Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
Լիովին համաձայն եմ, հաճախ շատ լավ մարդիկ են, բայց ցավալին այն է, որ իրենք չեն հասկանում, չեն տեսնում այն չարիքը, որ կա իրենց դավանանքի գաղափարախոսության մեջ… Չեմ կարծում, թե ակումբի շրջանակներում հնարավոր լինի նրանց համոզել, դարձի բերել, ավելի շուտ հակառակը կլինի, իրենք կհամոզեն շատ-շատերին
Չեմ կարծում,որ ակումբում հոգեվորսություն իրականացնելը հնարավոր լինի: Սովորաբար հոգեվորսություն իրականացնելիս նրանք ընկնում են դռնե-դուռ,երբ միայն իրանք են, իրենց գաղափարախոսությունը եվ քարոզվողը:Այս պայմաններում, երբ չկա ընտրության այլընտրանքային տարբերակ, հաղթանակը նրանց տրվում է շատ հեշտությամբ, առանձնապես առանց ջանք գործադրելու: Իսկ այստեղ նրանք պետք է կարողանան դիմակայել տրամաբանական եվ գաղափարախոսական քաղաքակիրթ հակահարվածներին: Եթե այդպիսիք չգերակշռեն, բնական է, որ այդ դեպքում ադմինիստրատիվ գործողությունները անխուսափելի կլինեն: