջամտել:
Գոյություն ունի հայ ավետարանական եկեղեցի, որ երկար տարիներ իր համայնքներն ունի Հայաստանում, իսկ սփյուռքում նույնիսկ որոշ հայանպաստ գործունեություն է ծավալում (ունեն դպրոցներ և այլն): Հենց այս ավետարանականներն են, որ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցի են համարում, և հաճախ հնարավոր է նարանց եկեղեցում տեսնել:
Սակայն կա մեկ այլ կրոնական խումբ (հիսունական կամ հոգեգալստական կամ երկուսն էլ), որը վերջին տարիներին սկսել է ներկայանալ իբրև ավետարանական եկեղեցի: Դրա հետևորդներն են, որ եկեղեցի չեն մտնում, իսկ եթե ստիպված են լինում գնալ, ասում են` դե մշակութային կառույցա, գնում ենք նայենք:

P.S. Եթե հիմա փաստեր ուզեք ասածս հաստատելու համար, գուցե դժվարանամ գտնել, քանզի այս մասին իմացել եմ մի քանի ծանոթ հիսունականների հետ զրուցելիս (նրանք նույնպես իբրև ավետարանական էին ներկայանում):
Այսինքն, կարող է այնպես ստացվել, որ իմ ծանոթներն էլ են խաբում, թե ավետարանչական են? մդա կպարզենք