Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ եք
Դուռումը թուրքերեն է

Շատ տարածված ( հատկապես օտարության մեջ) արտասանական սխալ' սկսել, այլ ոչ թե ըսկսել: Շատ երեխաներ նույնիսկ քսքսել են ասում, իհարկե զվարճալի է, բայց թե սխալ է ու ոչ մեկ չի էլ փորձում երեխաներին ճիշտը սովորեցնել , թեպետ սովորեցնելու պրոցեսն էլ է զվարճալի
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում սկսել բառը առանց սկզբում լսվող ը-ի։ Իհարկե, շատ արտահայտված ը արտասանելը չի ողջունվում, բայց առանց դրա հնարավոր չէ. շատ արհեստական է հնչում։ Իսկ արևմտահայերենում հենց ըսկսել էլ արտասանվում է։ Սկ, սպ, զբ, ստ, շտ, զգ տառակապակցություններով սկսվող բառերի սկզբում կա գաղտնավանկի ը, որը մի փոքր լսվում է արևելահայերենում և արտահայտված լսվում է արևմտահայերենում։