Իհարկե ներողություն ժամանակին չնկատելու համար գրառումը, ավետարանչականների մասին օֆֆտոպի արարնքում չէի նկատել: Որպես խախտում ջնջվել է բռնության կոչ պարունակող գրառումը, ջնջվել են նաև արձագանքները: Բայց նաև ասեմ, որ նման դեպքում ուղղակի պետք է օգտվել տեղեկացման համակարգից, ոչ թե պատասխանել:
Jarre (18.02.2010)
Ամբողջապես դեմ լինելով վկաներին և ուսմունքին, ուղղակի մի բան եմ ուզում ասել կամ խնդրել: Ինչու՞ եք բոլորդ այդ կեղծ ուսմունքը «պատվում» Հայր Աստծո անունով: Չէ որ նրանց նպատակներից մեկը հենց դա է սրբապղծել մեր Աստծո անուններից մեկը: Չէ որ 10 պատվիրաններից մեկը պատվիրում է զուր տեղը Աստծո անունը բերանը չառնել, այն է չհիշատակել: Իսկ փաստ է, որ նրանք նպատակամղված կերպով փորձում են ձեզ ստիպել խախտել այդ պատվիրանը:
Հռոմեացիներ 10_րդ գլուխ 2;3 խոսքեր` << Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտության համաձայն, որովհետեվ չիմանալով Աստծու արդարությունը և ձգտելով հաստատել իրենց սեփական արդարությունը` նրանք չենթարկվեցին Աստծու արդարությանը>>:
Վրեժ ջան Աստծո գերագույն արդարությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ և գրված է, որ երկնքի տակ, Նրանից բացի, մարդկանց համար այլ անուն չկա տրված՝ փրկության համար։
Ժառ ջան, բայց այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ նրանք բոլորը նույն որոշումն են կայացնում:
9 մլն. բնակչության մեջ 1500-ը մեծ եղանակ չի կարող անելԻսկ 1500-ը մեզ համար մեծ թիվ է:
Բա ինչու՞ ցավոք սրտի: Իրենք մեծ հաճույքով քեզ կընդունեն: Ինչու՞ ես հապաղում
Ժառ ջան, կներես, բայց միևնույն է, ես չստացա իմ հարցի պատասխանը՝ ինչու են մարդիկ դիմում տարբեր քրիստոնեական կոչվող խմբակներ, եթե ունենք դարավոր քրիստոնեական եկեղեցի:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Gayl (20.02.2010)
Եթե ուշադրություն դարձնես մեծամասամբ ցածր ինտելեկտի մարդիկ են գնում դրան...Ժառ ջան, կներես, բայց միևնույն է, ես չստացա իմ հարցի պատասխանը՝ ինչու են մարդիկ դիմում տարբեր քրիստոնեական կոչվող խմբակներ, եթե ունենք դարավոր քրիստոնեական եկեղեցի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
DavitH (20.02.2010)
Չէ Աստղ ջան, բոլորը նույն որոշումը չեն կայացնում։ Ես ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր եղել են Եհովայի վկա, բայց չեն կայացրել այդպիսի որոշում։
Աստղ, այս հարցը եթե չեմ սխալվում շատ-շատ է քննարկվել ֆորումի տարբեր թեմաներում և կասկածում եմ, որ նոր բան կասեմ։ Պարզապես ուզում եմ նշել, որ 1990-ականներից մինչև հիմա՝ մոտ քսան տարվա ընթացքում, ըստ armenianow-ի զինծառայությունից հրաժարվել է 364 Եհովայի վկա։ Եթե անաչառ լինենք, ապա ավելի լուրջ վտանգ են ներկայացնում կաշառքով ազատվողները, որոնց թիվը շատ ավելի բարձր է։
Այս առումով հիշեցի Արտյոմ Բորովիկի խոսքերը՝ «Թաքնված պատերազմ» գրքից. «Идиоты называли Афганистан "школой мужества". Идиоты были мудрецами: сами они предпочитали в эту школу не ходить»։
Բայց ես էլ այս թեմայով չեմ շարունակի մեկնաբանել, քանի որ նպատակ չունեի բարձրացնել Հայաստանում զինծառայությունից հրաժարվելը, ես պարզապես նշում էի նրանց ձեռքբերումը համաշխարհային մակարդակով։ Այսինքն՝ Եհովայի վկաները ցույց են տվել, որ ցանկության դեպքում և կրոնականների ճիշտ քարոզների դեպքում հնարավոր է աշխարհի վիճակը շատ ավելի լավը դարձնել և պակասեցնել պատերազմները։
Մենք հաճախ ենք բողոքում. «Ի՞նչ կլինի, եթե բոլորը Եհովայի վկա դառնան»։ Պատասխանը պարզ է։ Նախ անհնար է, որ բոլորը դառնան Եհովայի վկաներ, և երկրորդ, եթե բոլոր կրոնները իրենց նման վերաբերվեին «սեր» հասկացությանը ու պատերազմներին, ապա աշխարհի վիճակը անհամեմատ լավը կլիներ, քանի որ աշխարհի համարյա բոլոր բնակիչները ինչ որ կրոնի հարողներ են, իսկ կրոնը մարդկանց մտածելակերպի և վարքվագծի վրա ազդող շատ հզոր գործիք է։
Բայց նպատակս չէր Հայաստանի մասին խոսելը։
Չէ, դու կներես։ Կարծում էի, որ ինչ որ չափով մեկնաբանությունս կպատասխանի հարցիդԿներես, որ չեմ պատասխանել
![]()
վրեժ62 (19.02.2010)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իսկ նրանց կեղծիքները բավական են նրանց չհարգելու համար, միայն ԲեթՇարիմ կոչվող առաբձնատան գաղափարը որտեղ իբր պիտի բնակվեին Հայր Աբրահամը, Իսահակը, Հակոբը և այլն-ը հարությունից հետո, որը պիտի տեղի ունենար 20-րդ դարակեսին, իսկ ու՞ր է հիմա այդ Բեթ Շարիմ-ը չկա և գիտե՞ք ինչու, որովհետև նրանք այն վաճառեցին, երբ Հավատի Հայրերը չնայած Վկաների թախանձագին խնդրանքների հարություն չառան, նրանք առանց աղմուկի վաճառեցին այդ առանձնատունը, և հիմա համոզված եմ, որ վկաների հետևորդներից շատ քչերն են տեղյակ այդ միջադեպի մասին, և սա ընդամենը փոքրիկ մասնիկ է նրանց բոլոր կեղծիքների ու խաբեությունների մեջ, այնպես, որ չեմ կարծում թե նրանք գովասանքի, կամ հարգանքի են արժանի…
Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին
Ես մի բան կարամ ասեմ իմ համար կա մի կրոն էտ քրիստոնեությունն ա /իմ համար առաքելական եկեղեցին/ ու ընդունում եմ դրա հիմնական ուղղությունները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ