Հենց քո գրածով պատասխանեմփաստորեն "Դուրս գա նրանց հոգին" անկապ ա գրված, որովհետև հոգի չկա
Սուտ է, գիտությունը չի հերքում, պարզապես համարում է , որ հոգու գոյկությունը ապացուցված չէ՝ հաստատված չէ: Իսկ հերքելը նույնպես ապացույց է պահանջում՝ գիտության կանոնը դա է:
Ի դեպ նույն գիտնականները չեն կարողանում բացատրել,
1. թե ինչու է մարդու քաշը մահվանից հետո պակասում
2. Ինչու է կնդանի բջիջը կենդանի, եվ ինչու է կենդանի բջիջը մահանում՝ առանց ոչնչացման: Ինչն է բջջին ստիպում, որ նա գործի, այլ ոչ թե ոչնչանա?:
Իսկ այս պահը ուղղակի բառացիորեն ու տառացիորեն թխած է արևելյան կրոններից
Փաստորեն ֆիզիկական մակարդակով, նույնիսկ Աստվածաշնչի տեսանկյունից մարդու և անասունի միջև տարբերություն չկա: Այդ դեպքում ինչումն է արտահայտվում կենդանի ժամանակ մարդու մենաշնորհը Աստծո կողմից? Միայն հավերժական կյանքին հասնելու ունակությամբ? Թե մեկ այլ բանով էլ?Ժողովող 3:19-20 <<Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպէս որ մէկի մահն է, նույնպէս եւ՝ միւսի մահը, եւ բոլորի մէջ նոյն շունչը կա. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ո՛չ մի, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է։ Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում>>։
Հ.Գ.
Անձամբ ես չեմ հավատում, որ հոգիները գնում են դժոխք կամ դրախտ, քանի որ իմ մոտ հոգու պատկերացումը ու սահմանումը այլ է, քան եկեղեցիների մոտ:
Էջանիշներ