Hurricane ոչ մեկը ոչ մեկի դեմ պայքարելու կարիք չունի։ Այսինքն, եթե ավելի ճիշտ ասեմ, ով կարիք ունի պայքարելու արդեն շատ լավ պայքարում է և բոլորը դա տեսնում են։ Խոսքս միայն ֆորումի մասին չէ, այլ ֆորումից դուրս մեր առօրյայի։
Իսկ այդ ընթացքում մինչ մարդիկ պայքարում են իրար դեմ ու երբեմն ահավոր նենգ ու ոչ թե հավատացյալին, այլ մարդ արարածին անվայել կերպերով, Աստծուն իսկական հավատացողները ու սիրողները այդ հավատքն ու սերը ցույց են տալիս իրենց սիրով միմայնց նկատմամբ ու իրենց քրիստոնեական արպելակերպով, իսկ թե ո՞վ է այդպես ապրում կարծում եմ կարող է տեսնել ցանկացած մարդ, ով մի քանի րոպե կանգ կառնի ու կմտածի մինչև հիմա իր լսածները ու տեսածները և կանի եզրահանգում։
Այնպես, որ սխալ եմ համարում պայքարի կոչերդ, Hurricane։ Դու ներկայացրեցիր քո ունեցած տեղեկությունները, որոնցից շատերը փատեր էին։ Եթե մարդ դրանից հետո շարունակում է ծաղրել, ապա կարելի է պարզապես դադարեցնել զրույցը, ինչը ես վաղուց արել եմ «ԴԱՐ» Ակումբի Կրոն բաժնում, ուղղակի մեկ-մեկ չեմ դիմանում, բայց դա էլ բուժելի է

Էջանիշներ