User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Արտասանական սխալներ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Վարդան/Վարթան, Մարդ/Մարթ
    Կարծում եմ ողջ հայութիւնը, վերոյիշեալ անունները թոյով արտասանում է:
    Արդիօք կայ՞ որեւէ պատճառ:
    Եթէ չ՛ունէք բացատրութիւն, թոյլ տուէք ներկայացնեմ իմը:

  2. #62
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Դե, կանոններ, բնականաբար, կան, բայց բոլորս էլ գիտենք, որ համարյա բոլոր կանոններն էլ բացառություններ են ունենում։ Իմ կարծիքով, դժվարը հենց բացառություններն իմանալն է։ Օրինակ, բազմաթիվ բառերի օրինակներ կարելի է բերել, որոնցում դ-ն արտասանվում է թ, քանի որ դ-ից առաջ առկա է ր հնչյունը, բայց, օրինակ, արդ բառի մեջ դ-ն հենց դ էլ արտասանվում է, չնայած նրանից առաջ էլի ր կա։

    Իսկ բացատրություններ տալու համար նախօրոք թույլտվություն վերցնելու կարիք չկա, կարող էիր միանգամից ներկայացնել այն, ինչ գիտես։ Սպասում ենք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.12.2006, 11:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ժպտիկն աչքով անում է շարունակ: Խամազել= աչքով անել: Խամազա/ղամազա արաբերէն նշանակում է ակնթարթել, այսինքն աչքի կոպերով (մկաններով) նշան անել մի բան հասկացնելու նպատակով: Հայերէնով խամազել բայը, զարգանալով ստացել է մատնանշել/ դաւաճանել իմաստը:
    Մարդեր, Մարդպետունիք (ցեղանուն), Մարդաղի (գաւառի անուն), Մարդուկ (անարգական մակդիր, Բաբելոնի գլխաւոր դից):
    Հնդեւրոպական նախալեզուի մէջ Mrth=մահկանացու մարդ:
    Նկատենք յունարէն Martyros Մարտիրոս=Նահատակ
    Ես կարծում եմ «Մարդ» ցեղանունն ու «մարթ», որպէս մահկանացուի անունները ինչ որ մի տեղ հանդիպել եւ միացել են:
    Վարդ=ծաղիկի անուն, որ պարսկերէն GÜL / Գիւլ-ի տարբերակն է: Իրանական բարբառների միջեւ առկայ է րդ / լ փոխանցումներ, օրինակ Բարդի / Բիւլանդ, սարդար / սալար: Ղափանցեանն ասում է.-
    «Խեթական watar-ը հայերէնով պիտի տար vard ձեւը, իսկ wetar-ից կ'սպասէինք verd-ը ձեւը: Յետագայում այդ verd-ը կ'դառնար urd (հայերէն ուրդ կը նշանակէ, պարտէզները ջրելու համար փոքրիկ առու): Խեթերէն watar, հայոց վարդ (ջուր) ես տեսնում եմ «վարդ-աւ-առ» բառի մէջ, որ տառացի նշանակում է «ջրալուայ», այսինքն ջրով լուանալը, ցնցղելը: Այդ վարդ (ջուր) իմաստն են կրում մեր մի քանի տեղանունները.-Եղիվարդ (վերին ջուր), Եղիպատրուշ (վերին քաղաքիկ), Եղիվանք (վերին վանք), Թաղավարդ (ներքին ջուր): Բայց կայ եւ վերդ (ջուր<wetar-ից) բառը.-Շաշվերդ (մեծ ջուր, Օշականի եւ Ոսկեվազի միջեւ գետակ), Օլավերդ (=՞), Լաստիվերդ (=՞):»
    Իմ կարծիքով՝ խեթերէն վաթար<վարթ (ջուր) իմաստով բառը ազդած է Վարդի (ծաղիկ) անուան արտասանութեան:
    Անգլերէն՝ water (վաթեր, ուոթըր), գերմաներէն՝ wasser վասեր, հայերէն՝ վարդ/վարթ:

  4. #64
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Շատ նյարդայնանում եմ հետևյալ սխալներից.

    նույթական-նյութական
    աղբույր-աղբյուր
    երբ ր-ի փոխարեն ռ են արտասանում, մանավանդ հեռուստատեսության աշխատողները, լրատվական հաղորդումներ վարողները
    գտնվել-ը արտասանում են գտընվել
    Ես այստեղ եմ

  5. #65
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Քանի որ մոտեցել է Նոր տարին, ես ակամա հիշեցի ևս երկու նյարդայնացնող արտասանական սխալ:
    Անցած Նոր տարուց առաջ և հետո հեռուստատեսությամբ տարբեր ալիքներով և ոչ մեկ անգամ հնչել է “շոմպայն” բառը “շամպայն”-ի փոխարեն: Շամպայն բառն առաջացել է ֆրանսիական Champagne բառից, որը, եթե չեմ սխալվում, քաղաքի անվանում է: Եվ այն ոչ մի կերպ չի կարող արտասանվել “օ” հնչյունով:

    Մեկ այլ սխալ` Ամանորյա տոների նախօրեին շատ է խոսվում նաև “Ձմեռ պապու” մասին:
    Մեզ նվերներ բերող բարի պապիկը կոչվում է “Ձմեռ պապ” կամ “Ձմեռ պապիկ”: Այս պարագայում արտահայտությունը հոլովվելուց կդառնա` “Ձմեռ պապի” կամ “Ձմեռ պապիկի”:
    Օրինակ` Ձմեռ պապի բերած նվերները կամ`
    Ձմեռ պապիկի նվերներով լի պարկը:

    Ի դեպ` Ակումբում ևս հանդիպել եմ “Ձմեռ պապու” արտահայտությանը:
    Մեծ խնդրանք բոլորին` սովորենք ճիշտ խոսել և խուսափենք նման անհեթեթ սխալներից:

    Ի դեպ` հեռուստատեսությամբ լսվող այս բառերը սխալ են արտասանվում ամենևին էլ ոչ զվարճալի հաղորդումների ժամանակ:
    Ես այստեղ եմ

  6. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Sunlight-ի խոսքերից
    Մեկ այլ սխալ` Ամանորյա տոների նախօրեին շատ է խոսվում նաև “Ձմեռ պապու” մասին:
    Մեզ նվերներ բերող բարի պապիկը կոչվում է “Ձմեռ պապ” կամ “Ձմեռ պապիկ”: Այս պարագայում արտահայտությունը հոլովվելուց կդառնա` “Ձմեռ պապի” կամ “Ձմեռ պապիկի”:
    Օրինակ` Ձմեռ պապի բերած նվերները կամ`
    Ձմեռ պապիկի նվերներով լի պարկը:

    Ի դեպ` Ակումբում ևս հանդիպել եմ “Ձմեռ պապու” արտահայտությանը:
    Մեծ խնդրանք բոլորին` սովորենք ճիշտ խոսել և խուսափենք նման անհեթեթ սխալներից:
    Sunlight, ինչքան գիտեմ «պապի» ձևը ոչ թե սխալ է, այլ պարզապես խոսակցական դիմելաձև է, հետևաբար չարժե դրան այդքան խիստ վերաբերվել։ «Պապի» բառ գոյություն ունի, կարող ես բառարանում էլ նայել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #67
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Պապի բառն իհարկե գոյություն ունի, սակայն որքան ես գիտեմ այն հոլովվելուց չի դառնում "պապու", այլ` "պապիի"
    Ես այստեղ եմ

  8. #68
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Sunlight-ի խոսքերից
    Պապի բառն իհարկե գոյություն ունի, սակայն որքան ես գիտեմ այն հոլովվելուց չի դառնում "պապու", այլ` "պապիի"
    Ինչու՞: Եթե "պապի"-ն համարենք ինքնուրույն բառ, ապա թող ենթարկվի -ու հոլովման, ինչպես բարդի/բարդու, իսկ եթե համարենք "պապ-իկ"ի թերի ձև, վերջին բաղաձայնի անկմամբ (ինչպես բայերի հրամայականի եզակի ձևերի -ր-ն է ընկնում գրի՛ր/գրի՛), ապա պիտի ընդունենք, որ այդպիսի բառ գոյություն չունի հայերենում և մենք այն հոլովում ենք իբրև հայերենին խորթ տարր, ինչպես Արկադիի, Գենադիի: Չէ՞:

  9. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ուզում եմ նորից խոսել «ընկճվել» բառի արտասանության մասին: Չնայած ես վստահ էի, որ արտասանվում է ընկճըվել, բայց ձեռքիս տակ բավարար չափով ապացույցներ չունենալու պատճառով լռեցի:
    Ես որոշեցի դիմել տատիկիս, որն, ի դեպ, պրոֆեսոր է: Նա էլ հիմնավորում չգտավ, բայց շարունակեց պնդել, որ ճիշտ է ընկճըվել, և ընկըճվել ձևն անգրագիտություն է և այլն (տատիկս թեև լավ մասնագետ է, բայց շատ էմոցիոնալ է, ներեք նրան): Այնուամենայնիվ, ես խնդրեցի, որ գրավոր ապացույց գտնի, քանզի ֆորումի անդամների համար չեմ կարծում, թե պրոֆեսորի բանավոր խոսքը կանցնի: Մենք միասին բազմաթիվ բառարաններ բացեցինք: Շատերում գրված էր բառի ծագման մասին, բայց միայն մի տեղ գտանք արտասանությունը: Մալխասեանցի բառարանում բառը վանկատված էր. «ընկ-ճը»: Գրված էր նաև բառակազմությունը. «ըն-գուճ»: Մինչդեռ ոչ մի տեղ չհանդիպեցինք «ըն-կըճ» տարբերակին:

  10. #70
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ուզում եմ նորից խոսել «ընկճվել» բառի արտասանության մասին: ...... Մալխասեանցի բառարանում բառը վանկատված էր. «ընկ-ճը»:
    Բյուրա՛կն ջան, այս անգամ արդեն համոզեցիր։ Բայց երևի այդպես էլ չկարողանամ ինձ սովորեցնել ճիշտ արտասանել, շատ խորն է նստած սխալ ձևը...
    Մի բառ էլ կա, որը ոչ մի կերպ չեմ սովորում ճիշտ արտասանել՝ երեսունը։ Միշտ «Ռ»–ով եմ ասում ու ամեն անգամ որոշում, որ վերջին անգամն է, բայց չէ Միայն մի մարդ գիտեմ՝ մեր կուրսի աղջիկներից մեկը, որ էս բառը արտասանում է այնպես, ինչպես պետք է, մի տեսակ շատ սիրուն է հնչում։ Դուք ո՞նց եք արտասանում։

  11. #71
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ նորից խոսել «ընկճվել» բառի արտասանության մասին: Չնայած ես վստահ էի, որ արտասանվում է ընկճըվել, բայց ձեռքիս տակ բավարար չափով ապացույցներ չունենալու պատճառով լռեցի:
    Ես որոշեցի դիմել տատիկիս, որն, ի դեպ, պրոֆեսոր է: Նա էլ հիմնավորում չգտավ, բայց շարունակեց պնդել, որ ճիշտ է ընկճըվել, և ընկըճվել ձևն անգրագիտություն է և այլն (տատիկս թեև լավ մասնագետ է, բայց շատ էմոցիոնալ է, ներեք նրան): Այնուամենայնիվ, ես խնդրեցի, որ գրավոր ապացույց գտնի, քանզի ֆորումի անդամների համար չեմ կարծում, թե պրոֆեսորի բանավոր խոսքը կանցնի: Մենք միասին բազմաթիվ բառարաններ բացեցինք: Շատերում գրված էր բառի ծագման մասին, բայց միայն մի տեղ գտանք արտասանությունը: Մալխասեանցի բառարանում բառը վանկատված էր. «ընկ-ճը»: Գրված էր նաև բառակազմությունը. «ըն-գուճ»: Մինչդեռ ոչ մի տեղ չհանդիպեցինք «ըն-կըճ» տարբերակին:
    Բարև բոլորին

    Իհարկե, ընկճԸվել(բառացի՝ տակը ճԸկվել) և դա ունի իր տրամաբանական բացատրությունը:

    Սկսենք մի քիչ բառահերձությամբ -ստուգաբանությամբ զբաղվել:

    Ընկճվել -ը բարդ բառ է և զարմանահրաշ մի խառնուրդ է ընդ (Ընդ աստեղոք ինչ կա սիրուն, քան զանձկալի եղբայրք անուն ) և ճԸկվել բառերի:

    Ուրեմն՝ ընդ +ճԸկվել բառակապակցության մեջ դ-ի անկման ու կ-ի դրափոխման հետևանքով ստացվել է ընկ +ճԸվել:

    Հ.Գ. Ճիշտ արտասանելու համար հիշեք ՃԸկել\ճԸկուն կամ ... ճԸվալ(=գոռալ) բառերը:

  12. #72
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդան/Վարթան, Մարդ/Մարթ
    Կարծում եմ ողջ հայութիւնը, վերոյիշեալ անունները թոյով արտասանում է:
    Արդիօք կայ՞ որեւէ պատճառ:
    Եթէ չ՛ունէք բացատրութիւն, թոյլ տուէք ներկայացնեմ իմը:
    Ոչ բոլոր դեպքերում է մարդ = մարթ:

    Յիս մարԴ մարԹ իմ, նամարԴութին չիմ ուզում,
    Յիս ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում:

    Սայաթ-Նովան մարդ(человек)՝ գրում է մարԹ, իսկ

    ՄարԴ(պարսկերեն) = ազնիվ\առաքինի\վեհանձն
    ՆաՄարԴ = անազնիվ\տմարԴի\ ոչ առաքինի

    Ուրեմն՝

    Ես վեհանձն մարԹ եմ, անազնվություն չեմ ուզում
    Ես ռամիկ եմ, իշխանություն չեմ ուզում...

    Ափսոս կորավ Սայաթ-Նովայի տողերի հմայքը...

  13. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Բարով եկար սիրելի Սաս,
    Ձայնդ անսպառ, խօսքդ անմար, ձեռքդ դալար լինի բարեկամ
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 01.05.2007, 21:31: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #74
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Շնորհակալություն, Պանդուխտ-Նժդեհ: Հուսով եմ, որ այստեղ կգտնեմ նոր բարեկամներ:

  15. #75
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Նույն սխալն են անում «բռնկվել» բառը արտասանելիս որն արտասանում են «բըռ-նըկ-վել» փոխարեն արտասանեն «բը-ռընկ-վել»:
    Պետք է հիշել որ թե «ընկճվել» և թե «բռնկվել» բառերի սխալ արտասանողներն են Հայաստանից եկածները, նույնիսկ ասմունքողները մեր քաղաքում այդ երկու բառերը սխալ են արտասանում: Առաջին անգամ որ այդ բառերի արտասանությունը լսեցի ուղղակի զարմացա::
    Վարդաբույր

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •