Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Սակայն Որդիին համար կ՛ըսէ. «Քու աթոռդ, ո'վ Աստված, հավիտեանս հավիտենից է. քու թագավորութեանդ գավազանը ուղղութեան գավազան է. Արդարութիւնը սիրեցիր ու անօրէնությունը ատեցիր. անոր համար, ո'վ Աստված, քու Աստվածդ ուրախութեան իւղով օծեց քեզ քու ընկերներէդ աւելի»: (Եբր. 1: 8-9)


ՄԻՖ ԵԲՐԱԵՑԻՆՆԵՐ 1: 8 ՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ

Նոր Աշխարհ թարգմանությունը եբրաեցիններ 1: 8 թարգմանել է այսպես` << Բայց Որդուն մասին է ասում է. Աստված քո գահն է հավիտյանս հավիտենից,>>
Հունարեն լեզվի մասնագետ Պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Jason David BeDuhn) խոսելով «Քու աթոռդ, ո'վ Աստված>> և << Աստված քո գահն է>> տարբերակնների մասին գրում է. <<Այսպիսով մենք պետք է եզրակացնենք, որ թարգմանության ամենայն հավանական տարբերակն <<Աստված քո գահն է>>: Նոր կտակարանի ժամանակակից գիտնականներից երեքը` Westcott, Moffatt , և Goodspeed եկել են նույն եզրակացության ինքնուրույն: Բանն այն է, որ եթե այս հատվածը Նոր կտակարանում ներկայացվեր մեկ ուրիշի նկատմամբ, ապա թարգմանիչները չէին տատանվի այդ հատվածը թարգմանել`<<Աստված քո գահն է>>; Ամենայն հավանականությամբ դա միայն նրա համար, որ թարգմանությունների մեծամասնությունը կատարվել են մարդկանց կողմից, որոնք արդեն հավատում էին, որ Հիսուսը Աստված է, որը թարգմանության քիչ հավանական տարբերակն է: Թարգմանիչի խնդիրը չի կայանում արդյո՞ք Հիսուսը Աստված է թե՞ ոչ և ոչ էլ արդյո՞ք այս համարում Հիսուսը <<Աստված է>> անվանավել: Թույլ տվեք նորից կրկնել, որ թարգմանության երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են; Քիչ հիմքեր կան պնդելու թե թարգմանությունների երկու տարբերակներից որևէ մեկը սխալ է; Այն ինչ կարելի է քննարկել թե որ թարգմանություն է ավելի հավանական>> Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament p.101