Հարևան թեմայից շեղվեմ այստեղ, որ թեմայից դուրս չլինի.
http://en.wikipedia.org/wiki/Persecu...n_Nazi_Germany
Բայց լավ հոդված էր: Այ էս մասը շատ դուրս եկավ
Տեսնես ինչ կապ ունե՞ր դեռևս 33 թվականին ԱՄՆի պետական համակարգը Եհովայի վկաների պաշտպանություն իրականացնելու: Մարդու իրավունքների պաշտխանությունով էր հա՞ երևի տոգորվել:On April 24, 1933, officials seized and shut down the Watch Tower office in Magdeburg, Germany. Under pressure from the U.S. State Department, the police returned the property.
Lion (11.07.2011), Ջուզեպե Բալզամո (22.07.2011)
Ու ամենահետաքրքիրը էն ա, որ հենց էտ ժամանակ Եհովայի վկաները ԱՄՆ-ում ունեին շատ լուրջ խնդիրներ պետական ատյանների հետ http://en.wikipedia.org/wiki/Persecu..._United_States
Lion (11.07.2011)
բայց սենց բաներ ասում են չէ .
- մոլորյալ, ճանապարհից շեղված, պիտի հետ բերենք հոտ, հովիվ..
բացի դրանից գուցե հիմա չեն փորձում, բայց տարիներ/դարեր առաջ...ծեծ, ջարդ, արշավանք, բան... ապրում եին ելի մարդիկ , կրակապաշտ էին կամ չգիտեմ ինչապաշտ...
բացարձակ ճիշտ/սխալ գոյություն չունի, հետևաբար կուրորեն հավատալ ինչ որ գրքի/մարդու/երևույթի ու մնացած ամեն ինչ, ինչ չի տեղավորվում "հավատքի" սահմաններում համարել սխալ/ոչ ճիշտ/մոլորություն/անիմաստ կյանք մեղմ ասաց անհեթեթություն եմ համարում -առանց որևէ վիրավորանքի..
ամեն մեկը ինքն է ընտրում ինչպես ապրել/ինչին հավատալ, նույնիսկ եթե քեզ քարոզում/համոզում են, միևնույն է ընտրությունը քունն է.
Ես հավատում եմ բնությանը, տիեզերքին..ու վերջ. Ես չգիտեմ դժոխք/դրախտ կա թե չէ, մի գուցե կա մի գուցե ոչ...բայց ինչ է նշանակում հիմիկվանից ամեն քայլ անելուց առաջ մտածելմ այդ մասին, կամ ինչ օրենք կա ինչ որ գրքում այդ մասին գրած, դա չի լինի որ ես ապրում եմ ինզ համար, դա կլինի որ ես ապրում եմ ինչ որ մեկի համար /ինչ անուն ուզում եք դրեք, Աստված, Ալլահ,Եհովա/
ես աշխատում եմ չանել այնպիսի քայլեր, որ գիշերներ քնելուց խիղճս չտանջի, բայց խիղճս հաստատ չի տանջում այն պատչառով, որ ինչ որ մեկը/բան արգելել ե այդ բանը անել..
VisTolog (11.07.2011)
Ես էլ առանց վիրավորելու պատասխանեմ Զանազան ջան, քրիստոնյան շատ էլ լավ հիմքեր ունի հավատալու Քրիստոսին, նրա հավատքը կույր չի , այդ ձեր վարդապետություններն են անհիմն, թերի, ոչ գործնական: Խոսում եք պատմական դեպքերից որոնք հիմնավորված չեն, պաշտում եք հորինվածներին որոնք ոչ տեսնում են ոչ էլ լսում: Քրիստոսը քրիստոնյաի կյանքում իրական գործող անձ է:
Միանշանակ համաձայն եմ, որ ընտրությունը քոնն է («...ով ուզում է ինձ հետևվի, թող իր խաչը վերցնի և գա իմ հետեւից» Քրիստ.) դու ունես ազատ կամք, միայն թե քո կամքով ուրիշին մի վնասիամեն մեկը ինքն է ընտրում ինչպես ապրել/ինչին հավատալ, նույնիսկ եթե քեզ քարոզում/համոզում են, միևնույն է ընտրությունը քունն է.
Կարդացի հոդվածը:
Բնականաբար այդպես էլ պետք է լիներ: Իրեն ձեռք չի տալիս իր մոտ ունենալ պետական սիմվոլները թքած ունեցող (տես դպրոցներում ամեն առավոտ դրոշին նվիրված երգի մասին հատվածը), բանակ չգնացող մարդկանց: Իսկ իր տարածքից դուրս, օրինակ Գերմանիա կարելի ա նույնիսկ շահերը պաշտպանել: Խելացի ա իհարկե: Դրա համար էլ իրենք են աշխարհը կառավարում:
Ներսես_AM, դե տեսնում ես քո ասածը ցույց է տալիս, որ նրանք ԱՄՆ-ի պետական շահերի պաշտպանության հետ որևէ կապ չունեն։
Իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը «բարեգործության» պես մի բան է, որ միայն անունով է «բարեգործություն»։ Բայց փաստը փաստ է, որ այդ համակարգը դեռևս աշխատում է և շատ երկրներում ՄԻ ոլորտում մտցրել է լուրջ բարեփումներ։ (Եթե նկատեցիր վիքիփեդիայում այդ մտքի առջև չկա հղում, այսինքն դա դեռ հարց է նման «օգնություն» եղել է թե ոչ)։
Քանի որ խոսք գնաց Նացիստական Գերմանիայում Եհովայի վկաների հալածանքի մասին, ապա պետք է նշել, որ քննադատելու և պախարակելու ցանկությունը որքան էլ մեծ լինի, միևնույն է փաստը մնում է փաստ, որ այն ժամանակ, երբ Եկեղեցին (սա կաթոլիկներին վիրավորելու համար չեմ գրում, պարզապես ներկայացնում եմ հանրաճանաչ փաստ) համագործակցում էր Հիտլերյան իշխանության հետ, Եհովայի վկաները որպես խումբ մինչև վերջ պահպանեցին քաղաքական և ռազմական չեզոքություն Նացիստական Գերմանիայում, ինչի պատճառով մոտ 2.500-5.000 Եհովայի վկա կորցրեց իր կյանքը համակենտրոնացման ճամբարներում, որոնցից 200-ը դատարանի վճռով ստացել էին մահապատիժ, էլ չասած այն մասին, որ նրանք այն եզակի մարդկանցից էին, ովքեր փորձում էին աշխարհին հայտնել համակենտրոնացման ճամբարների մասին (Holocaust Teacher Resource Center)։
Այսօր շատերը զզվանքով են հիշում Նացիոնալ Սոցիալիստներին, Հիթլերին, Գեբելսին, Հիմլերին և նրանց ովքեր աջակցել են այդ համակարգին։ Կարծում եմ յուրաքանչյուրը ի վիճակի կլինի համապատասխան հետևություն անել։
Հարգելիս ,նկատիր որ ես վարդապետություններ չունեմ, են ել անհիմն,թերի, ոչ գործնական լօլ
Որ պատմական դեպքերը հիմնավանիորված չեն , են որ ծեծ, ջարդ, արշավանք, բան...մտածիր ոնց ուզում ես անկեղծ ասած ես շոգին բանավիճելու հավես չունեմ...մանավանդ որ դա արդեն պատմություն է, ինչ կա որ, կարող ա պատմություն գրողները միահամուռ ուժերով խաբում են, չեմ բացաոում.
Դե եթե քեզ համար բնությունն ու տիեզերքը հորինված բաներ են, էհ «ինչ ասեմ,հենա սաղ ասիր» վիճակ ա
դե կոնկրետ դրա դեմ բան չունեմ, նորից կսեմ, լեննագաներեն, կուզես Քրիստոս, կուզես Ալլահ , կուզես Բուդա, ենա որ վնաս չտաս դրանով ոչ մեկին, դու դրա հասշվին, դրանով, դրա միջոցով, մեջով, դրսով ինչքան լավ ապրես ես ենքան ուրախ կլինեմ.
Վերջին խմբագրող՝ zanazan: 12.07.2011, 09:52:
Տարբերությունը իհարեկ շատ մեծ չի, բայց որ եհովականները Աստծո կերպարը մաքսիմալ մոտեցրել են մեշոկ պապիի կերպարին՝ փաստ է: Նրանք խորապես հավատացել են ու սերտաճել են այն մտքին, որ մոմ վառելու համար բոբո պապիկը իրենց կզրկի փրկության հնարավորությունիցես համարում եմ, որ եհովականությունը քարոզում է Աստվածաֆոբիա: Իռացոինալ եւ հակատրամաբանական մոտեցումներով իրենց անձը դեգրադացման եւ ինքնաոչնչացման ճանապարհին են դնում: Էլ չեմ ասում, որ Աստծո հեղինակության հետ են խաղ անում:
Չամիչ ջան, սա անձնական մոտեցում է, որի դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Դու այդպիսի տպավորություն ունես։
Իսկ այ էս մեկը, քեզ վիրավորելու համար չեմ ասում, բայց սա պարզապես չի համապատասխանում ճշմարտությանը։
Կարծում եմ, որ նման եզրահանգման գալու համար ունես ինչ որ պատճառ կամ հիմք, կասե՞ս որոնք են դրանք։
Ոչ մի պատճառ չեմ փնտրում, պատճառները եհովականներն են տրամադրում, իրենց կեղծ ուսմունքով զրպարտելով Աստծո անունը: Տարիներ առաջ եհովայի վկայի հետ նույն կոլեկտիվում էի աշխատում, էնպես ստացվեց, որ Նոր Տարվա գիշերը պիտի աշխատեինք, բնականաբար նա էլ էր այդ օրը գործի եկել, բոլորս բաժակները լցրած սպասում էինք այն պահին երբ ժամացույցի սլաքները ցույց կտան Նոր Տարվա մուտքը, նկատեցինք, որ եհովական մեր կոլեգան անհետացել է անհայտ ուղությամբ: Մեկ ժամ հետո նա նոր հայտնվեց, վախից փախել էր, քանի, որ իր ամբողջ էությամբ հավավտում էր եւ սարսափելի վախենում, որ այդ տոնակատարությանը ներկա գտնվելու համար Աստված իրեն պիտի պատժի եւ զրկի փրկության հնարավորությունից: Նեղվեցի Աստծո փոխարեն:Կարծում եմ, որ նման եզրահանգման գալու համար ունես ինչ որ պատճառ կամ հիմք, կասե՞ս որոնք են դրանք։
Հոգեբուժության եւ հոգեբանության մեջ ֆոբիա բառը մեկնաբանվում է, որպես իռացիոնալ վախ: Բերածս օրինակը իռացիոնալ, իրական հիմքերից զուրկ վախի դրսեւորում է: Օգտվելով մարդկանց բարեպաշտությունից, սնահավատությունից, դյուրահավատ լինելուց, նման կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները վախ ներշնչելու հատուկ ձեւեր են մշակում մարդկանց հեշտ կառավարելի եւ կամազուրկ դարձնելու համար: Ես համարում եմ, որ եհովայի վկաներ ուսմունքը մարդու հոգեկան առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մնում է միայն ենթադրել թե ու՞մ շահերից է բխում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու զանազան մեթոդներ մշակել, այդ մեթոդները հաջողությամբ կիրառել, մարդկանց զրկել հոգեկան առողջությունից: Առողջ հասարակություն՝ առողջ պետություն: Իսկ երբ հասարակությունը առանց այն էլ հեռու է առողջ կոչվելուց, գտնելով պարարտ հող , նման ուսմունքները շատ ավելի մեծ արագությամբ են տարածվում, զգալով իրենց ինչպես ձուկը ջրում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ընդհանրապես ամեն տեսակ տոներից և ծնունդներից խուսափում են:
Պարադոքս են, ո՞ր փրկության մասին են խոսում , երբ չեն հավատուն մեռելների հարությանը, չեն հավատում հոգու գոյությանը, չեն հավատում դժոխքի և դրախտի գոյությանը, չգիտեն ինչ է ապաշխարություն և վերստին ծնունդ և փորձում են գործերով փրկվել:Աստված իրեն պիտի պատժի եւ զրկի փրկության հնարավորությունից:
Ամերիկայի և Մասոնների շահերից, շատ են հովանավորումՄնում է միայն ենթադրել թե ու՞մ շահերից է բխում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու զանազան մեթոդներ մշակել, այդ մեթոդները հաջողությամբ կիրառել, մարդկանց զրկել հոգեկան առողջությունից
Պատճառը մարդու նեղությունն է, և նրանք՝ վկաները օգտվում են այդ հնարավորություններիցնման ուսմունքները շատ ավելի մեծ արագությամբ են տարածվում, զգալով իրենց ինչպես ձուկը ջրում:
ՆանՍ (14.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ