User Tag List

Էջ 3 68-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #31
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Միշտ զարմացել եմ, քո էս էգոիստական մտածելակերպի վրա: Քո սիրտը չի ցավա՞, որ քեզ հարազատ մարդկանցից մեկը դառնա նույն հոգեորսության զոհ
    Այնպես սրտացավ ես ասում ոնց որ Քրիստոնյաները մարդ չեն որսում։ Հիշո՞ւմ ես երբ Հիսուսը ասեց․ «Հետևե՛ք ինձ և ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։»

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  3. #32
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Ռեալիստ-ի խոսքերից
    եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Ռեալիստ ջան Քրիստոնեություննե՞լ ես համարում վտանգավոր։ Որովհետև այնտեղ նույն պատմությունն է։ Հիշիր Սոդոմ և Գոմորայի պատմությունը երբ ընտանիքի մի մասը կործանվում է իսկ մյուս մասը փրկվում։
    Երբ Եհովան Աբրահամին ասեց որ նա սպանի իր միածին որդի Իսահակին Աբրահամը այդ քայլին գնաց։ Հիսուս Քրիստոսը իր ընտանիքի անդամների նկատմամբ ասել է, որ իր մայրը, հայրը, և եղբայրները չեն իր ընտանիքի անդամները այլ նրանք որոնք հետևուն են իր ուսմունքին։
    Քո գրածից հետևում է, որ Լոթնել, Աբրահամնել, Հիսուսնել, Սամվելնել շատ վտանգավոր մարդիկ են եղել։ Ես քո գրառման իմաստը բոլորովին չեմ հասկանում։ Լավ կլիներ մի քիչ պարզաբանեիր։

  4. #33
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    իմ տեսած մարդկանցից ամենանագլիներն ու,ամենաստորերը այդ Եհովայի վկաներն են, որոնցից գոնե մեկին ես վաղ թե ուշ, եթե իհարկե ֆիզիկականս ների, անպայման մի հատ գոնե ապտակելու եմ, որովհետև նեեեեենց բաներ եմ նրանց կողմից տեսել, որ նույնիսկ պատմելու չէ
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  5. #34
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Anul-ի խոսքերից
    իմ տեսած մարդկանցից ամենանագլիներն ու,ամենաստորերը այդ Եհովայի վկաներն են, որոնցից գոնե մեկին ես վաղ թե ուշ, եթե իհարկե ֆիզիկականս ների, անպայման մի հատ գոնե ապտակելու եմ, որովհետև նեեեեենց բաներ եմ նրանց կողմից տեսել, որ նույնիսկ պատմելու չէ
    Կպի տփենք ես ամեն առումով մեջքիտ կանգնած եմ,
    Բա դու տենաս վկաներին , որ մեր դուռը ծեծում են քարոզելու նպատակով
    մեկը մեկից ագռավի հետ գռազով 150 տարի ապռած դեմքա
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  6. #35
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Այնպես սրտացավ ես ասում ոնց որ Քրիստոնյաները մարդ չեն որսում։ Հիշո՞ւմ ես երբ Հիսուսը ասեց․ «Հետևե՛ք ինձ և ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։»
    Բայց դու քրիստոնեությունը ո՞նց ես հավասարեցնում Եհովայի Վկաներ շարժման հետ, քրիսոնեությունը իրա ժամանակի մյուս բոլոր ուսմունքների ու մանավանդ հեթանոսության նկատմամբ մի ամբողջ գլուխ բարձր էր կանգնած թե որպես կրոնամշակութային երևույթ, թե որպես բարոյագիտական համակարգ: Քրիստոնեության տարածումը քայլ էր դեպի առաջ, իսկ Եհովայի Վկաների տարածումը էսօր իսկական մշակութային ու բարոյական դեգրադացիայա:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Mankik (09.01.2009), xalyavshik (10.01.2009)

  8. #36
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Բայց դու քրիստոնեությունը ո՞նց ես հավասարեցնում Եհովայի Վկաներ շարժման հետ, քրիսոնեությունը իրա ժամանակի մյուս բոլոր ուսմունքների ու մանավանդ հեթանոսության նկատմամբ մի ամբողջ գլուխ բարձր էր կանգնած թե որպես կրոնամշակութային երևույթ, թե որպես բարոյագիտական համակարգ: Քրիստոնեության տարածումը քայլ էր դեպի առաջ, իսկ Եհովայի Վկաների տարածումը էսօր իսկական մշակութային ու բարոյական դեգրադացիայա:
    Ես չեմ հավասարեցնում քրիստոնեությունը և Եհովայի վկաների աղանդը։ Ես ասում եմ որ «ոգեորսությունը» ինքը իրանով վատ բան չի, քանի որ քրիստոնեությունը հենց այդ նույն որսորդության միջոցով է տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ (Ի տարբերություն Իսլամի, որը տարածվել է սրի միջոցով։) Եվ Հիսուս Քրիստոսը ինքը նույնպես «որսորդ» է եղել։ Եհովայի վկաները շատ ուրիշ բացասական կողմեր ունեն։ Եվ եթե իրենց ուզում ենք քննադատել պետք է իրենց բացասական կողմերի համար քննադատել, այլ ոչ թե «որսորդության» համար։
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 19.09.2006, 16:11:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  10. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Չէ, էդ չեմ ասելու: Ասելու եմ, որ եթե Հայաստանում
    քանակը շատա, դա հեչ էլ Եհովայի վկաների պատճառով չի:
    Այո, բայց նման բան ոչ ոք չի էլ պնդում։
    Իսկ եթե նրանք այդ մարդկանց հույս ու հավատ են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ, ապա գիտե՞ս ինչ, ես կողմ եմ, որ նրանք շատանան, քանի որ ավելի լավ է ժպտացող Եհովայի վկայի դեմքը, քան թալանված ու խճուկ վիճակում գտնվող, այս կյանքից դառնացած մարդու արցունքոտ աչքերը:
    Երբ մարդ իմ նկարագրած ծանր հոգեվիճակում է, և կամ պետք է հուսահատությունից ու անելանելի վիճակից հարբեցողության տրվի, թմրամոլ դառնա կամ ինքնասպանության դիմի, ապա քո ասած տարբերակը գուցե տվյալ դեպքում չարյաց փոքրագույնն է, բայց դա չի նշանակում, որ լավ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Բայց եկեք խոստովանենք, որ քրիստոնյաների ու Եհովայի վկաների որսի ձևերը լրիվ տարբեր են: Քրիստոնյան երբեք մարդկանց հետևից չի ընկնում, այլ կիսվում է իր հավատով՝ մնացածը թողնելով Սուրբ Հոգուն

  12. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բայց եկեք խոստովանենք, որ քրիստոնյաների ու Եհովայի վկաների որսի ձևերը լրիվ տարբեր են: Քրիստոնյան երբեք մարդկանց հետևից չի ընկնում, այլ կիսվում է իր հավատով՝ մնացածը թողնելով Սուրբ Հոգուն
    Համաձայն եմ։ Եվ ընդհանրապես երբ որևէ կրոնի, ուսմունքի կամ ցանկացած գաղափարախոսության հետևորդ մարդկանց իր հետևից տանելու համար յազվա է լինում ու պոկ չի գալիս, արդեն, անկախ ամեն ինչից, սկսում ես կասկածել նրա գաղափարախոսության ճշմարտացիության մեջ... միաժամանակ նաև սկսում ես մտածել, որ նա դրանից հաստատ շահ ունի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #40
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ինչ որ տեղ ճիշտ եք, բայց հնարավոր չէ մի քանիմարդու վարքով եզրահանգել տվյալ ուսմունքի մասին, պետք են հավաստի տվյալներ, աղբյուրներ։ Եթե ունեք խնդրեմ գրեք քննարկենք։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (13.07.2011)

  15. #41
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Էս վերջերս դրանցից թուղթ ստացա։ Վերնագիրը՝ «Տառապանքի վերջը մոտ է»։ Նախ էդ ինձ հեչ էլ չուրախացրեց, հետո էլ բան չհասակացա՝ ամբողջը գրաբարով Աստվածաշնչից մեջբերում էր։ Ստացվեց նենց, թե ողջ աստվածաշունչը աշխարհի վերջի մասին է։ Ստացվում է, որ ձևում են սուրբ գիրքը, ինչը պետք չի դուրս են գցում, մնացածը պահում են, հա՞։ Ես տենց էլ դրանց ուսմունքի հիմքը չջոգա։

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եկեք խոստովանենք, որ քրիստոնյաների ու Եհովայի վկաների որսի ձևերը լրիվ տարբեր են: Քրիստոնյան երբեք մարդկանց հետևից չի ընկնում, այլ կիսվում է իր հավատով՝ մնացածը թողնելով Սուրբ Հոգուն
    Չէի ասի, մեկ-մեկ նե՜նց են վրա տալիս
    Վերջին խմբագրող՝ Tanamasi: 14.07.2008, 23:20: Պատճառ: Գրառման ավելացում

  16. #42
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Երեկ ռեպորտաժ էր դիտում՝ ՀՀ–ում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ։
    Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ–ում կա 65 գրանցված կրոնական կազմակերպություն, որոնցից ամենամարդաշատը՝ մոտ 9500 անդամ, «Եհովայի վկաներ» կազմակերպությունն է։
    Կրոնական կազմակերպությունների թվի կտրուկ աճը գրանցվել է 1988թ. ավերիչ երկրաշարշից հետո, երբ, մարդասիրական օգնության՝ Հայասատան հոսքի հետ միասին, եկել են և արմատավորվել նաև բազմաթիվ կրոնական կազմակերպություններ։

    Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքերով, այսօր ՀՀ–ում կան բազմաթիվ չգրանցված կրոնական կազմակերպություններ, որոնք գործում են բարեգործական, կրթական և այլ կազմակերպությունների անվան ներքո և գրավում մարդկանց իրենց շարքերը։

  17. #43
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ռոն Ռոդեսի "Вразрез со Священным Писанием" գրքից

    «Եհովայի վկաներ» կազմակերպության կազմավորման և զարգացման պատմությունըմ նրա գործունեության առանձնահատկությունները

    «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպություն է, որն առաջացել է 19–րդ դարի երկրորդ կեսում ԱՄՆ–ում։ Կազմակերպության ներկայացուցիչներն իրենց կազմակերպությունը քրիստոնեական են կոչում, չնայած նրան, որ իրենց ուսմունքն արմատապես տարբերվում է հիմնարար քրիստոնեական հիմնադրույթներից։

    Կազմակերպության հիմնադիրը (կազմակերպությունն իր ներկայիս անունով է կոչվում 1931 թվականից ի վեր) Չարլզ Թեյզ Ռասելն է (1852 - 1916), որը մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ալեգենի քաղաքում, հետագայում դարձել է վաճառական և ունեցել է մի քանի հագուստի խանութներ Հյուսիսային Փիթսբուրգում։ Իր կրոնական փնտրտուքի ընթացքում նա անցել է պրեսվիտերանական, կոնգրեցիոնալիստական, ադվենտիստական եկեղեցիներով, և, անհամաձայնության գալով նրանց հետ որոշ հարցերում, սկսել է հրատարակել սեփական ամսագիրը՝ «Դիտարան և Քրիստոսի ներկայության ազդարար» անունով։ Հինգ տարի անց, 1884 թվականին, նոր ուսմունք է ծագում, որը տարածվում է «Սիոնի դիտարանի գրական–հրատարակչական միություն» կրոնական ոչառևտրային գրանցված կազմակերպության հիման վրա։ 1896 թվականին կազմակերպությունը վերանվանվում է «Դիտարանի աստվածաշնչյան գրական–հրատարակչական միություն»։ 1908 թվականից Ռասելի կազմակերպության գլխավոր գրասենյակը հիմնվում է Բրուկլինում (Նյու–Յորքի նահանգ), որտեղ էլ գտնվում է առ այսօր։ 1931 թվականին կազմակերպությունը վերանվանվում է «Եհովայի վկաներ», ամսագրի անունը փոխվում է «Հսկողի դիտարանի», իսկ 1966 թվականից սկսում է կոչվել «Դիտարան»։ «Եհովայի վկաները» փորձում են ժխտել իրենց կազմակերպության կապը Ռասելի միության հետ՝ վերջինիս ձեռք բերած վատ համբավի պատճառով։ Ռասելն իրեն հովիվ էր անվանում, չնայած՝ ձեռնադրված չէր այդ ծառայության համար, ինքն իրեն գովաբանում էր իր աշխատություններում, համեմատվելով Պողոս առաքյալի հետ, գերագնահատում էր իր աշխատություններն, ասելով, որ եթե մարդիկ ընտրություն կատարելիս լինեն Աստվածաշնչի և իր աշխատությունների ընթերցանության միջև, ավելի լավ է՝ ընտրեն իր ստեղծագործությունները։ 1913 թվականին նրա կինը դատական գործ է բացել տալիս ամուսնու դեմ՝ մեղադրելով նրան ընտանիքն անարգելու և շրջապատի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, և հաղթում է։ Ռասելը միության ֆինանսների միանձնյա տերն է եղել՝ տիրապետելով 1000–ից 900 բաժնետոմսերին։ Նա մեղադրվել է խարդախությունների մեջ և պարտվել դատական գործընթացը՝ խայտառակելով իրեն երդումով, որ գիտի հունարեն կարդալ, սակայն չկարողանալով անգամ անվանել հունարեն այբուբենի տառերը։ Ռասելը բազմաթիվ ստեղծագործություններ է հրատարակել։ Դրանցից կարևորագույնը յոթհատորանի «Սուրբ Գրքի ուսումնասիրությունն» է, որի առաջին հատորը լույս է տեսել 1886–ին, իսկ վերջինը, հեղինակի մահվանից հետո, 1917 թվականին։
    Ռասելի՝ իր աշխատություններում շարադրած ուսմունքը համարժեք է «Եհովայի վկաների» ժամանակակից ուսմունքին։ Ռասելն իր ուսմունքը տարածելու եռանդուն գործունեություն է ծավալել՝ հետնորդներ ձեռք բերելով ոչ միայն Ամերիկայում, այլև նրա սահմաններից դուրս։ 1914 թվականին Անգլիայում և Կանադայում հիմնադրվել է «Աստվածաշնչի ուսումնասիրողների միջազգային միությունը»։

    Շարունակելի...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xalyavshik (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

  19. #44
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    «Դիտարանի աստվածաշնչյան միության» նախագահի պաշտոնում «հովիվ» Ռասելին հաջորդեց Ջոզեֆ Ֆրանկլին Ռազերֆորդը (1869 - 1942), որն իրավաբան էր և մինչ Նյու–Յորք գալը աշխատում էր Բումվիլում (Միսուրի նահանգ)՝ որպես դատավորի օգնական։ Ռազերֆորդը ղեկավարել է կազմակերպությունը 1917–ին մինչև 1942 թվականը՝ մինչև իր մահվան օրը։ 1919–ից սկսած, Ռազերֆորդը իր հետնորդների ամենամյա կոնգրեսներ է կազմակերպում՝ հաղթահարելու ճգնաժամերը և բաժանումները։ Նա ևս մեկ ամսագիր է սկսում հրատարակել՝ «Ոսկե դար» (1937 թվականից՝ «Մխիթարիչի բանբեր», իսկ 1947–ից՝ «Արթնացե՛ք») անունով։ Ռազերֆորդը կենտրոնացված ավտորիտար կազմակերպություն է ստեղծում, անընդհատ մեծացնում է շարքային անդամների վրա իր ազդեցությունը՝ հասնելով բացարձակ հնազանդության, կազմակերպությունից հեռացնելով իր հետ չհամաձայնողներին։ Նա ուշադրություն չէր դարձնում Ռասելի ստեղծագործություններին, իսկ որպեսզի ընդհանրապես վերացնի Ռասելի հետ կապը, 1931 թվականին «Աստվածաշնչի ուսումնասիրողների միջազգային միությունը» Կոլումբիա քաղաքում (Օհայո նահանգ) կայացած կոնգրեսի ժամանակ ընդունեց «Եհովայի վկաներ» անվանումը։ Հետագայում այդ անվանումը լրացվեց «թեոկրատական կազմակերպություն» և «Նոր աշխարհի հասարակություն» բառերով։
    Ռազերֆորդը միլիոնավոր տպաքանակով հրատարակում էր բազմաթիվ գրքեր և գրքույկներ. Ռասելի գաղափարներներին ավելի գրավիչ տեսք տալով՝ նա չէր փոխում ուսմունքի բնույթը։ Ինքը՝ Ռազերֆորդը, միշտ շրջապատված էր մնում գաղտնիության մթնոլորտով։
    Կազմակերպության հաջորդ ղեկավարներն էին, համապատասխանաբար, Նաթան Հոումեր Նոռը (1942-1977), որն աշխուժացրեց կազմակերպության «առաքելական» գործունեությունը, կազմակերպության անդամների կրթության գործը, և որը մեծ ուշադրություն էր դարձնում կազմակերպության տպագրած գրականության տպաքանակի ավելացման վրա, և, 1977 թվականից՝ Ֆրեդերիկ Ուիլյամ Ֆրանցը (ծնվ. 1893թ)։

    Ներկայումս «Եհովայի վկաների» միությունն իրենից ներկայացնում է կենտրոնացված ավտորիտար կազմակերպություն՝ ղեկավարվող կազմակերպության նախագահի կողմից։ Բրուկլինի կենտրոնն իրեն օժտել է մեծքգույն իրավասություններով՝ կազմակերպության բոլոր օղակներն իրեն ենթարկելու համար։ Յուրաքանչյուր տեղական համայնք ընդունում է, որ «միությունը» Աստծո տեսաների ներկայացուցիչն է Երկրի վրա։ «Վկաները» պնդում են, որ միայն իրենց կազմակերպությունն է Աստծո կողմից ճանաչվում է որպես հաճո Նրան, և որ Աստված ընտրել է այն՝ լինելու Իր մարգարեն Երկրի վրա։ Այդ պատճառով, հոգու փրկության համար, մարդիկ պետք է ճանաչեն ոչ միայն Աստծուն, այլև այս կազմակերպությունը (Հսկողի դիտարան, 1/5/57)։
    «Եհովայի պաշտոնական կազմակերպությունը Երկրի վրա կազմված է Նրա օծյալ մնացորդից և Նրա հոտի այլ ոչխարներից, որոնք օծյալների կողքին են սովորելու, բայց ոչ՝ ղեկավարելու համար (Հսկողի դիտարան 8/34)»։ Նրանց հավաստմամբ «օծյալ մնացորդը» արդեն ընտրված «վկաների» ուսմունքի 144000 հետնորդներն են։
    Կազմակերպության ղեկավարների հավակնում են աշխարհի իշխանների դերին։ Նախագահը «Եհովայի ծառան է», և «ծառայի կամքը Եհովայի կամքն է», շարժումը՝ նոր աշխարհի հասարակությունն է, Երկրի վրա գալիք թեոկրատական հասարակարգի հիմքը։ Մնացած բոլոր կրաններն ու ուղղությունները սուտ են հայտարարվում։ Ըստ նրանց պնդման՝ փրկվելու են միայն իրենց ուսմունքի հետնորդները։
    «Վկաները» շատ առույգ են իրենց ուսմունքի տարածման մեջ, մշտապես այցելում են տներ, բնակարաններ, առաջարկում իրենց գրականությունը և «Դիտարան» ամսագիրը, և այլն։ Համոզմած լինելով իրենց առաքելության բացառիկ կարևորության մեջ՝ «եհովայական» միսիոներները գործում են վճռականորեն և համառորեն։ Նրանք լավ պատրաստված են. իրենց գործունեության համար անհրաժեշտ բոլոր սուրբգրային տեղերը անգիր արտասանում են։ Աստծուն հավատարմության նրանց չափանիշը՝ շրջապատի մարդկանց վրա նրանց ազդեցության աստիճանն է, և, հավատալով, որ Արմագեդոնի արհավիրքը կարող է ցանկացած օր վրա հասնել նրանք ձգտում են «վաստակել» ապագա բարիքներն իրենց մոլորությունների քարոզությունով։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xalyavshik (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

  21. #45
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Աստվածաշնչին դիմելիս՝ «Եհովայի վկաները» Սուրբ Գրքի իմաստն աղավաղող սեփական մեկնաբանություններ են առաջարկում։ Չնայած՝ «վկաները» հայտարարում են, որ Աստվածաշունչն, անշուշտ, ճշմարտության աղբյուր է, իրական հեղինակությունը նրանց համար կազմակերպությունում ընդունված Աստվածաշնչի մեկնությունն է։ Իրենց ստեղծագործություններում և բանավոր ուսուցումներում կազմակերպության ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են որպես Աստվածաշնչի միակ ճիշտ և անթերի մեկնաբաններ։
    Հիմնելով իրենց ուսմունքը Քրիստոսի Աստվածության և Սուրբ Երրորդության ժխտման վրա, «վկաները», Սուրբ Գիրքն իրենց սխալական դրույթներին հարմարեցնելու նպատակով, մշակել են Աստվածաշնչի «իրենց» թարգմանություն, որը հայտնի է «Նոր աշխարհի թարգմանություն» անունով։
    «Նոր աշխարհի թարգմանությունը» իբրև Աստվածաշնչի աղավաղված տարբերակ, լույս է տեսել 1861 թվականին և հարմարեցվել է կազմակերպության ուսմունքին։ «Թարգմանության» հիմնական նպատակը ընթերցողից Քրիստոսի Աստվածությունը և Աստծո Եռամիությունը թաքցնելն էր, Աստվածաշնչից բոլոր այն տեղերի հեռացումը, որոնք վկայում են այն մասին, որ Հիսուսը և Եհովան՝ մեկ Աստված է, և որ Հիսուսն Աստված է։ Այս «թարգմանությունը» տարածվում է ողջ աշխարհով մեկ. այն տպագրվել է 14 լեզուներով և թարգմանվում է ևս 16 լեզվի։
    Անբարեխղճություն և բանական անազնվություն դրսևորելով՝ «վկաները», Աստվածաշունչն իրենց դրույթներին հարմարեցնելու նպատակով, «Նոր աշխարհի թարգմանության մեջ» բառեր են օգտագործում, որոնք չկան հունարեն բնագրում և քերականական ձևեր, որոնք չեն համապատասխանում հունարենի քերականությանը։ Որպեսզի շրջանցեն Երրորդության հարցը, նրանք աստվածաշնչյան բնագրի մի քանի տեղեր բաց են թողել, իսկ Սուրբ Հոգու վերաբերյալ հղումներն ամենուրեք փոխարինել են «այն», «այդ» և նմանատիպ բառերով։ «Վկաները» չեն նշում թարգմանության հեղինակներին և սկզբնաղբյուրները, նրանք երկար ժամանակ չէին հրապարակում թարգմանողների անունները։ Միայն այն բանից հետո, երբ գիտնականները նրանց թարգմանությունը անբարեխիղճ և անպիտան ճանաչեցին, հասարակությունն իմացավ «թարգմանիչների» անունները։ Պարզվեց, որ հինգ թարգմանիչներից չորսն ընդհանրապես չեն ուսումնասիրել ո՛չ հին հունարենը, ո՛չ հին եբրայերենը, իսկ հինգերորդը՝ Ֆրանցը, իր անազնվությունը ցուցադրեց, երբ Էդինբուրգում (Շոտլանդիա), դատարանի առաջ այդ լեզուները գիտենալու մասին երդում տալուց հետո, հին եբրայերենից պարզագույն քննություն չկարողացավ հանձնել։
    Սեփականաշնորհելով Աստվածաշնչի մեկնաբանության բացառիկ իրավունքը՝ «վկաները» պնդում են, որ Աստված լույս է ուղարկում միայն Իր կազմակերպության, այսինքն՝ «Եհովայի վկաների» միջոցով («Դիտարան», 1/5/57)։ Նրանք բանականությունը դասում են աստվածաշնչյան ուսմունքից վեր և հրաժարվում ամենից, ինչհասանելի չէ մարդկային բանականությանը։ Սուրբ Գրքում անըմբռնելիության ժխտումը բերել է նրանց կողմից քրիստոնեական հավատի հիմնադրույթների պարբերական ժխտմանը։

    «Եհովայի վկաներ» կազմակերպությունն առանձնանում է կենտրոնացվածությամբ և հստակ կազմակերպությամբ։ Կազմակերպության շարքային անդամներից պահանջվում է անվերապահ հնազանդություն օղակների ղեկավարներին։ Հիմնական կազմակերպչական միավորը հավաքույթը կամ խումբն է, որին ղեկավարում է ծերակույտը, վերջինիս կազմից նշանակվում է հավաքույթի վերահսկողը։ Ժամերգություններն անց են կացվում հասարակ զրույցների տեսքով՝ Աստվածաշնչի ընթերցանությամբ, աղոթքներով և երգեցողությունով։ Ժամերգության յառանձնահատուկ պահ է հանդիսանում «Դիտարանի» ընթերցանությունը։ Հաղորդությունը կատարվում է տարին մեկ անգամ, ընդ որում, անմիջականորեն ճաշակել «զատկական Գառանը» (հաց և գինի) կարող են միայն 144000 ընտրյալներից ոմանք, մնացածը մասնակցում են այդ արարողությանը մտովի («հոգեպես»)։ Մկրտությունը կատարվում է հասուն տարիքում՝ իբրև ամբողջապես Եհովային ծառայության հանձվելու նշան։ «Եհովայի վկաների» հետնորդների վարքում հատկանշական է արյան ներարկումից հրաժարվելը՝ նույնիսկ մահացու վտանգի և սուր անհրաժեշտության դեպքում, ծննդյան օրերը չտոնելը, խաչ չկրելը, զինվորական ծառայությունից հրաժարվելը։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xalyavshik (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

Էջ 3 68-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •