Բոլոր քաղաքակիրթ երկրներում մարդն ունի դավանանքի ազատություն: Անհնար է արգելել ինչ-որ մեկին հավատալ նրան, ինչին հավատում է: Միակ բանը, որ ըստ ինձ, կարող է և պիտի անի պետությունը, դա քարոզչության արգելումն է: Չէ որ ներկայիս քարոզիչները (աղանդավորականներին նկատի ունեմ) գործում են հիմնականում համոզման մեթոդով, կիրառում ամեն տեսակ խորամանկություն, ինչպես Եհովայի վկաներն են մեջբերում Քրիստոսի խոսքերը, ասում, որ ընդունում են նրան, ստեղծում պատրանք, ասես շատ չնչին տարբերություն կա իրենց և առաքելական եկեղեցու միջև և միայն նոր զոհին իրենց կողմ քաշելուց հետո են սկսում բացահայտել Քրիստոսի սովորական մարգարե լինելը, սկսում են ավելի շատ հենվել ինչ-որ Ամովսի գրությունների վրա, հղել Հին կտակարանին... Այ հենց նման ծուղակների դեմ պիտի պայքարի պետությունը: Ուզում են Եհովայի վկա դառնան, խնդրեմ: Բայց թող իմանան ինչ են դառնում:
Էջանիշներ