User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Չամիչ ջան, տես։ իմ խնդիրը ճիշտ ու սխալ հանելը չի։ Ոչ էլ նպատակ ունեմ պաշտպանել կամ վարկաբեկել ինչ որ մեկին։ Իմ էստեղ գրելու նպատակն այն է, որ պարզ լինի՝ ամեն մարդ ունի իր կարծքքը ու պատկերացումները։ Ու եթե մարդկանց կարծիքները իրարից տարբերվում են, դա ոչ մի հիմք չի տալիս դիմացինին վարկաբեկել ու մեղադրանքներ ներկայացնել։
    Պետք չէ մարդկանց զրկել ազատ կարծիք արտահայտելու իրավունքից, ես ըդնամենը օգտվում եմ իմ՝ այդ իրավունքից, եւ ներկայացնում սեփական դիտարկումների վրա հիմնված ռացիանալ տրամաբանական վերլուծութնունները, այլ ոչ թե նպատակ եմ դնում ինչ որ մարդկանց անհիմն մեղադրել: Ի վերջո, ռացոինալը ինչ որ կերպ զատվու՞մ է ոչ ռացոինալից թե՞ ոչ: Եթե էտպես չլինի աշխարհում կտիրի շիլաշփոթ, ով ուզենա երբ ուզենա սեփական բարբաջանքը կմատուցի եւ կպարտադրի որպես ճշմարտություն:



    Չամիչ ջան, անկեղծ ասած, ես չեմ էլ կասկածում, որ դու ինքդ ես որոշել անել այն, ինչ անում ես։ Բայց եթե մարդ շատ ուզի կարող է հարցին նայել ուրիշ տեսանկյունից և կարծիք հայտնել, որ դու այդպես անում ես, քանի որ ուրիշներն են անում, ընդունված է և դու օգտագործվում ես այլոց ուղեղների կողմից, քանի որ դարեր առաջ արդեն որոշված էր, թե դու ինչ ես անելու։ Բայց դա արդեն քո խնդիրը չէ, քանի որ դու գիտես ինչ ես անում և ինչու ես անում։
    Արդեն նշեցի, ինձ ոչ ոք չի պարտադրել եկեղեցի մտնելիս մոմ վառել, սովորույթը տեսել, ընդօրինակել եմ, իսկ եթե ինչ որ մեկը եկեղեցում մոտենա, ասի, որ մտել ես եկեղեցի ուրեմն պիտի պարտադիր մոմ վառես, հակառակ դեպքում կզրկվես Աստծո արքայությունից, ես կսկսեմ վերլուծել...... կամ՝ Աստված բռնակալ է, մարդուն ստեղծել է որպես ստրուկ, կամ՝ այդ մարդը հավակնոտ դիրքերից է հանդես գալիս իրեն իրավունք վերապահելով խոսել Աստծո անունից, կամ՝ եթե նա ինձ մոտեցել ինչ որ բան է ասում, ուրեմն, երեւվի՝ ես, առհասարակ, իրավունք չունեմ ինչ որ բան կարծելու, որոշելու եւ պետք է հլու հնազանդ հետեւեմ այն ցուցմունքներին որոնք տրվում են:

    Jarre ջան, Աստվածաշնչում գրված չէ, որ չի կարելի մոմ վառել, եկել եմ քեզ ասեմ, Աստծո անունից, որ եթե գրված չէ, որ պետք չէ մոմ վառել ուրեմն դու պիտի հասկանաիր, գնաիր ու մոմ վառեիր, բայց, քանի որ ինքնուրույն դա չես արել, ես՝ խելոքս քեզ պիտի ասեմ ու դու վարվես այնպես ինչպես ես կասեմ:

    Եհովայի վկաներն էլ օգտագործելով Աստծուց տված տրամաբանելու շնորհը եւ ռացիոնալ անալիզի ունակությունը ինքնուրույն որոշում են կրոնի հետ կապված հարցերում անել միայն այն ինչ գրված է Աստվածաշնչում։ Ի՞նչն է այդտեղ վատ։
    Կխնդրեի ցույց տալ, ըստ քո ռացիոնալ տրամաբանության, թե որտե՞ղ է մոմ վառելու արգելքի տրամաբանական հիմքը:


    Չամիչ ջան, մենք ազատ մարդիկ ենք և իրավունք ունենք անել այն ինչ ճիշտ ենք գտնում և ինչ ուզում ենք։ Իսկ ինձ մեր զրույցից հետո մնում է շատ ուրախ լինել որ ունես հավատ Աստծու նկատմամբ ու նախանձախնդիր ես և նաև ինչպես ինքդ ասացիր՝ ամեն բան անում ես քո կամենալով և քո տրամաբանությամբ։ Իսկապես ուրախ եմ, որ գտել ես քեզ և քո հոգու խաղաղությունը։ Սա քաղաքականություն վարելով չեմ գրում, այլ անկեղծ
    Շնորհակալ եմ Jarre ջան, հոգու խաղաղություն գտնելու ճանապարհին եմ, դեռ տեղ չեմ հասել

    Չամիչ ջան, ես այդ հարցում փաստի կարիք չունեմ։ Պարզապես գրել էիր, որ Եհովայի վկաները ունեն մարդկանց մանիպուլյացիա անելու և ուղեղները ղեկավարելու հստակ մեթոդներ, ես էլ խնդրել էի, որ բերես կոնկրետ օրինակ։
    Արդեն նշել եմ, երբ մարդ սեփական դատողությանը նախապատվություն տալու փոխարեն թույլ է տալիս ընկնել այլոց տրամաբանական դատողությունների ազդեցության տակ, դառնում է հեշտ կառավարելի, այդ կարգի մարդուն մանիպուլյացիայի ենթերկելը շատ հեշտ է: Աստվածաշունչը մեկն է, բայց մեկնաբանությունները բազմատեսակ, բազմապիսի, բազմաբովանդակ, եթե սեփական ուղեղին զոռ տալու փոխարեն, որոշում ես, որ ինչ որ մեկը պիտի քեզ ուղղություն ցույց տա, եւ բացատրի թե ինչը որից հետո է, շատ մեծ է հավանականությունը, որ շուտով կդառնաս մանիպուլյացիայի զոհ: Պատահական չէ, որ նման մանուպուլյացիաների զոհ, հիմնականում դառնում են մինչեւ 20 տարեկան երիտասարդները, կամ հուսահատ, հուսալքվաված վիճակում գտնվող մոլորված մարդիկ:

    Ի դեպ, արեւելայն կրոնական մշակույթի մեջ էսպես կոչված գուրուները, ուսուցիչները, այդ կոչումը վաստակելու համար հսկայական ճանապարհ են անցնում, հոգեւոր փնտրտուքների, տարատեսակ, բարդագույն, աշխատատար պրակտիկաների միջով են անցնում նոր իրավունք ստանում կարգվել որպես ուսուցիչ: Իսկ էստեղ, անհայտ ծագում ունեցող ցանկացած մեկը, կարող է մի քանի ժամվա մեջ որոշել, ինքն իրեն ուսուցիչ կարգել ընկնել դռնեդուռ ու ուսմունք քարոզել: Սա էլ մանուպուլյացիայի զոհ դառնալու եւս մեկ, անչափ գայթակղիչ տարբերակ, երեկ դու ոչ ոք էիր, իսկ այս օր, դառնալով Եհովայի վկա, դու միանգամից թռիչք գործեցիր, դարձար Աստծո վկա, Աստծո խոսքը տարածող, մարդկանց լուսավորող, ահա թե ոնց կարելի է մարդու էգոյին տուրք տալով նրան հեշտությամբ թակարդը գցել:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 15.07.2011, 19:57:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2011), հովարս (15.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •