Բարեւ բոլորին:
Իսկ ինձ անչափ նյարդայնացնում է «ր» հնչյունի «ռ» եւ «տ» հնչյունի «ծ» արտասանությունը շատ բառերում, հատկապես հատուկ անուններում... Օրինակ՝ խանգա[ռ]ել, Ա[ռ]ման, Ա[ռ]գեն[ծ]ինա, Գե[ռ]մանիա եւ այլն:
Բարեւ բոլորին:
Իսկ ինձ անչափ նյարդայնացնում է «ր» հնչյունի «ռ» եւ «տ» հնչյունի «ծ» արտասանությունը շատ բառերում, հատկապես հատուկ անուններում... Օրինակ՝ խանգա[ռ]ել, Ա[ռ]ման, Ա[ռ]գեն[ծ]ինա, Գե[ռ]մանիա եւ այլն:
ՁիԿապրիո
Իսկ ընկճվելը դեռ նորից կճշտեմ:
Կամ էլ Ձիանա...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ՜, ոչ թե Ձիանա, այլ Ձի Աննա:
Ընկճվել բառն իրականում արտասանվում է այնպես, ինչպես գրվում է (առանց ավելորդ "ը" հնչյուն ավելացնելու)
ապացուցե՞մ
հայերենում ցանկացած բառի մեջ, որտեղ "ու"-ն սղվում է, փոխարենը "ը" չի կարդացվում, օրինակ՝ լուր-լրատու, ձու-ձվեր, մուկ-մկներ
հիմա կվիճեք, թե գաղտնավանկում "ը" կա: Բայց մի՞թե այդ "ը"-ն մենք արտասանում ենք:
Հա, բա ի՞նչ ենք անում։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իհարկե արտասանում ենք Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է թվարկածդ բառերն արտասանել առանց գաղտնավանկի ը-ի: Չի ստացվումԲյուրակն-ի խոսքերից
Եթե ուշադիր լինեք, կզգաք, որ այդ բառերում իրականում չենք արտասանում, իսկ ընկճվել բառում երկրորդ "ը"-ն արտասանում ենք առաջինի պես, որն իրականում սխալ է
Գաղտնավանկի ը-ն այդպես է կոչվում հենց այն պատճառով, որ չի գրվում, բայց արտասանվում է, ու ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում մկներ, լրատու և ընկճվել բառերի գաղտնավանկի ը-երի միջև: Կարծում եմ՝ այս բոլոր դեպքերում էլ այն պետք է արտասանվի սովորական ը-ի նման: Սխալվու՞մ եմ:Բյուրակն-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Enipra: 01.04.2006, 00:52:
Ախր ո՞նց բացատրեմ: Եթե փորձես ընկճվել բառն առանց ը-ի արտասանել, կհասկանաս տարբերությունը:
ընկնե՞լ
Լրիվ համաձայն եմ Enipra-ի հետ։ Գաղտնավանկի ը-ն հենց դրա համար է գաղտնավանկի ը կոչվում, որ չի գրվում, բայց արտասանվում է։ Բյուր, ես, ինչպես և իմ իմացած բոլոր մարդիկ քո նշած բառերում միշտ էլ արտասանում են այդ ը-ն։
Դե, ճիշտ է, որոշ դեպքերում, եթե շատ ուզենանք, ջանքերի շնորհիվ կարող ենք առանց ը-ի արտասանել, բայց դա չի նշանակում, որ ճիշտը հենց դա է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ', էլի չեք հասկանում ասածս: Իմ նշած բառերում ը-ն ինքնաբերաբար է արտասանվում, առանց դրա հնարավոր չէ, կոպիտ էլ չի հնչում: Ընկճվել բառն էլ պետք է այդպես արտասանել, ոչ թե այնպես, որ քեզ թվա կ-ի ու ճ-ի միջև ը տառը գրվում է:
Դե, հա, բայց ախր դու մինչ այդ լրիվ ուրիշ բան էիր ասում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մինչ այդ ե՞րբ: Եթե նկատի ունես ը-ի տեղերը փոխելու մասին, ապա դա սխալ էի ընկալել: Պետք էր պարզապես ը-ն այնպես արտասանել, ինչպես նկարագրել եմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ