Այստեղ գրում ենք մեր նկատած արտասանական սխալների մասին, որոնք այս կամ այն չափով տարածված են մեր խոսքում՝ լինի դա ռուսախոսների թե հայախոսների կողմից։
Ես սկսեմ։![]()
Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
Վերոնշյալ կանոնը տարածվում է բոլոր նմանատիպ բառերի վրա։![]()
Էջանիշներ