User Tag List

Էջ 2 68-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ես միայն շփման մասին չեմ ասում: Առիթ եմ ունեցել ուսումնասիրել այս աղանդը: Քո բոլոր գրածները ես վաղուց գիտեի, դեռ մի բան էլ ավելի: Բայց ես այստեղ ոչ մի վնասակար բան չեմ տեսնում: Նրանք իրենց ինչքան ուզում են թող վնասեն, դա մեր խնդիրը չէ: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց որսալուն, ապա դա որսվող մարդու խնդիրն է: Ինչու՞ ինձ կամ քեզ չեն կարողացել իրենց մեջ մտցնել:

    Հետո, քրիստոնյա ազգ ենք կոչվում: Եհովայի վկաների հաջողությունն էլ հենց այնտեղից է գալիս, որ մերոնք չգիտեն, թե ինչ է քրիստոնեությունը: Եթե մենք ամուր քրիստոնյաներ լինենք, ոչ ոք մեզ չի կարողանա հավատափոխ անել: Ավելին՝ դեպքեր գիտեմ, երբ Եհովայի վկան քրիստոնյայի հետ շփվելով ինքն է դարձել քրիստոնյա:

    Եվ, վերջապես, մարդիկ, դառնալով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, գործնականում դադարում են հասարակության անդամ լինելուց. փաստորեն, նրանք, բացի իրենց կազմակերպության ղեկավարությունից, օրենսդրությունից և այլն, այլ ղեկավարություն, այլ օրենքներ չեն ճանաչում, հետևաբար որքան շատ լինեն նրանք, այնքան շատ քաղաքացի է կորցնում տվյալ պետությունը։ Մի՞թե սա վտանգավոր չէ պետության համար։
    Մեր երկրի համար բացարձակապես վտանգավոր չէ, որովհետև առանց այդ էլ ոչ ոք օրենք չի ճանաչում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  3. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Uluana, «Եհովաի վկաների» մասին այդ տվյալները ի՞նչ աղբյուրից են ու որքանո՞վ են հավաստի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (13.07.2011)

  5. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Այդ նյութն իմ ձեռքն է ընկել թղթի վրա տպված վիճակում, իսկ թե տվյալները որքանով են հավաստի, ցավոք, չեմ կարող ասել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Մեր երկրի համար բացարձակապես վտանգավոր չէ, որովհետև առանց այդ էլ ոչ ոք օրենք չի ճանաչում:
    Պետք չի էդքան կատեգորիկ լինել։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան վատ է, պետք է թողնենք, որ ավելի՞ վատանա...
    Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ուրեմն ընդհանրապես պիտի օրենքներ չստեղծենք, միևնույն է, ոչ ոք դրանց չի հետևելու։ Եկեք միանգամից կործանվենք, հա՞...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #20
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Ռեալիստ-ի խոսքերից
    Մի օրինակ եմ ուզում բերել Եհովայի վկաների մտածելակերպից.
    Նրանցից մեկը, որը ունի երկու տղա որոնք փոքր են ու դեռ չեն հասկանում աղանդներից, բայց նրանց հարազատներին տեսնելով համոզվաց եմ որ մեցանան չեն ընտրի ետ ուղղին: Մի խոսկով հարցնում եմ նրանց Եհովայի վկա մորը եթե էտ քո ասած ահեղ դատաստանի օրը գա ու քո ասելով Եհովան ձեզ բարցացնի երկինք մնացածի գլխին կրակ թափի սպանի, դու մենակ կգնաս թե քո տղաներին կգրկես հետդ կբարցացնես ?? թեկուզ եթե նրանք եհովայի վկա չլինեն բայց լինեն քեզ սիրող ու հարգող որդիներ . արունը տվեց գլխիս երբ նա պատասխանեց եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Լավ իսկ դու գիտե՞ս, թե քանի քրիստոնյա ա պաշտապնում Սամվելի "տեսությունը": Ես չեմ արդարացնում էդ աղանդավորի ասածը: Բայց գիտեմ, որ շատերը լսելով քո պատմությունը՝ ևս մեկ անգամ կքրֆեն աղանդավորներին: Բա էդ Սամվելին ինչո՞ւ չեն քրֆում: Որովհետև մեզ դպրոցից սովորեցնում էին, որ Սամվելը հերոս a, իսկ աղանդավորը մարդ չի:

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Պետք չի էդքան կատեգորիկ լինել։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան վատ է, պետք է թողնենք, որ ավելի՞ վատանա...
    Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ուրեմն ընդհանրապես պիտի օրենքներ չստեղծենք, միևնույն է, ոչ ոք դրանց չի հետևելու։ Եկեք միանգամից կործանվենք, հա՞...
    Այո, այո, եթե օրենք ստեղծողը օրենքին չի հետևում ուրեմն ընդհանրապես պետք չի օրենք ստեղծել, օրենքները մեր երկրում ձևական բնույթներ են կրում:

    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  9. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:
    Հովիկ, կարծեմ այստեղ ոչ ոք չասեց, թե մեր երկրի հիմնական քայքայիչները Եհովայի վկաներն են։ Այստեղ ուղղակի խոսում ենք այդ աղանդի գործունեության ու դրա պատճառած վնասների մասին։ Այո, ճիշտ ես ասում, լրիվ համաձայն եմ, որ իրենց քրիստոնյա համարող, բայց իրականում դրանից շատ հեռու մարդիկ շատ ավելի մեծ ավանդ ունեն այս երկրի քայքայման գործում, իսկ Եհովայի վկաներ աղանդն ընդամենը քայքայիչ գործոններից մեկն է, բայց ասել, որ նրանք բացարձակապես վնասակար չեն, արդեն սխալ է։

    Եվ հետո այս թեմայի հարցը ոչ թե այն է, թե ով կամ ինչն է ամենաշատը քայքայում մեր երկիրը, այլ կոնկրետ Եհովայի վկաները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #22
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Այո էս թեման Եհովայի վկաների մասին ա: Բայց եթե խոսք ա գնում, թե ինչպես են Եհովայի վկաները քայայքում մեր երկիրը, ես ինձ պարտավորված եմ զգում ասել, թե ով ա իրականում քայքայում մեր երկիրը, որպեսզի Եհովայի վկաներին չխառնեն էդ պրոցեսի հետ:
    Իսկ ես կասեմ, որ նրանք բացարձակապես վնասակար չեն, նրանք մարդկանց կրոնափոխ են անում, իսկ էդ ինձ էդքան էլ չի հուզում:

    Իմիջայլոց: Էսքան Եհովայի վկաներից օրինակներ բերեցիք: Մի օրինակ էլ ես կասեմ: Իմ անգլերենի դասատուն Եհովայի վկա էր, ես դա իմացա դպրոցս փոխելուց հետո: Ու ինքը շատ նորմալ, խելքը գլխին մարդ էր, եթե ուրիշ դասատու կարա մտնի դասարան Վ.Ս ականություն քարոզի, ինքը իրա կրոնը չէր քարոզում: Նենց որ լավ կլինի չմասնավորեցնենք, հա ես էլ եմ տեսել յազվա անխելք Եհովայի վկաների, բայց նորմալներին էլ եմ տեսել: Իսկ Քրիստոնյաներից էլ չեմ խոսում:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  12. #23
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Իմ քիթ, կոկորդ, ականջի բժիշկն էլ ա Եհովայի վկա Շատ բարեհամբույր և խելացի կին ա, ի դեպ բավականին լավ մասնագետ: Նա երբեք չի փորձել համոզել ինձ Եհովայի վկա դառնալ Առանձնապես մեծ վտանգ չեմ տեսնում նրանցից

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  14. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Բայց ես չեմ ասում, թե նրանք ամենուր և անընդհատ քարոզելով են զբաղվում։ Պարզ է, որ չեն կարող անընդհատ դրանով զբաղվել։ Հո իրենց գործը չէին թողնելու և ձեր գլխին իրենց քարոզը կարդային, բայց բավական է նրանց սիրած թեման շոշափես, սկսում են ներկայանալ իրենց ողջ «փայլով»։ Նրանք տնետուն գնալու և մարդկանց «դարձի» բերելու իրենց օրերն ու ժամերն ունեն, դա նրանց պարտականությունն է որպես Եհովայի վկաների, որի համար նրանք նաև վարձատրվում են, այնպես որ եթե ձեզ դաս տալու կամ բուժելու ժամանակ չեն փորձել ձեր վզին փաթաթել իրենց վարդապետությունը, դա դեռ չի նշանակում, որ նրանք դրանով չեն զբաղվում։ Ես, իհարկե, չեմ ասում, թե բացարձակապես բոլորն են այդպիսին, բայց այդպիսիք շատ-շատ են։
    Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ եթե մարդը Եհովայի վկա է, բայց, այսպես ասած, նորմալ մարդ է, ուրեմն նա կամ դեռևս սկսնակ է, այսինքն՝ դեռ չի հասցրել խորանալ Եհովայի վկաների բթացնող ու զոմբիացնող վարդապետության մեջ, կամ էլ պարզապես «սիրողական» մակարդակի վրա է Եհովայի վկա, այսինքն՝ իսկական Եհովայի վկա չէ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.09.2006, 20:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ան մի հատ հարց ունեմ: Ինչի՞ց է, որ մենք Եհովայի վկա չենք դառել

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  17. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ան մի հատ հարց ունեմ: Ինչի՞ց է, որ մենք Եհովայի վկա չենք դառել
    Քոնը չգիտեմ ինչից է, իսկ ես չեմ դառել, որովհետև հավատքի հարցում հստակ կողմնորոշված եմ, այնպիսի համոզմունքներ ու տեսակետներ ունեմ, որոնք ինձ համար այնքան ճշմարիտ ու սպառիչ են, որ ինձ, կարելի է ասել, այլևս հնարավոր չէ դավանափոխել։ Բայց կան մարդիկ, որոնք հնարավորություն կամ առիթ չեն ունեցել նախքան Եհովայի վկաներին հանդիպելը կողմնորոշվել։ Հենց նման մարդիկ էլ հեշտությամբ ընկնում են նրանց լարած թակարդը։

    Բացի դրանից, մի կարևոր հանգամանք էլ կա, որից հաճախ օգտվում են Եհովայի վկաները։ Կյանքից հոգնած, հուսահատված, հիասթափված, ծանր կորուստ ունեցած ու իրենց կորցրած մարդկանց, որոնք այս կյանքից այլևս ոչինչ չեն սպասում, շատ հեշտ է նման աղանդի մեջ ընդգրկելը, որովհետև այդպիսի հոգեվիճակում գտնվող մարդու համար աղանդի գաղափարները, դրանց հետևելու դեպքում մարդուն իբր սպասող «հավիտենական կյանքը» և այլն, չափազանց գրավիչ ու ձեռնտու են լինում և շատ հաճախ բառացիորեն փրկարար օղակ են թվում տվյալ մարդու համար։ Եհովայի վկաները խորամանկորեն օգտվում են այդպիսի իրավիճակներից ու մոլորված մարդկանց ներքաշում իրենց շարքերը։

    Գիտեմ, թե ինչ եք ասելու. հիմա կասեք, որ եթե մարդն այնքան հիմար է կամ այնքան թույլ է, որ չի հասկանում ու հիմարաբար նրանց թակարդն է ընկնում, ուրեմն թող ընկնի, ուրեմն դրան է արժանի, բայց չի կարելի այդքան խիստ դատել մարդկանց, որովհետև ոչ ոք չի կարող համոզված ասել, որ ինքը նույն իրավիճակում կկարողանար դիմակայել այդ փորձությանը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  19. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Բացի դրանից, մի կարևոր հանգամանք էլ կա, որից հաճախ օգտվում են Եհովայի վկաները։ Կյանքից հոգնած, հուսահատված, հիասթափված, ծանր կորուստ ունեցած ու իրենց կորցրած մարդկանց, որոնք այս կյանքից այլևս ոչինչ չեն սպասում, շատ հեշտ է նման աղանդի մեջ ընդգրկելը, որովհետև այդպիսի հոգեվիճակում գտնվող մարդու համար աղանդի գաղափարները, դրանց հետևելու դեպքում մարդուն իբր սպասող «հավիտենական կյանքը» և այլն, չափազանց գրավիչ ու ձեռնտու են լինում և շատ հաճախ բառացիորեն փրկարար օղակ են թվում տվյալ մարդու համար։ Եհովայի վկաները խորամանկորեն օգտվում են այդպիսի իրավիճակներից ու մոլորված մարդկանց ներքաշում իրենց շարքերը։

    Գիտեմ, թե ինչ եք ասելու. հիմա կասեք, որ եթե մարդն այնքան հիմար է կամ այնքան թույլ է, որ չի հասկանում ու հիմարաբար նրանց թակարդն է ընկնում, ուրեմն թող ընկնի, ուրեմն դրան է արժանի, բայց չի կարելի այդքան խիստ դատել մարդկանց, որովհետև ոչ ոք չի կարող համոզված ասել, որ ինքը նույն իրավիճակում կկարողանար դիմակայել այդ փորձությանը։
    Չէ, էդ չեմ ասելու: Ասելու եմ, որ եթե Հայաստանում
    Կյանքից հոգնած, հուսահատված, հիասթափված, ծանր կորուստ ունեցած ու իրենց կորցրած մարդկանց, որոնք այս կյանքից այլևս ոչինչ չեն սպասում»
    քանակը շատա, դա հեչ էլ Եհովայի վկաների պատճառով չի: Ցանկացած ոք կարող է օգտվել դիմացինի թուլությունից և տեղն ընկած տեղը լավ էլ օգտվում է: Բավակն է էլի ամեն ինչ մյուսների վրա բարդել: Նրանք չեն հասցրել այդ մարդկանց այդ վիճակի, նրանք չեն, որ խանգարում են այդ վիճակից դուրս գալուն: Իսկ եթե նրանք այդ մարդկանց հույս ու հավատ են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ, ապա գիտե՞ս ինչ, ես կողմ եմ, որ նրանք շատանան, քանի որ ավելի լավ է ժպտացող Եհովայի վկայի դեմքը, քան թալանված ու խճուկ վիճակում գտնվող, այս կյանքից դառնացած մարդու արցունքոտ աչքերը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  21. #28
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մի բան էլ էդ որ տներն են ընկնում ու սկսում են քարոզել մարդկանց: Տենց ա, երբ քիչ են լինում շատանալու համար տենց են անում: Իսկ ի՞նչ ա քրիստոնեությունը տենց չի տարածվել: Հայաստան չէին էկել քրիստոնեություն քարոզելու: Կամ Բարգավաճ Հայաստանը չի՞ շրջում տներով իրանց կուսակցությունը քարոզելու: Չասեք չէ, իրանք մեր տուն էկել են : Ու հենց էդ կուսակցություն քարոզողներն էլ են փող ստանում: Իսկ ինչո՞ւ չպիտի ստանան, գիտեք հե՞շտ ա մտնել անծանոթի տուն ու սկսել: ::դատարկացնդաբանելը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  23. #29
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:
    էս երկիրը նաև քայքայվում ա, երբ էս երկրում ապրող մի հատ խելոք մարդ ասում ա.
    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    եթե օրենք ստեղծողը օրենքին չի հետևում ուրեմն ընդհանրապես պետք չի օրենք ստեղծել, օրենքները մեր երկրում ձևական բնույթներ են կրում: :
    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    "Պապայի" էրեխեքի ավելանալը ավելի վտանգավոր ա քան Եհովայի վկաների ավելանալը: Եվհովայի վկաների ավելանալը ինձ համար բացարձակ վախենալու չի: Եհովայի վկաները ավելի դնդաղ են ավելանում քան բարգավաճ հայաստան կուսակցության անդամների ավելանալը: Էս երկիրը շատ ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան ինչ-որ հավատքի մարդկանց ավելացումը:
    Եթե մի պրոբլեմ քեզ ավելի շատ ա հուզում , քան մյուսները, դա չի նշանակում , որ մյուս պրոբլեմները գոյություն չունեն կամ պետք ա անտեսվեն:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    xalyavshik (10.01.2009)

  25. #30
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իսկ ինչ վերաբերում է մարդկանց որսալուն, ապա դա որսվող մարդու խնդիրն է:
    Միշտ զարմացել եմ, քո էս էգոիստական մտածելակերպի վրա: Քո սիրտը չի ցավա՞, որ քեզ հարազատ մարդկանցից մեկը դառնա նույն հոգեորսության զոհ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    xalyavshik (10.01.2009)

Էջ 2 68-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •