Մեզ մոտ բրդուջ էլ են ասում, բուռում էլ, դուռում էլ, ասողը գիտի
Բարբառային բառերի համար շատ անշնորհակալ է դասակարգել ճիշտ ու սխալը, եթե բառարանը լռում ա բուռումի մասին, դա դեռ չի նշանակում, որ այն բարբառախոսները, ովքեր օգտագործում են այդ բառը, սխալ են օգտագործում: Եթե մի օր բարբառը կանոնակարգվի, սկսի օրենքներ ունենալ, այն էլի չի դադարի բարբառ լինելուց, այլ իր անարխիստական բնույթին համապատասխան դուրս կմղի իրենից բոլոր օրենքները, կծնի գրական լեզու այն, իսկ ինքը կշարունակի իր ազատ գոյությունը այնպես, ինչպես դա տեղի է ունեցել արարատյան և Պոլսի բարբառների հետ:
Էջանիշներ