User Tag List

Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1005 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #1
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եհովայի վկաներ

    Կարծում եմ բոլորիս համար սա ցավոտ թեմա է:Այս աղանդը Հայաստանում մեծ տարածում ունի և հիմնական մտավախությունն այն է,որ այն ավելի է տարածվում,իսկ դա առաջին հերթին վնաս է ՀՀ անվտանգությանը,քանի-որ ինչպես հայտնի աղանդավորները(Եհովայի վկաները) զենք չեն կրում,հետևաբար Եհովայի վկա տղամարդկանց թվի ավելանալը վտանգավոր է,հատկապես երեխաների թվի ավելանալն է մտահոգիչ:
    Դե ինչ կարծում եմ շատ բան կլինի քննարկելու:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կարեն Կանտարով (21.10.2011), յոգի (06.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    "Պապայի" էրեխեքի ավելանալը ավելի վտանգավոր ա քան Եհովայի վկաների ավելանալը: Եվհովայի վկաների ավելանալը ինձ համար բացարձակ վախենալու չի: Եհովայի վկաները ավելի դնդաղ են ավելանում քան բարգավաճ հայաստան կուսակցության անդամների ավելանալը: Էս երկիրը շատ ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան ինչ-որ հավատքի մարդկանց ավելացումը:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 16.09.2006, 16:59:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Manya (12.06.2009), Phantom Lord (13.06.2009), Գիտունիկ (13.11.2018), Կարեն Կանտարով (21.10.2011), յոգի (06.08.2009)

  5. #3
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից
    հիմնական մտավախությունն այն է, որ այն ավելի է տարածվում, իսկ դա առաջին հերթին վնաս է ՀՀ անվտանգությանը
    Լիովին համաձայն եմ Մրրիկի հետ։ Եթե քո հիմնական մտավախությունը լիներ ՀՀ անվտանգությունը ապա դու այս թեմայի վերնագիրը չէիր դնի «Եհովայի վկաներ» այլ կդնեիր «բանակից խուսափող պապայի երեխեք», քանի որ իրանք շատ անգամ ավելի մեծ վտանգ են ՀՀ անվտանգության համար։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (01.12.2012), Jarre (13.07.2011), Կարեն Կանտարով (21.10.2011)

  7. #4
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ժողովուրդ,բայց,մոռանում եք,որ էտ աղանդավորներին դրսից են ուղարկում,փող ու միջոցներ տալիս երկիրը քայքայելու համար,իսկ ինչ վերաբերում ա <<պապայի>> բալիկներին,որ շատ նեղն ոնկնեն(Աստված չանի)զենք էլ կվերցնեն,կկռվեն էլ,իսկ էտ աղանդավորները տենց վախտն էլ զենք չեն վերցնի

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (27.09.2011), Manya (12.06.2009), VisTolog (25.01.2013), Կարեն Կանտարով (21.10.2011), Հարդ (26.09.2009)

  9. #5
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից
    Ժողովուրդ,բայց,մոռանում եք,որ էտ աղանդավորներին դրսից են ուղարկում,փող ու միջոցներ տալիս երկիրը քայքայելու համար,իսկ ինչ վերաբերում ա <<պապայի>> բալիկներին,որ շատ նեղն ոնկնեն(Աստված չանի)զենք էլ կվերցնեն,կկռվեն էլ,իսկ էտ աղանդավորները տենց վախտն էլ զենք չեն վերցնի
    Հա, իհարկե, «Եհովայի վկաներ»-ը Նյու Յորքում(եթե չեմ սխալվում) որ հիմնել են, հատուկ մտածել են,թե ոնց անեն Հայաստանը քայքայեն
    Հանգամանքների բերումով ես լավ գիտեմ, թե բանակում որքան են կազմում զենք վերցնելուց խուսափողները, ու թե դա իր հրատապությամբ որերորդ կարգի պրոբլեմ է։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  11. #6
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մի օրինակ եմ ուզում բերել Եհովայի վկաների մտածելակերպից.
    Նրանցից մեկը, որը ունի երկու տղա որոնք փոքր են ու դեռ չեն հասկանում աղանդներից, բայց նրանց հարազատներին տեսնելով համոզվաց եմ որ մեցանան չեն ընտրի ետ ուղղին: Մի խոսկով հարցնում եմ նրանց Եհովայի վկա մորը եթե էտ քո ասած ահեղ դատաստանի օրը գա ու քո ասելով Եհովան ձեզ բարցացնի երկինք մնացածի գլխին կրակ թափի սպանի, դու մենակ կգնաս թե քո տղաներին կգրկես հետդ կբարցացնես ?? թեկուզ եթե նրանք եհովայի վկա չլինեն բայց լինեն քեզ սիրող ու հարգող որդիներ . արունը տվեց գլխիս երբ նա պատասխանեց եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (24.10.2011), DavitH (06.06.2013), VisTolog (25.01.2013), Կարեն Կանտարով (21.10.2011)

  13. #7
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ճիշտն ասած չգիտեմ նրանք ինչ օրենքների են իրենց վերապահում ենթարկվել ու դա ինչքանով է վնաս Հայաստանի պետականությանը, բայց որ նրանք իսկական աղետ են հայ ազգի համար, դա հաստատ է ...
    Մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է պետությունը թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացիներ չենթարկվեն պետության կանոններին: Այստեղ կապ չունեն, կրոնական, սեռական, ազգային պատկանելությունը: Հայաստանի քաղաքցի ես, սրանք են օրենքները՝ վերջ ! ... պարտավոր ես ենթարկվել ( եթե ֆիզիկապես ի վիճակի ես)
    Այստեղ օրենքն է թերի ... և պետք չէ եվրոպացիներին այդ աստիճան զիճել ( աչք մտնելու համար, որը միևնույնն է չի գնահատվի), երբ սեփական հասարակությանն է վտանգ սպառում: Խոսքս բարոյահոգեբանամտավորական վտանգի մասին է: Պետությունը երբեք չի կարող ուժեղ լինել, երբ հասարակությունն է հիվանդ: Իսկ եվհովայի վկաները սուր վարակիչ հիվանդության նման բան են դարձել մեզ համար, անգամ Հայաստանից դուրս :
    Ահավոր մեծ է հակակրանքս եվհովայի վկաների նկատմամբ Մի ամբողջ դասախոսություն կգրեի նրանց վերաբերյալ, բայց դժվար էդքա՜նի " զահլա " ունենաք ... ( ես էլ արդեն չունեմ ճիշտն ասած)
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  14. #8
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Հա, իհարկե, «Եհովայի վկաներ»-ը Նյու Յորքում(եթե չեմ սխալվում) որ հիմնել են, հատուկ մտածել են,թե ոնց անեն Հայաստանը քայքայեն
    Հանգամանքների բերումով ես լավ գիտեմ, թե բանակում որքան են կազմում զենք վերցնելուց խուսափողները, ու թե դա իր հրատապությամբ որերորդ կարգի պրոբլեմ է։
    Սերգեյ, անպայման չի, որ Եհովաների վկաների հիմնդիրները մտածեն դրա մասին. իրանք մինչև Հայաստանի անկախանալն էլ գոյություն ունեին։ Բայց իրանց շատ հանգիստ կարելի է օգտագործել որպես գործիք փոքր երկրներին վնասելու համար։ Ես չեմ պնդում, որ դա իրոք այդպես է, բայց չեմ էլ բացառում դա։
    Նույնիսկ երկու դար առաջ այդպիսի բաները շատ լավ էլ օգտագործում էին։ Օրինակ՝ Օսմանյան Թուրքիան միշտ էլ գրկաբաց ընդունում էր քրիստոնեության տարբեր աղանդներ (բողոքականներ, ջեզվիտներ, եսիմ–ինչեր) քարոզողներին իրենց տարածք, քանի որ լավ հասկանում էին, որ իրանք կվախենան իրենց հավատքը քարոզել մուսուլմաններին, բայց մեծ հաջողությամբ դա կկարողանային անել հայերի, հույների հետ ու դրանով պառակտում կմտցնեին քրիստոնյաների միջև։ Բաժանիր և տիրիր։ Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018), Կարեն Կանտարով (21.10.2011)

  16. #9
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Սերգեյ, անպայման չի, որ Եհովաների վկաների հիմնդիրները մտածեն դրա մասին. իրանք մինչև Հայաստանի անկախանալն էլ գոյություն ունեին։ Բայց իրանց շատ հանգիստ կարելի է օգտագործել որպես գործիք փոքր երկրներին վնասելու համար։ Ես չեմ պնդում, որ դա իրոք այդպես է, բայց չեմ էլ բացառում դա։
    Նույնիսկ երկու դար առաջ այդպիսի բաները շատ լավ էլ օգտագործում էին։ Օրինակ՝ Օսմանյան Թուրքիան միշտ էլ գրկաբաց ընդունում էր քրիստոնեության տարբեր աղանդներ (բողոքականներ, ջեզվիտներ, եսիմ–ինչեր) քարոզողներին իրենց տարածք, քանի որ լավ հասկանում էին, որ իրանք կվախենան իրենց հավատքը քարոզել մուսուլմաններին, բայց մեծ հաջողությամբ դա կկարողանային անել հայերի, հույների հետ ու դրանով պառակտում կմտցնեին քրիստոնյաների միջև։ Բաժանիր և տիրիր։ Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։
    Ես ընդհանրապես լուրջ չեմ վերաբերում «դավադրությունների տեսությանը», ըստ որի աղանդավորները, մասսոնները, չգիտեմ ովքեր վնասում են փոքր երկրներին, մասնավորապես Հայաստանին։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  17. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Ճիշտն ասած չգիտեմ նրանք ինչ օրենքների են իրենց վերապահում ենթարկվել ու դա ինչքանով է վնաս Հայաստանի պետականությանը, բայց որ նրանք իսկական աղետ են հայ ազգի համար, դա հաստատ է ...
    Մեր իշխանությունները շատ ավելի մեծ աղետ են, ինչու՞ դրա մասին չեք խոսում:
    Մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է պետությունը թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացիներ չենթարկվեն պետության կանոններին: Այստեղ կապ չունեն, կրոնական, սեռական, ազգային պատկանելությունը: Հայաստանի քաղաքցի ես, սրանք են օրենքները՝ վերջ ! ... պարտավոր ես ենթարկվել ( եթե ֆիզիկապես ի վիճակի ես)
    Մի րոպե… Իսկ ո՞վ է ենթարկվում Հայաստանի օրենքներին: Միայն նրանք, ովքեր ուրիշ ճար չունեն, փող ու ծանոթներ չունեն, որ կարողանան օրենքը շրջանցել:
    Այստեղ օրենքն է թերի ... և պետք չէ եվրոպացիներին այդ աստիճան զիճել ( աչք մտնելու համար, որը միևնույնն է չի գնահատվի), երբ սեփական հասարակությանն է վտանգ սպառում: Խոսքս բարոյահոգեբանամտավորական վտանգի մասին է:
    Ծիծաղելի է, երբ Եհովայի վկաներին այդքան վտանգավոր են համարում: Ես ինքս ճանաչում եմ նրանց ու հաստատ կարող եմ ասել, որ նրանք ընդհանրապես վտանգավոր չեն: Մեր «պապայի տղաներն» ու հենց «պապաները» շատ ավելի վտանգավոր են, որովհետև կարող են ցանկացած պահի մարդ սպանել ու մնալ անպատիժ: Հայրենիքի անվտանգության մասին եք խոսում: Հայրենիքը վտանգված է, որովհետև թշնամին ներսից է, բայց ոչ թե աղանդավորների, այլ մեծահարուստների, «պապայի տղաների» և այլոց տեսքով:
    Գիտեք, չնայած նրանք իմ աչքի լույսը չեն և նրանց կրոնի շատ կետերի հետ համաձայն չեմ, բայց կարող եմ ասել, որ եթե ամբողջ աշխարհում բոլորը հրաժարվեին զենք բռնել, ապա պատերազմներ չէին լինի:
    Պետությունը երբեք չի կարող ուժեղ լինել, երբ հասարակությունն է հիվանդ: Իսկ եվհովայի վկաները սուր վարակիչ հիվանդության նման բան են դարձել մեզ համար, անգամ Հայաստանից դուրս :
    Ճիշտ է՝ մենք հիվանդ հասարակություն ունենք: Լուրջ վտանգները թողած, անշառ Եհովայի վկաներին են քննադատում

    Հա՛, մի բան էլ: Չասեք, թե մեր երկիրը քրիստոնյա է: Մեր հասարակության մեծ մասը չգիտի, թե ինչ է քրիստոնեությունը: Իսկ իսկական քրիստոնյաներին աղանդավոր դառալու վտանգ չի սպառնում:
    Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։
    Նախ Րաֆֆի, ոչ թե Ռաֆֆի
    Երկրորդ, բողոքականությունն աղանդ չէ: Իսկ վեպում նկարագրվածն իսկական բողոքականի կերպար չէ:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  19. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Նախ Րաֆֆի, ոչ թե Ռաֆֆի
    Երկրորդ, բողոքականությունն աղանդ չէ: Իսկ վեպում նկարագրվածն իսկական բողոքականի կերպար չէ:
    Շնորհակալ եմ տեխնիկական ուղղումների համար։ Ամեն դեպքում, ասածիս իմաստը շատ չի փոխվում։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ճիշտ է՝ մենք հիվանդ հասարակություն ունենք: Լուրջ վտանգները թողած, անշառ Եհովայի վկաներին են քննադատում։
    Դե, մեկը մյուսին չի խանգարում։ Եկեք քննարկենք։ Եթե մարդը ստամոքսի խոց ունի, դա չի նշանակում, որ մատի վերքը պետք է թողնել, որ թարախակալի։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 17.09.2006, 18:59:

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ցավն այն է, որ Եհովայի վկաներն ընդհանրապես վտանգավոր չեն:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018), Եկվոր (19.06.2009)

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ցավն այն է, որ Եհովայի վկաներն ընդհանրապես վտանգավոր չեն:
    Եթե համարում ես, որ վտանգավոր չեն, այդ դեպքում էլ ի՞նչ «ցավի» մասին է խոսքը...

    Բայց ասեմ, որ չարաչար սխալվում ես այդպես մտածելով։ Ենթադրում եմ, որ նրանց գործունեությանը բավարար չափով ծանոթ չես և այդ աղանդի մասին դատում ես՝ հիմնվելով մի քանի Եհովայի վկա ծանոթների հետ շփման վրա։ Չգիտեմ, թե ինչպիսին են եղել քեզ հանդիպած Եհովայի վկաները, բայց ինձ հանդիպածների մասին կարող եմ շատ բացասական բաներ ասել տարբեր առումներով։ Բայց նախ որոշ տեղեկություններ տամ հենց աղանդի մասին՝ որպես կազմակերպություն (տվյալ ինֆորմացիայի հավաստիությունն, իհարկե, չեմ կարող հարյուր տոկոսով երաշխավորել, բայց ամեն դեպքում).

    «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի պատիվ տալուց, մերժում է հայրենասիրությունը և իր երկիրը զավթիչներից պաշտպանելու անհրաժեշտութունը, պաշտպանում է լոկ իր շահերը։ «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդները ոչ մի իշխանություն չեն ճանաչում, բացի Աստծո իշխանությունից, որն էլի նրանց կողմից կամայականորեն մեկնաբանվում է որպես հենց աղանդի իշխանություն։ Նրանք խուսափում են սովորական մարդկային տոների մասնակցելուց, մերժում են շատ բաներ, նույնիսկ երբեմն այնպիսի անհրաժեշտ բժշկական մեթոդը, ինչպիսին արյան փոխներարկումն է և նման բաներ։

    Յուրաքանչյուր հետևորդի կարգադրված է իր հետ ունենալ այսպես կոչված «Բժշկական փաստաթուղթ», որում խոշոր տառերով նշված է. «ՈՉ ՄԻ ԱՐՅՈՒՆ»։ Հետևի կողմին գրված է. «Բժշկական կարգադրությունը՝ պատասխանատվությունից ազատում».

    «Ես (այսինչս) կարգադրություն եմ անում այն մասին, որ ինձ արյան ոչ մի փոխներարկում չանեն, նույնիսկ եթե բժիշկները դա կենսականորեն կարևոր են համարում իմ առողջության կամ իմ կյանքի համար...»։ Այնուհետև ասվում է, որ այս փաստաթուղթը կազմվում է սեփական նախաձեռնությամբ։ «Այն համապատասխանում է հիվանդի իմ իրավունքներին և իմ՝ որպես Եհովայի վկայի համոզմունքներին։ Աստվածաշունչը հրամայում է.

    «Խուսափել... արյունից» (Գործք 15։28,29)։ Սա իմ կրոնական դիրքորոշումն է (այսքան) տարի շարունակ։ Ես կարգադրություն եմ անում այն մասին, որ ինձ արյան ոչ մի փոխներարկում չանեն։ Ես համաձայն եմ ցանկացած լրացուցիչ ռիսկի, որին դա կարող է հանգեցնել։ Ես ազատում եմ հիվանդանոցի բժիշկներին, անասթեզիոլոգներին և նրանց բժշկական անձնակազմին իմ հրաժարման ցանկացած անբարենպաստ հետևանքի համար պատասխանատվությունից չնայած նրանց որակյալ բուժմանը։ Իմ կողմից գիտակցության կորստի դեպքում ես լիազորում եմ ստորև նշված վկաներից ցանկացածին հետևելու, որ իմ որոշումը հաշվի առնվի»։
    Սրան հաջորդում է վկաների մի ցուցակ, թե նրանք ինչ կապ ունեն իր հետ, հեռախոսահամարը, տարեթվեր։

    Հայաստանի Հանրապետությունում աղանդի հիվանդ անդամների՝ արյան փոխներարկումից հրաժարման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Աշխարհում հայտնի են շատ դեպքեր, երբ դա աղանդավորների մահվանն է հանգեցրել։ Նման դեպքերը հատկապես վտանգավոր են եղել ծննդաբերողների համար։ Յուրաքանչյուր աղանդավորն իր հետ ունենում է անձը հաստատող հատուկ վկայական՝ արյան փոխներարկումից հրաժարմամբ։ Բնական է, որ «Եհովայի վկաների» համայնքի դրվածքներում այդտեսակ «մանրուքները» բացակայում են։ Սուտը հանուն փրկության դրսևորվում է նաև այստեղ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.09.2009, 02:02:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (10.01.2009), VisTolog (25.01.2013), xalyavshik (10.01.2009), Կարեն Կանտարով (21.10.2011), Շինարար (30.09.2009)

  24. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Շարունակություն
    Եհովայի վկաներ» կազմակերպության կրոնական ուսումնասիրությունը, նրա գործունեության մասին գրականությունը, ինչպես նաև այս աղանդի մեջ ներգրավված անձանց ազգականների բազմաթիվ նամակներն ու դիմումները ցույց են տալիս, որ այս կազմակերպությունն իր էությամբ տոտալիտար բնույթ է կրում և այնպիսի խրատներ է պարունակում ու այնպիսի պրակտիկա ունի, որոնք կարող են վնաս հասցնել հետևորդի անձին ու առողջությանը, նրա ընտանիքին ու երեխաներին, ինչպես նաև ավանդական ազգային հոգևորականությանն ու պետական շահերին։ Այդ պրակտիկան ու խրատները հակասում են հիմնական իրավաբանական նորմերին, այն է՝ պարունակում են հետևյալ կոչերն ու հարկադրանքները.

    • սեփական կարծիքներից ու համոզմունքներից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, հոդված ...)
    • ազատությունը սահմանափակելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, հոդված ...)
    • պետության կողմից պահպանվող անձի արժանապատվությունը նվաստացնող հոգեբանական ներգործության հնարավորության հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, հոդված ...)
    • առողջությանը վնաս հասցնելու հնարավորություն ունեցող մեթոդների օգտագործման և անձի ինքնուրույնության նկատմամբ ոտնձգության հարկադրանք (հիմքը՝ տես Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի հոդված ... «քաղաքացիների անձի ու իրավունքների նկատմամբ ոտնձգություններ անող միավորումների կազմակերպություն. կրոնական կամ հասարակական միավորումների կազմակերպությունը, որի գործունեությունն ուղեկցվում է քաղաքացիների առողջությանը վնաս հասցնելու կամ քաղաքացիների անձի կամ իրավունքների նկատմամբ այլ ոտնձգություններով կամ էլ քաղաքացիներին իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ բոլորովին այլ հակաիրավական գործողությունների դրդելով, ինչպես նաև այդպիսի միավորմամբ ղեկավարությունը պատժվում է ...»)
    • անհրաժեշտ բուժ. օգնություն ստանալուց հրաժարվելու հարկադրանք
    • ընտանեկան կապերը խզելու և ընտանեկան պարտականությունները չկատարելու հարկադրանք
    • անչափահասներին առանց ծնողների կամ նրանց փոխարինող անձանց թույլտվության իրենց գործունեության մեջ ներգրավելու հարկադրանք (տես «Երեխայի իրավունքների դեկլարացիա», կետ 2 և 9, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային համաձայնագիր», կետ 4. «Սույն համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների՝ իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունն իրենց համոզմունքներին համապատասխան ապահովելու ազատությունը» )
    • Հայաստանի Հանրապետության ժողովուրդների ավանդական ազգային հոգևորականությունը նվաստացնելու կամ հակադրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 18, կետ 3. «Կրոն կամ համոզմունքներ քարոզելու ազատությունը ենթակա է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, առողջությունն ու բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար անհրաժեշտ սահմանափակումներին», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա». հոդված 29, կետ 2. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր մարդ պետք է ենթարկվի միայն այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք օրենքով սահմանված են բացառապես դեմոկրատական հասարակության մեջ ուրիշների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչման ու հարգման և հասարակական կարգուկանոնի, ընդհանուր բարօրօության, բարոյականության արդարացի պահանջները բավարարելու նպատակով»)
    • կրոնական անհանդուրժողականություն հրահրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Կրոնի կամ համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության ու խտրականության բոլոր ձևերի մասին դեկլարացիա», հոդված 2, հոդված 1, կետ 5, հոդված 5, կետ 1, հոդված 20, կետ 1։ «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 20, կետ 2։
    «Խտրականության, թշնամանքի ու բռնության սադրանք ներկայացնող ցանկացած գործողություն հօգուտ ազգային, ռասայական ու կրոնական ատելության, պետք է արգելվի օրենքով», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա»),
    • Հայասատանի Հանրապետության հիմնական իրավունքների ու պարտականությունների իրականացումից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա», հոդված 29, կետ 1։ «Յուրաքանչյուր մարդ պարտականություններ ունի այն հասարակության առաջ, որում էլ միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը»)։

    Բավականին հետաքրքիր է այդ կազմակերպության ֆինանսական գործունեության մեխանիկան։ «Եհովայի վկաների» նախկին հետևորդներից մեկը պատմեց, թե ինչպես է դա արվում. «Մարդիկ չարաչար սխալվում են՝ կարծելով, թե պաշտամունքային գրականությունը այդ կազմակերպության հետևորդների կողմից ստացվում և տարածվում է անվճար։ Իրականում յուրաքանչյուր հետևորդ պարտավոր է իր փողով ձեռք բերել ամսագրերի ու գրքերի որոշակի քանակ, որոնք այնուհետև պետք է տարածի անվճար։ Այսինքն, փաստորեն, ստացվում է, որ փողը վճարում է ոչ թե գնորդը, այլ կարծես վաճառողը, թեև բոլոր փաստաթղթերով անցնում է, որ տարածողը գրականությունն անվճար է ստանում։ Այսպիսի համակարգը թույլ է տալիս այս կազմակերպությանը ճարպկորեն խուսափել հարկումից»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.09.2009, 02:03:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (10.01.2009), VisTolog (25.01.2013), xalyavshik (10.01.2009), Շինարար (30.09.2009)

  26. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ուզում եմ նաև Եհովայի վկա հանդիսացող առանձին մարդկանց հետ ունեցածս շփման արդյունքում արածս հետևությունների մասին ասել։ Ինչքան Եհովայի վկաների հետ որ շփվել եմ, նրանց հետ խոսելիս հիմնականում այնպիսի տպավորություն եմ ստացել, որ խոսում եմ տրամաբանելու և վերլուծելու ունակությունից զրկված, սահմանափակ մտածողության տեր մարդկանց հետ, նույնիսկ կարելի է ասել՝ զոմբիների հետ... Այո, բավականին շատ հիմքեր կան եզրակացնելու, որ այդ աղանդը մարդկանց իրոք զոմբիացնում է, զրկում է անհատականությունից և ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողությունից։ Նրանք, որպես կանոն, անգիր արած կրկնում են Ատվածաշնչից վերցված որոշ հատվածներ, մեկնաբանում իրենց ուզածով, իսկ երբ ինչ-որ հարց ես տալիս, որի պատասխանը նախապես անգիր արած չեն լինում, ապա կամ ասում են, որ իրենք դա դեռ չեն ուսումնասիրել (չնայած այդ հարցերը հաճախ շատ լուրջ, կարևոր և հիմնարար հարցեր են լինում), կամ փորձում են իրենց բնորոշ անտրամաբանական, «գլուխ հարթուկելու» եղանակներով տակից դուրս գալ, որը թեկուզ մի քիչ տրամաբանություն ունեցող մարդու համար ուղղակի ծիծաղելի է։

    Իսկ նրանց «մարդկանց փրկելու» առաքելությունը շատ հաճախ զուտ ձևական բնույթ է կրում։ Իրականում նրանք ամեն մի «որսացած» մարդու համար որոշակի գումար են ստանում, և խիստ կասկածելի է՝ արդյոք նույն բանը կանեին առանց վարձատրության թե ոչ։

    Եվ, վերջապես, մարդիկ, դառնալով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, գործնականում դադարում են հասարակության անդամ լինելուց. փաստորեն, նրանք, բացի իրենց կազմակերպության ղեկավարությունից, օրենսդրությունից և այլն, այլ ղեկավարություն, այլ օրենքներ չեն ճանաչում, հետևաբար որքան շատ լինեն նրանք, այնքան շատ քաղաքացի է կորցնում տվյալ պետությունը։ Մի՞թե սա վտանգավոր չէ պետության համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (10.01.2009), xalyavshik (10.01.2009), Գիտունիկ (13.11.2018), Շինարար (30.09.2009)

Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •