Աուր ջան, հայտնի է... սեմիթական ցեղախմբերից՝ հրյաները, արաբները, ասորիները, Աբրահամին համարում են իրենց նախահայրը, իսկ հրյաները՝ մովսեսին համարում են իրենց օրենսդիրը: Առաջին անգամ Յահվահ(եհովա) միաստվածության գաղափարը հռչակել է մովսես մարգարեն, մոտավոր հաշվարկներով մ.թ.ա 11-12 -րդ դարերում: Ըստ եհովականների հին կտակարանի եբրայական բնօրինակում ամենուրեք Աստված բառին փոխարինում է եհովա բառը, սակայն դա դեռ վիճելի հարց է: Իսկ մեր հայկական դիցաբանության մեջ, յահվահ աստվածը խորհրդանշում է խավարը եւ խարդավանքը, որին ԱՐԱ գերագույն աստվածը նրան խարդավանքների պատճառով աքսորելով երկնքից, ընդերքի եւ երկրաշարժերի աստված նշանակեց, այն օրվանից յահվա աստվածը թշնամանքի մեջ է հայ աստվածների հետ:
Մեջբերումն՝, Հայոց դիցաբանությունից: ՈՒԽՏԱԳԻՐՔ
Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՜չ խռովություն, ո՜չ հիվանդություն:
Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհրդի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
- Յահվա՜հ,- բարկացավ Արան,- Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
- Հա՜յր իմ,- ասաց Յահվահը,- ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
- Դու չարախոսո՜ւմ ես, Յահվա՜հ,- զայրացավ Արան,- աստվածավայել չե՜ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
- Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՜ր և հանդարտվի՜ր,- ասաց Արան:
ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում
Վերջին խմբագրող՝ սիսար: 16.10.2008, 05:51: Պատճառ: միտքը թերի էր մնալու:
Ես գիտեմ շատ լավ գիտեմ բայց իրանց չեմ կարում դա բացատրել, երեկ ներս հրավիրեցի նրանց , փորձեցի ապացուցել ամենապարզ ճշմարտություններից մի քանիսը / օրինակ որ Հիսուսի Աստվածությունը անվիճելի փաստ է ըստ Աստվածաշնչի և այլն/որոնք
նրանք շրջանցում են
Այ քեզ աբսուրդ
ասում եմ Չէ որ Աստվածաշնչում գրված է այս տեղերում որ նա Աստված է
ու ինչ հիմար պատասխան
- հա բայց Նա երբեք չնշեց որ Աստված է, մարդիկ էին իրեն աստվածացնում իր գործերը տեսնելով
-Փաստորեն նրանք սխալվում էին և աստվածաշնչում սխալ խոսքեր են գրված
պատասխան -չէ ու նորից -« հա բայց Նա երբեք չնշեց որ Աստված է, մարդիկ էին իրեն աստվածացնում իր գործերը տեսնելով»
մի խոսքով
կասկածում եմ որ այդ դիտարանը ինչ որ օկուլտային զորությամբ է օժտվել և դարձել է գործիք բազմաթիվ մարդկան կախարդելու/զոմբիացնելու համար
Love has an enemy, but it is already defeated!
Freeman (22.07.2010)
Դիտարանի օկուլտային զորությունը չէ հարցը. նույն երևույթն առկա է ժամանակակից տոտալիտար գրեթե բոլոր աղանդներում: Փակ համայքներում ներգրավված անհատներն աստիճանաբար սկսում են կորցնել իրենց անհատականությունը, դառնում ընդհանուր մեխանիզմի մի մասնիկը: Նրանք սկսում են գործել, խոսել և անգամ մտածել այնպես, ինչպես ծրագրավորում են իրենց տվյալ համայնքում: Եթե մի փոքր զննելու և համադրելու լինենք նման տարբեր կազմակերպությունների անդամների լեզվամտածողությունն ու վարքը, կնկատենք նույնատիպ ընդհանրությունները: Ձեր նկատած երևույթի պատճառն այն է, որ կրոնական հարթության վրա աղանդի անդամի հետ հնարավոր չէ երկխոսություն ստեղծել. նա խոսում է` առանց լսելու: Լսել, իհարկե, հրաշալի լսում է, բայց դիմացինի պատասխանները նրա գիտակցությանը չեն հասնում: Դիմացինը նրա համար պարզապես, կոպիտ ասած, որս է, մոլորյալ հոգի, որին ամեն կերպ պիտի փորձել դարձի բերել: Իսկ <որսի> ցանկացած առարկության կամ հարցադրման դեպքում աշխատում է հատուկ մշակված պատասխանների համակարգ. դա կարող է լինել, օրինակ, Սուրբ Գրքի որոշ ընդգծված հատվածներ: Եթե նույնիսկ առաջարկում ես քննարկել տվյալ հատվածն իր ողջ կոնտեքստի մեջ, նա շարունակում է մնալ իր ընդգծած հատվածի սահմաններում: Աղանդի մեջ արդեն խրված անդամին գրեթե անհնարին է սովորական բանավեճում ինչ-որ բան համոզել: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք ցուցաբերել: Պետք է գտնել այն կծիկի ծայրը, որով նրան կաշկանդել են. և այդտեղից սկսել աշխատանքը:
Վկաները պնդում էին որ Հիսուսը չի մահացել խաչի վրա, այլ պարզապես փայտե սյունի ասում են որ խաչ բառը իրականում սխալ թարգմանության արյունքն է...որ իրական բառը սյունն է
հետաքրքիր է ինչի պետք է այդպես թարգմանվեր , ինչ որ մեկը գիտի՞ հունարենում ոնց է այդ բառը իրականում
Love has an enemy, but it is already defeated!
Ամեն մարդ պիտի իր համար գտնի իր հավատը ու իր մեջ էլ պահի: Ատում եմ քարոզչությունը: Չեմ կարծում, որ Աստված դիստրիբյուտորների կարիք ունի:
Ընդհանրապես «Եհովայի վկաներ» տերմինը ֆանտաստիկորեն լավ է հայտնաբերված ,ես հիմա չեմ ցանկանում խորանալ նրա տակտիկական և ստրատեգիական հեռահար ծրագրերի մասին այլ կփորձեմ լոկալ ներկայացնել երևույթը:
«Եհովայի վկաներ» տերմինը և գաղափարախոսությունը նախատենսված է ապագայի համար ,երբ տեղի կունենան հիմնական դավանաբանական և արարչական բացահայտումները կապված «Եհովա» երևույթի հետ:
Այսինքն սա ակունքներին վերադառնալու ճանապարհներից մեկն է, խնդրում եմ չխառնել այս օրյա «Եհովայի վկաներ» շարժման հետ սրանք տարբեր խնդիրներ են:
Սա նշանակում է որ, այս գաղափարախոության կրողները հստակ գիտեն որոշակի գաղտնիքներ որի բացահայտման ժամանակ նրանք նորից դառնում են առաջինը :
Իսկ ինչ գաղտնիք պետք է բացահայտվի ,շատ բանալ և սովորական ,պետք է վերահաստավի արարչականության երևույթը նրա երկրային տարածաշրջանը և արարչական աստվածության ընդունված անուններից մեկը որը Եհովան է:
Կարող եմ ասել իմ կարծիքը որը կապված է Եհովա երևույթի հետ ,նա ծնվել է հայկական լեռնաշխարհում հայտնի է մշակույթի գրավոր պատմության մեջ շուրջ 6000 տարի:
«Եհովա» երևույթի վերջին անունն է, որը պահպանվել է հրեական մշակույթի մեջ:Հրեական գաղափարախոսները հրաշք գրագետ, հրաշք հավասարակշռված խաղ են տանում այս աշխարհաստեղծ ոլորտում :
Ենթադրենք տեղի է ունենում «Եհովա» երևույթի վերջական բացահայտումը և դավանաբանական աշխարհը ընդունում է «Եհովա» երևույթին որպես արարչությանը մասնակից նշելով նրա ծագման վայրը այսինքն Հայկական տարածաշրջանը:
Հերթական անգամ մենք Հայկական տարածաշրջանի բնիկներըս դուրս ենք մնում խաղիղց և ստացվում է որ ,շարունակաբար հրեաները կանգնած են արարչական երևույթի կողքին: Իսկ մենք հերթական անգամ մնացինք խաղից դուրս:
Այս իմ գրածից պետք է անել մեկ հետևություն ,հարկավոր է հնարավորնս դավանաբանորեն և արարչորեն շուտ բացահայտել «Եհովա երևույթը» և ի ցույց ամենքին մատնանշել նրա ծագումը և դրանով կանխել կոնկրետ մեր դեմ ուղղված ծրագրի իրականացումը գոնե մեկ անգամ ժամանակին:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 07.01.2009, 16:42:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Մարկիզ (08.01.2009)
Յախվեն, այսինքն Եհովան, հրեաների Աստվածներից մեկն է եղել, դեռ նախքան մեկ Աստծո գաղափարի ընդունումը: Ոչ մի «երևույթ» չեմ տեսնում Աստծո Եհովա անվան մեջ: Աստվածաշնչում Աստծուն բազմաթիվ անուններ են տալիս: Հիմա ի՞նչ Էլլոհիմի վկաներ, Սաբաովթի վկաներ, Էլ Գեբարի վկաներ էլ են պետք, որ երևույթը պահպանե՞ն: Ո՞նց կարելի ա Աստծուն անունով դիմել, չեմ հասկանում: Մարդիկ իրանց պետերին են վախենում անունով կոչեն, դուք ստեղ Աստծուն եք անուններ ման գալիս...
*e}|{uka* (08.01.2009)
Ով հրեական դավանանքից գլուխ է հանում նա լավ գիտի ինչի մասին է խոսքը,իսկ մնացածները թող հագիստ քչփորեն «չխանգարա»:
Իմ գրածը կգնա և կհասի «դիվան բաշուն»,թող մտածեն և միքիչ ել անհանգստանան ժամանակն է ,թե չէ ազգին ուղղված 15 տողը չեն կարողանում առանց երկու սարկավագի օգնության կարդալ:
Ինչ՞ կասես ՄՈՆԿ
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ոչինչ աշխարհի վրա պատահական չէ, եւ եթե կա այնպիսի երևույթ, ինչպես "Եհովայի վկաները", ուրեմն դա ունի ինչ-որ նպատակ, ինչ-որ շահ, հակառակ դեպքում ոչ ոք ուժ չէր ներդնի գաղափարի զարգացմանը և տարածմանը: Ինչ եք կարծում, ում նպատակներին է ծառայում աղանդը? Հաստատ ոչ հայոց ազգի Իսկ մնացածն արդեն կարևոր չէ;
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Rammstein (08.01.2009)
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Rammstein (08.01.2009)
Jarre (15.01.2011)
Համաձայն եմ, բայց կաթոլիկները, մահմեդականները, հեթանոսները չեն խմբավորվում, չունեն ղեկավար և ուղղորդող մարմին, չեն կարող երկրի ներսում սեփական քաղաքականությունը վարել
Այն ամենը, ինչ մարդուն անջատում է հասարակությունից, դարձնում սահմանափակ խմբի անդամ, ուղեղը լցնում է սպցիֆիկ գաղափարներով, վարում է ակտիվ քարոզչություն, վարում է անհասկանալի գործունեություն /եկամուտների կուտակման տեսանկյունից/ իմ ընկալմամաբ աղանդ է:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ