Այստեղ գրում ենք մեր նկատած արտասանական սխալների մասին, որոնք այս կամ այն չափով տարածված են մեր խոսքում՝ լինի դա ռուսախոսների թե հայախոսների կողմից։
Ես սկսեմ։
Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
Վերոնշյալ կանոնը տարածվում է բոլոր նմանատիպ բառերի վրա։
Էջանիշներ