Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Կեղծում ես, Աստղ Ինքնասպանությունը դա միակ մեղքն ա, ըստ Եհովայի վկաների, որի դեպքում մեղսագործի հարությունը, Քրիստոսի գալուստից հետո, անհնար ա դառնում Այսինքն միակ մեղքն ա, որի դեպքում մարդը հարության հույս չունի Ու ասենք ինչու պետք ա Եհովայի վկան ինքնասպանություն գործի, կբացատրես?

Հիմա ինչու ես ապատեղեկատվություն տարածում? Ի դեպ ճիշտ այնպես, ինչպես ավետարանչականների մասին Աստղ, կլինի` ուսումնասիրես երևույթը, նոր գրես, հարգելի ոչ ազատամիտ? Կամ գոնե հարցրու` ավելի տեղյակ մարդիկ կտեղեկացնեն: Հետևիր Մոնկի պահվածքին, եթե հարգում ես ՀԱԵ հոգևորականներին, մի եղիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Անգիտակցաբար, էն էլ էդ տարիքում ձեռք կբերես հատկություններ, որոնք քեզ հետագայում սարսափելի կվնասեն հասարակական ինտեգրման առումով: Ազնիվ խոսք
Ինչն եմ կեղծում, Վարպետ? Ես գրել եմ, որ եհովան ինքնասպան եղավ? ես գրել եմ, որ այդ երեխային դրդել էր նման քայլի մի եհովայի վկա: Թե ինչպես էր նա հաջողացրել, ինչեր էր այդ երեխայի գլուխը լցրել, չգիտենք ու չենք էլ իմանա, որովհետև այդ երեխան արդեն չկա: Բայց փաստը այն է, որ ծնողները նկատել էին իրենց երեխայի մոտ վարքի, վերաբերմունքի փոփոխություն, ճգնաժամային իրավիճակներ այն պահից, երբ նա սկսել էր շփվել այդ մարդու հետ: Թե նա ինչ նպատակներ է ունեցել, նորից անհայտ է, որովհետև, ինչպես նշեցի, ամերիկացի ներկայացուցիչը կարծես իր ձեռքն էր վերցրել դատավարությունը, դատավորին ցուցումներ էր տալիս, մատ թափ տալիս... սենց առեղծվածային դեպքեր էլի են եղել, ուղղակի մանրամասն չգիտեմ, դրա համար էլ չեմ գրում