User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Արտասանական սխալներ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտասանական սխալներ

    Այստեղ գրում ենք մեր նկատած արտասանական սխալների մասին, որոնք այս կամ այն չափով տարածված են մեր խոսքում՝ լինի դա ռուսախոսների թե հայախոսների կողմից։

    Ես սկսեմ։
    Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
    Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
    Վերոնշյալ կանոնը տարածվում է բոլոր նմանատիպ բառերի վրա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.03.2006, 11:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (15.12.2010)

  3. #2
    Մարդ մը lateralis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ջհանդամի գյոռ
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատաստրոֆիա: Ճիշտ է, բառը հայկական չի, բայց արտասանվել եւ «իա»ցվել է այն պատճառով, որ խոսողը մտածել է, թե վսյօ-ժե հայկական է:
    Հեռու ես, մոռանա՛լ մի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.06.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    [ընկճըվե՞լ]
    Առաջին անգամ եմ լսում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՜յ, առաջին անգամ եմ լսում...
    Փաստորեն, կյանքումս չեմ լսել, որ որևէ մեկն այդ բառը ճիշտ արտասանի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
    Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]

  9. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
    Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]
    Այ էդ մեկը լսել էի, բայց, միևնույն է, չեմ կարողանում դրա հետ համակերպվել։ Մի տեսակ չի հնչում, էլի... Եսիմ, գուցե սովորելու հարց է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    չգիտեմ... երևի առանձին արմատներ են: Կճշտեմ, կասեմ

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    չգիտեմ... երևի առանձին արմատներ են: Կճշտեմ, կասեմ
    Բյուր, բայց հաստա՞տ է դա:
    Որովհետև ես լեզվաբանի հարցրի, ասեց որ [ընկըճվել] է արտասանվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաստատ իմ ասածով է: Ինձ էլ է լեզվաբան ասել, մայրս էլ հաստատել է (նա էլ որոշ չափով բանասիրական կրթություն ունի)

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հաստատ իմ ասածով է: Ինձ էլ է լեզվաբան ասել, մայրս էլ հաստատել է (նա էլ որոշ չափով բանասիրական կրթություն ունի)
    Շատ լավ, այսուհետև հաշվի կառնեմ, շնորհակալություն

    Հ.Գ. Բայց [ընկճըվել] ասելիս լեզուս չորս անգամ ջարդվում է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, կներես, բայց ես որոշեցի հեշտ չհանձնվել ու օգնության կանչեցի Աճառյանի բացատրական բառարանին՝ այդ բառի կազմությունը հասկանալու համար: Բառի կառուցվածքը հետևյալն է.
    ընդ+գուճ+վել
    ընդ նախածանցը այստեղ երևի "ստորին" իմաստով է,
    գուճ բառը նշանակում է ծնկի կոճ,
    վել բայական վերջավորությունը պարզ է,
    ընկճելը նշանակում է ծնկի բերել, ընկճվելը՝ ծնկի բերվել:

    Ընդդ-ն է սղվել, գուճգ-ն դարձել է կ: Ու-ն ևս սղված է, և անձամբ իմ զգացողությամբ նրա տեղը պետք է արտասանվի ը: Իսկ ընդհանրապես սա կարծում եմ, որ այն դեպքերից է, երբ ամեն մեկը ինքն է արտասանելուց զգում գաղտնավանկի ը-ի տեղը: Եթե "զգում" է [ընկըճվել], ապա այդպես պետք է արտասանի, [ընկճըվել] է զգում, ապա այդպես:
    Եթե սխալ եմ մտածում, ուղղեք խնդրում եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #14
    undefined
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ կարծում, որ ճիշտ տարբերակը [ընկըճվել]–ն է, գուճ – [գըճվել], ոչ թե [գճըվել], հակառակ թեպքում միգուցե, օրինակ, ընկրկել բառը և՞ս պիտի արտասանվի [ընկրըկել]։ Իհարկե ես լեզվաբան չեմ, այնպես որ միգուցե սխալվում եմ, ուղղակի իմ կարծիքն է... Համենայն դեպս, Բյուրակն, առանց լուրջ, գիտական հիմնավորումների ես կշարունակեմ մնալ իմ կարծիքին՝ [ընկըճվել]

  17. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չլինի՞ թե նույն անհաջողությամբ «գտնվել» բառն էլ [գտընվել] է կարդացվում։
    Շատ մարդիկ հենց այդպես են արտասանում, ու դա ինձ ահավոր նյարդայնացնում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •