Ինձ համբերությունից հանում են, երբ <<թիմեր>> ասելու փոխարեն ասում են <<թմեր>>, <<հետաքրքիր>>-ի փոխարեն` <<հետարքիր>>: Այս սխալները նույնիսկ էկրաններից եմ լսում:
Ինձ համբերությունից հանում են, երբ <<թիմեր>> ասելու փոխարեն ասում են <<թմեր>>, <<հետաքրքիր>>-ի փոխարեն` <<հետարքիր>>: Այս սխալները նույնիսկ էկրաններից եմ լսում:
ճիշտ–սխալ
բանալի–բալանի
ավելորդ–ավելնորդ
գդալ–քթալ
շարունակելի
զզզվում եմ, որ ասում են քթնելՀովսեփ-ի խոսքերից
ԱՅԴՊԻՍԻ ԲԱՌ ՉԿԱ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
հայերենում գրվում ու կարդացվում է ԳՏՆԵԼ
բա որ ասում ենArtgeo-ի խոսքերից
–քթալը քթա
Ես գիտեի այս բառի ճիշտ արտասանությունը և միշտ արտասանել եմ ճիշտ , բայց , ցավո՜ք, հատուկենտ մարդկանցից եմ լսել բառի ճիշտ արտասանությունը: Դեռ ինձ վրա էլ միշտ ծիծաղել են իմ "սխալ" արտասանության համար:Բյուրակն-ի խոսքերից
Ապրես, Բյուրակն, Ողջունում եմ
Ոչ թե հույսով եմ, այլ ՀՈՒՍՈՎ ԵՄ
Ժող մի բան էլ ես գիտեմ:
Ոչ թե տուժվել, տուված, տուժվող, այլ տուժել, տուժած, տուժող
Ես մի բան ավելացնեմ ասածիդ, այսինքն՝ բացատրեմ, թե ինչու պիտի լինի «տուժել» , ոչ թե «տուժվել». բանն այն է, որ «տուժել» բայը չեզոք սեռի է, իսկ եթե ասում են «մարդը տուժվել է», ստացվում է, որ պիտի լինի նաև մեկը, որն այդ մարդուն «տուժել է», բայց բոլորս էլ գիտենք, որ ոչ ոք ուրիշին չի «տուժում», մարդն ուղղակի տուժում է:Մրրիկ-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.08.2006, 06:33:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մարդկանց մի ստվար մաս արտասանում և գրում է «ներեղություն»՝ «ներողության» փոխարեն. մի բան, որ անտանելի է ականջներիս համար: Ի դեպ ֆորումում էլ եմ նկատել «ներեղություն» հայցողների:
Ne inducas in tentationem...
Արտասանական սխալներ
Բարեւ բոլորին՝
Ուլուանա
Իմ կարծիքով՝ Մեսրոպեան (հին) հայերէնով Ո տառը միշտ լատինական O հնչիւնը, իսկ Ե տառը E Է հնչիւնը ունեցած է, բառի սկիզբը, մէջը եւ վէրջը: Ժամանակի ընթացքին Ո տառը կորսնցուց բառասկիզբի Օ ձայնը եւ արտասանուեցաւՎո, սակայն մնացին բարբառներ Օ-ով արտասանող: Օրինակ՝ Ովկիանոս , Ոսկան(եան), Ոջիլ, Ողորմած (Օղորմած) եւայլն...նոյնն է Երկիր (էրկիր), Եղսո (Էղսո), Ելիր (Էլիր), Երկայն (էրկայն)...եւ շատ ու շատ ուրիշ ձեւեր:Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
Բիւրակն
Բառի սկզբնական վիճակը ընդկուճուել է, այսինքն ծունկի վրայ գալ, սակայն արդի աշխարհաբարով ընդի դ ընկել է, յետեւաբար բառի վանկարկումն է՝ ընկ-ճը-ւել: Ուրիշ խօսքով՝ տողադարձի պահին ինչպէս կը տողադարձենք, նոյնպէս եւ կը վանկարկենք, վանկարկումի համեմատ ալ կը արտասանենք: Նոյննէ ընդ կրկիլ, ընդ ձեռել, ընդ կերանալ, ընդդիմանալ...Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
Բիւրակն
Այո, համաձայն եմ:Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]
Ուլուանա
Եթէ որովհետեւ-ի կարճ ձեւը կ'ուզէք, խնդրեմ. «որով», «քանզի» ձեւերը կարճ են:Տենց էլ գիտեի, որ դու հենց այսպես ես գրելու։ Նույնիսկ կզարմանայի, եթե չգրեիր։
Ճիշտ է, որտև-ն ավելի հարմար է, որովհետև կարճ է։ Ընդհանրապես խոսքի մեջ հաճախ գործածվող բառերը, իմ կարծիքով, պետք է կարճ լինեն։
Բիւրակն
Շատ լաւ Բիւրակ՝ սակայն աւելի լաւ չէր՞ ասել՝ «Մի սխալ էլ նկատել եմ»Մի սխալ էլ եմ նկատել:
Ոչ թե վերջիվերջով, այլ վերջիվերջո
Մի օրինակ էլ ես տամ՝ ասում են խաղանոց, փոխան խոհանոցի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.12.2006, 20:18:
Մի հարց եմ ուզում բարձրացնել, որը, թեպետ սխալ կլինի արատասանական սխալների շարքը դասել, բայց չսխալվելու համար, վատ չէր լինի աչքի առաջ ունենալ: Խոսքս ձայնեղների խլացման մասին է: Այ, օրինակ, "երգ"ի գ-ն բոլոր նույնարմատ բառերում խլանումէ, բացի երգեհոնից, չէ՞: Իսկ "թագի" գ՞-ն:
Վստահ չեմ նաև վրձին, արձան (և նույնաևմատ) բառերի ձ-ի արտասանությանը:
Սրանց ձայնեղ և խուլ արտասանությունը սխալ կամ ճիշտ չեն որակվում, այլ տարբեր կիրառական նորմեր են համարվում, որքան հիշում եմ: Ուղղեք, եթե սխալվում եմ:
Հարցս հետևյալն է՝ ո՞ր դեպքում ո՛ր արտասանությունն է հանձնարարելի: Շնորհակալություն:
Ճիշտն ասած, քո նշած դեպքերի ճշգրիտ արտասանությունը ես ինքս էլ կուզենայի հստակ իմանալ, որովհետև նույնիսկ մասնագետներից հաճախ լսել եմ տարբեր արտասանություններ... Միայն թե երգեհոն բառում գ տառը, ինչքան գիտեմ ք է արտասանվում, այսինքն՝ երգ բառի նման։krunk Hayastani-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բա ի՞նչ անենք: Գուցե հարցու՞մ կազմակերպենք: Անձամբ ես երգեհոնը գ-ով եմ արտասանում, վրձինն ու -արձան-հուշարձան-արձանագրությունները նախկինում ց-ով եմ արտասանել, վերջեևս սկսել եմ կասկածել:
Նշեմ, որ ձայնեղների խլացումը արևելահայերենում և խուլերի շնչեղացումը արևմտահայերենում վեր է ածվում ստանդարտ արևելահայերենի ուղղախոսական մի խնդրի, որն իր հերթին հանգեցնում է ուղղագրության աղավաղմանը, հատկապես տարածվելով համացանցում: Դա շատ ցավալի է, քանզի համացանցը, լինելով մասսայական հաղորդակցման միջոց, մարդկանց համար հեղինակություն է: Այս ասելով՝ երգեցողությունն ու արձակուրդը նկատի չունեմ:
Խոսքս վիքիփեդիայի, հայաստան.քոմ-ի, փիքսելի, և նման շնչեղացման մասին է, այլև Հախպատի կամ Հաղպատի ու Ախթամարի նման խլացման մասին է:
Ես այս հարցը դրեցի հայկական վիքիներ կամ վիկիներ թեմայում: Խնդրում եմ, հայ գրագետ երիտասարդներ, որ հավաքվել եք այս ակումբում, վի.իները զարգացնելիս, հետևեցեք նաև ուղղագրությանը, որպեսզի մեր լեզվի օրինակելի տարբերակը տարածվի:
Ողջ կյանքում երգեհոնը ք-ով եմ արտասանել, վրձինն ու արձանը՝ ձ-ով:
Ne inducas in tentationem...
Իսկ ես երգեհոնը ք-ով եմ արտասանել, վրձինն ու արձանը՝ ց-ով, բայց, օրինակ, հուշարձանը՝ ձ-ով...Riddle-ի խոսքերից
Հետաքրքիր է, ակումբում հենց հայերենի մասնագետ կա՞։ Ճիշտն ասած, ես չեմ նկատել, որ լինի, բայց շատ լավ կլիներ, եթե գոնե մեկը լիներ։ Գրագետ մարդիկ կան, իհարկե, բայց դե լեզվական նրբություններ կան, որոնց հարցում նույնիսկ մասնագետներն են երբեմն տատանվում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ