User Tag List

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Արտասանական սխալներ

  1. #46
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Արտասանական սխալներ

    Ինձ համբերությունից հանում են, երբ <<թիմեր>> ասելու փոխարեն ասում են <<թմեր>>, <<հետաքրքիր>>-ի փոխարեն` <<հետարքիր>>: Այս սխալները նույնիսկ էկրաններից եմ լսում:

  2. #47
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    ճիշտ–սխալ
    բանալի–բալանի
    ավելորդ–ավելնորդ
    գդալ–քթալ
    շարունակելի

  3. #48
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    գդալ–քթալ
    զզզվում եմ, որ ասում են քթնել
    ԱՅԴՊԻՍԻ ԲԱՌ ՉԿԱ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

    հայերենում գրվում ու կարդացվում է ԳՏՆԵԼ

  4. #49
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    զզզվում եմ, որ ասում են քթնել
    ԱՅԴՊԻՍԻ ԲԱՌ ՉԿԱ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

    հայերենում գրվում ու կարդացվում է ԳՏՆԵԼ
    բա որ ասում են
    –քթալը քթա

  5. #50
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re: Արտասանական սխալներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    Ես գիտեի այս բառի ճիշտ արտասանությունը և միշտ արտասանել եմ ճիշտ , բայց , ցավո՜ք, հատուկենտ մարդկանցից եմ լսել բառի ճիշտ արտասանությունը: Դեռ ինձ վրա էլ միշտ ծիծաղել են իմ "սխալ" արտասանության համար:
    Ապրես, Բյուրակն, Ողջունում եմ

  6. #51
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re: Արտասանական սխալներ

    Ոչ թե հույսով եմ, այլ ՀՈՒՍՈՎ ԵՄ

  7. #52
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Re: Արտասանական սխալներ

    Ժող մի բան էլ ես գիտեմ:
    Ոչ թե տուժվել, տուված, տուժվող, այլ տուժել, տուժած, տուժող

  8. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Re: Արտասանական սխալներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Ժող մի բան էլ ես գիտեմ:
    Ոչ թե տուժվել, տուժված, տուժվող, այլ տուժել, տուժած, տուժող
    Ես մի բան ավելացնեմ ասածիդ, այսինքն՝ բացատրեմ, թե ինչու պիտի լինի «տուժել» , ոչ թե «տուժվել». բանն այն է, որ «տուժել» բայը չեզոք սեռի է, իսկ եթե ասում են «մարդը տուժվել է», ստացվում է, որ պիտի լինի նաև մեկը, որն այդ մարդուն «տուժել է», բայց բոլորս էլ գիտենք, որ ոչ ոք ուրիշին չի «տուժում», մարդն ուղղակի տուժում է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.08.2006, 06:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #54
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մարդկանց մի ստվար մաս արտասանում և գրում է «ներեղություն»՝ «ներողության» փոխարեն. մի բան, որ անտանելի է ականջներիս համար: Ի դեպ ֆորումում էլ եմ նկատել «ներեղություն» հայցողների:
    Ne inducas in tentationem...

  10. #55
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Արտասանական սխալներ
    Բարեւ բոլորին՝
    Ուլուանա
    Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
    Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
    Իմ կարծիքով՝ Մեսրոպեան (հին) հայերէնով Ո տառը միշտ լատինական O հնչիւնը, իսկ Ե տառը E Է հնչիւնը ունեցած է, բառի սկիզբը, մէջը եւ վէրջը: Ժամանակի ընթացքին Ո տառը կորսնցուց բառասկիզբի Օ ձայնը եւ արտասանուեցաւՎո, սակայն մնացին բարբառներ Օ-ով արտասանող: Օրինակ՝ Ովկիանոս , Ոսկան(եան), Ոջիլ, Ողորմած (Օղորմած) եւայլն...նոյնն է Երկիր (էրկիր), Եղսո (Էղսո), Ելիր (Էլիր), Երկայն (էրկայն)...եւ շատ ու շատ ուրիշ ձեւեր:

    Բիւրակն
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    Բառի սկզբնական վիճակը ընդկուճուել է, այսինքն ծունկի վրայ գալ, սակայն արդի աշխարհաբարով ընդի դ ընկել է, յետեւաբար բառի վանկարկումն է՝ ընկ-ճը-ւել: Ուրիշ խօսքով՝ տողադարձի պահին ինչպէս կը տողադարձենք, նոյնպէս եւ կը վանկարկենք, վանկարկումի համեմատ ալ կը արտասանենք: Նոյննէ ընդ կրկիլ, ընդ ձեռել, ընդ կերանալ, ընդդիմանալ...

    Բիւրակն
    Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
    Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]
    Այո, համաձայն եմ:

    Ուլուանա
    Տենց էլ գիտեի, որ դու հենց այսպես ես գրելու։ Նույնիսկ կզարմանայի, եթե չգրեիր։
    Ճիշտ է, որտև-ն ավելի հարմար է, որովհետև կարճ է։ Ընդհանրապես խոսքի մեջ հաճախ գործածվող բառերը, իմ կարծիքով, պետք է կարճ լինեն։
    Եթէ որովհետեւ-ի կարճ ձեւը կ'ուզէք, խնդրեմ. «որով», «քանզի» ձեւերը կարճ են:

    Բիւրակն
    Մի սխալ էլ եմ նկատել:
    Ոչ թե վերջիվերջով, այլ վերջիվերջո
    Շատ լաւ Բիւրակ՝ սակայն աւելի լաւ չէր՞ ասել՝ «Մի սխալ էլ նկատել եմ»
    Մի օրինակ էլ ես տամ՝ ասում են խաղանոց, փոխան խոհանոցի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.12.2006, 20:18:

  11. #56
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մի հարց եմ ուզում բարձրացնել, որը, թեպետ սխալ կլինի արատասանական սխալների շարքը դասել, բայց չսխալվելու համար, վատ չէր լինի աչքի առաջ ունենալ: Խոսքս ձայնեղների խլացման մասին է: Այ, օրինակ, "երգ"ի գ-ն բոլոր նույնարմատ բառերում խլանումէ, բացի երգեհոնից, չէ՞: Իսկ "թագի" գ՞-ն:
    Վստահ չեմ նաև վրձին, արձան (և նույնաևմատ) բառերի ձ-ի արտասանությանը:
    Սրանց ձայնեղ և խուլ արտասանությունը սխալ կամ ճիշտ չեն որակվում, այլ տարբեր կիրառական նորմեր են համարվում, որքան հիշում եմ: Ուղղեք, եթե սխալվում եմ:
    Հարցս հետևյալն է՝ ո՞ր դեպքում ո՛ր արտասանությունն է հանձնարարելի: Շնորհակալություն:

  12. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից
    Մի հարց եմ ուզում բարձրացնել, որը, թեպետ սխալ կլինի արատասանական սխալների շարքը դասել, բայց չսխալվելու համար, վատ չէր լինի աչքի առաջ ունենալ: Խոսքս ձայնեղների խլացման մասին է: Այ, օրինակ, "երգ"ի գ-ն բոլոր նույնարմատ բառերում խլանումէ, բացի երգեհոնից, չէ՞: Իսկ "թագի" գ՞-ն:
    Վստահ չեմ նաև վրձին, արձան (և նույնաևմատ) բառերի ձ-ի արտասանությանը:
    Սրանց ձայնեղ և խուլ արտասանությունը սխալ կամ ճիշտ չեն որակվում, այլ տարբեր կիրառական նորմեր են համարվում, որքան հիշում եմ: Ուղղեք, եթե սխալվում եմ:
    Հարցս հետևյալն է՝ ո՞ր դեպքում ո՛ր արտասանությունն է հանձնարարելի: Շնորհակալություն:
    Ճիշտն ասած, քո նշած դեպքերի ճշգրիտ արտասանությունը ես ինքս էլ կուզենայի հստակ իմանալ, որովհետև նույնիսկ մասնագետներից հաճախ լսել եմ տարբեր արտասանություններ... Միայն թե երգեհոն բառում գ տառը, ինչքան գիտեմ ք է արտասանվում, այսինքն՝ երգ բառի նման։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Բա ի՞նչ անենք: Գուցե հարցու՞մ կազմակերպենք: Անձամբ ես երգեհոնը գ-ով եմ արտասանում, վրձինն ու -արձան-հուշարձան-արձանագրությունները նախկինում ց-ով եմ արտասանել, վերջեևս սկսել եմ կասկածել:
    Նշեմ, որ ձայնեղների խլացումը արևելահայերենում և խուլերի շնչեղացումը արևմտահայերենում վեր է ածվում ստանդարտ արևելահայերենի ուղղախոսական մի խնդրի, որն իր հերթին հանգեցնում է ուղղագրության աղավաղմանը, հատկապես տարածվելով համացանցում: Դա շատ ցավալի է, քանզի համացանցը, լինելով մասսայական հաղորդակցման միջոց, մարդկանց համար հեղինակություն է: Այս ասելով՝ երգեցողությունն ու արձակուրդը նկատի չունեմ:
    Խոսքս վիքիփեդիայի, հայաստան.քոմ-ի, փիքսելի, և նման շնչեղացման մասին է, այլև Հախպատի կամ Հաղպատի ու Ախթամարի նման խլացման մասին է:
    Ես այս հարցը դրեցի հայկական վիքիներ կամ վիկիներ թեմայում: Խնդրում եմ, հայ գրագետ երիտասարդներ, որ հավաքվել եք այս ակումբում, վի.իները զարգացնելիս, հետևեցեք նաև ուղղագրությանը, որպեսզի մեր լեզվի օրինակելի տարբերակը տարածվի:

  14. #59
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ողջ կյանքում երգեհոնը ք-ով եմ արտասանել, վրձինն ու արձանը՝ ձ-ով:
    Ne inducas in tentationem...

  15. #60
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Ողջ կյանքում երգեհոնը ք-ով եմ արտասանել, վրձինն ու արձանը՝ ձ-ով:
    Իսկ ես երգեհոնը ք-ով եմ արտասանել, վրձինն ու արձանը՝ ց-ով, բայց, օրինակ, հուշարձանը՝ ձ-ով...

    Հետաքրքիր է, ակումբում հենց հայերենի մասնագետ կա՞։ Ճիշտն ասած, ես չեմ նկատել, որ լինի, բայց շատ լավ կլիներ, եթե գոնե մեկը լիներ։ Գրագետ մարդիկ կան, իհարկե, բայց դե լեզվական նրբություններ կան, որոնց հարցում նույնիսկ մասնագետներն են երբեմն տատանվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •