User Tag List

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Վրաստանի քաղաքական զարգացումները

  1. #1
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Վրաստանի քաղաքական զարգացումները

    Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?

  2. #2
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?
    Զարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :
    Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :
    Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
    Եթե քոնում բլոկադա չի, բացի:

  4. #4
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Զարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :
    Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
    Արիացի ջան, այս ֆորումում իմ իմանալով հիմնականում հայեր են ու ֆորումն էլ հայկական է, մեզ այստեղ հետաքրքրում է մեր երկրի ներկան ու ապագան: Մեր խնդիրները քիչ ե՞ն սկսենք ուրիշներինների մասին էլ մտածել
    Հայլուրի հետքերով գնա՞նք:
    Ճիշտ ես ասում լավ կլինի, եկեք էս թեման փակենք ու լիքը թեմաներ բացենք ու քննարկենք, թե Վրաստանը ինչ խնդիրներ ունի, ինչպես և երբ դրանք կլուծվեն հետո կանցնենք Ադրբեջանին ու տենց շարունակ ընթացքում չենք մոռանա նաև Զիմբաբվեն
    տենց լավ կլինի ու մեր ուղեղների բլոկադան կբացվի, հիանալի է

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?
    Նախագահը հայտարարել է արտակարգ իրավիճակ այն բանից հետ, երբ Բադրի Պատարկացիշվիլու (Ռուսաստանի կրիմինալ օլիգարք) կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքը մի քանի ամիս ազատ կեղծիքներ տարածելուց հետո նոյեմբերի 7-ի երեկոյան կեղծ լուր տարածեց, որ հատուկ նշանակության ջոկատայինները պատրաստվում են մտնել Սամեբա եկեղեցի, ինչը գագաթնակետն էր, քանի որ քրիստոնյա երկրում որևէ մեկը չի ների որևէ մեկին եկեղեցու վրա ձեռք բարձրացնելը: Հաշվարկը երկրում կատարյալ քաոս հաստատելն էր: Կրկնում եմ, որևէ մեկը եկեղեցի մտնել չէր պատրաստվում:

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :
    Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
    Դար Ակումբի նշանաբանը «Ազատ քննարկումների ձեր հանգրվանը»: Այսինքն բոլորն էլ հանգիստ կարող են ազատ թեմա բացել այն թեմայի շուրջ, որը իրենց հետաքրքրում է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում Վրաստանի մասին թեմա բացել այստեղ, ինչպես վրացական ֆորումներում Հայաստանի մասին: Սակայն բացվելու դեպքում, հարցերին սիրով պատասխանում եմ:


    Ի դեպ, բլոկադայի մասին: Հ1-ի եթերում գրեթե նույն ապատեղեկատվությունն էր տարածվում ինչ Ռուսաստանի ալիքներով: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    Հ.Գ. Dvgray ուրախ եմ քեզ նորից տեսնել ֆորումում:

  6. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի դեպ, բլոկադայի մասին: Հ1-ի եթերում գրեթե նույն ապատեղեկատվությունն էր տարածվում ինչ Ռուսաստանի ալիքներով: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    Հ.Գ. Dvgray ուրախ եմ քեզ նորից տեսնել ֆորումում:

    Հ1-ից տեղյակ չեմ, բայց որ եվրոպական տեղեկատվությունը բառացիորեն համապատասխանում էր Ռուսական լրատվամիջոցների լուսաբանած փաստերին...զարմացրեց ինձ
    Բայց ավելի խորհրդավոր էր ԱՄՆ–ի լռությունը...
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, բլոկադայի մասին: Հ1-ի եթերում գրեթե նույն ապատեղեկատվությունն էր տարածվում ինչ Ռուսաստանի ալիքներով: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    Հ.Գ. Dvgray ուրախ եմ քեզ նորից տեսնել ֆորումում:
    Մի խնդրանք ունեմ (ՊՄ-ով չեմ գրում, կարծելով, որ այլ մարդկանց էլ կարող է սա հետաքրքրել): Ո՞ր թերթերի կայքերից, կամ ի՞նչ այլ աղբյուրներից կարող ենք օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ Վրաստանում տիրող իրավիճակի մասին:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #8
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Հարգարժան Նորմարդ: Ես Վրաստանի մասին հիշեցի միայն այն պատճառով, որ այս թեմայի սկզբում մեզ խորհուրդ էր տրվում օրինակ վերցնել Վրաստանից,

    Օրինակ Վրաստանում այսօր ընդդիմությունը միտինգ է կազմակերպել, որը 6 ալիք է ուղիղ եթերով ցույց տալիս։ Հայաստանում ընդդիմության միտինգը հոկտեմբերի 26-ին գրեթե չլուսաբանվեց։
    Հիմա երբ Վրաստանում ամբողջ եթերը «անջատված» է, ու միայն Հանրայինն է աշխատում ու արգելված է ընդանրապես ցանկացած միտինգ, հանկարծ բոլորը դա չնկատելու տվեցին: Ուղղակի սա:
    Ի դեպ այստեղ շատերը Հայլուրին արդարացիորեն մեղադրում են, որ «չնկատելու» քաղաքականություն է վարում: Բայց դե Հայլուրի թերությունը կարելի է միայն քննադատել եթե դու ինքդ ձերբազատված ես նման թերությունից
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մոդերատորական։ Թեման բաժանվել է և վերևի գրառումները տեղափոխվել են Լրատվական բլոկադա թեմայից

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ1-ից տեղյակ չեմ, բայց որ եվրոպական տեղեկատվությունը բառացիորեն համապատասխանում էր Ռուսական լրատվամիջոցների լուսաբանած փաստերին...զարմացրեց ինձ
    Բայց ավելի խորհրդավոր էր ԱՄՆ–ի լռությունը...
    Բացարձակապես զարմանալու բան չկա։ Վրաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարված ըստ սահմանադրության։ Ըստ այդմ սահմանափակված է լրատվության հավաքումն ու տարածումը։ Պարզ է, որ տվյալ դեպքում Եվրոպական լրագրողները օգտվում են ռուսական աղբյուրներից, որոնք ոչ այնքան ադեկվատ են լուսաբանում Վրաստանում տիրող իրավիճակը։ Օրինակ երեկ Կոբա Դավիթաշվիլին (ընդդիմադիր գործիչ, որի մասին երկու առաջ ասում էին, որ մահացած է ) Ռուսաստանի առաջին ալիքով հայտարարել է, որ Բաթումիում սպանվել է մեկ ուսանող, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ռուսական ինտերնետային կայքերում այսօր կարդում էի, որ Թբիլիսիում փողոցներում մարդ չկա, ամեն ինչ փակ է ու կենտրոնական պողոտան ամայի է և միայն հատուկ ջոկատայիններն են կանգնած: Սա նույնպես սուտ է: Այսօր Թբիլիսին ապրում էր իր սովորական կյանքով:

    Մի հավատացեք Պուտինի հրահանգի տակ գտնվող ալիքներին (Ռուսաստանի առաջին ալիք, ՌՏՌ, ՆՏՎ, ՏՎՑ), միակ ինձ ծանոթ ադեկվատ ռուսական ալիքը Ռեն-ՏՎ-ն է:

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խնդրանք ունեմ (ՊՄ-ով չեմ գրում, կարծելով, որ այլ մարդկանց էլ կարող է սա հետաքրքրել): Ո՞ր թերթերի կայքերից, կամ ի՞նչ այլ աղբյուրներից կարող ենք օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ Վրաստանում տիրող իրավիճակի մասին:
    Այսօրվա իրավիճակում (Արտակարգ իրավիճակ) միակ վրացական լրատվական աղբյուրը Վրաստանի Հանրային հեռուստատեսությունն է: Կարող եմ վստահ ասել, որ լրատվությունը օբյեկտիվ է, բայց կծկտուր: Ավելի շատ ինֆորմացիայի աղբյուր այսօր Վրաստանում հանդիսանում են ֆորումները, ինտերնետ կայքերը և ծանոթ-բարեկամի միջոցով տարածված լուրերը, որոնք սակայն նվազ օբյեկտիվ են: Նույն Կոբա Դավիթաշվիլիին այս ձևով տարածված լուրերում արդեն թաղել էին ու քառսունքն էլ արել…
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.11.2007, 22:54: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լրատվական բլոկադա

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա երբ Վրաստանում ամբողջ եթերը «անջատված» է, ու միայն Հանրայինն է աշխատում ու արգելված է ընդանրապես ցանկացած միտինգ, հանկարծ բոլորը դա չնկատելու տվեցին: Ուղղակի սա:
    Եթերը անջատված չի, միայն լրատվական ծրագրերն են դադարեցված, մնացած բոլոր ծրագրերը եթեր են հեռարձակվում:
    Այսինքն Վրաստանի արտակարգ իրավիճակում կյանքը, որը 15 օրով է հայտարարվել և հավանաբար (նույնիսկ վստահաբար) ավելի կարճ կտևի նմա՞ն է Հայաստանի տարին 12 ամիս տիրող իրավիճակին

  11. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Artgeo ջան լիովին համամիտ եմ այն հիմավորման հետ, որ եվրոպական լրատվամիջոցները սահմանափակվում են ռուս կոլեգանների լուսաբանած տեղեկատվությամբ.
    բայց կոնֆլիկտի կիզակետում կան նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնք զերծ են ռուսական ազդեցությունից. ...իսկ նրանց հաղորդագրությունները շատ քիչ են տարբերվում ռուսական աղբյուրներից
    ես ուղղակի իավունք չունեմ այս թեմայի շուրջ շատ ընդհարձակվելու, այլապես մի քանի օրինակ կբերեի
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo ջան լիովին համամիտ եմ այն հիմավորման հետ, որ եվրոպական լրատվամիջոցները սահմանափակվում են ռուս կոլեգանների լուսաբանած տեղեկատվությամբ.
    բայց կոնֆլիկտի կիզակետում կան նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնք զերծ են ռուսական ազդեցությունից. ...իսկ նրանց հաղորդագրությունները շատ քիչ են տարբերվում ռուսական աղբյուրներից
    ես ուղղակի իավունք չունեմ այս թեմայի շուրջ շատ ընդհարձակվելու, այլապես մի քանի օրինակ կբերեի
    Տեղյակ եմ նաև Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունների գնահատականներից: ԵԽ-ն ընդհանրապես ժամանակավորապես դադարեցրել է իր ներկայացուցչության գործունեությունը «աշխատակիցների անվտագնության նկատառումներով»: Մի մասը վրդովություն է հայտնել իրադարձությունների վերաբերյալ:

  13. #13
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    լավ , իսկ դու որպես տվյալ հասարակության անդամ, ընդդիմադիր գործիչների մեջ տեսնու՞մ ես պոտենցիալ որևիցէ այլ թեկնածուի..

    օրինակ ես չեմ պատկերացնում, թե հունվարյան ընտրություննին ով է առաջադրելու իր թեկնածությունը
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ , իսկ դու որպես տվյալ հասարակության անդամ, ընդդիմադիր գործիչների մեջ տեսնու՞մ ես պոտենցիալ որևիցէ այլ թեկնածուի..

    օրինակ ես չեմ պատկերացնում, թե հունվարյան ընտրություննին ով է առաջադրելու իր թեկնածությունը
    Ճիշտն ասած այսօրվա դրությամբ մի փոքր բարդ է դրա մասին խոսելը: Համենայն դեպս այսօրվա դրությամբ ես անձամբ չեմ տեսնում: Ես վստահում եմ իմ լեգիտիմ նախագահին, նախագահին, որի օգտին ես քվեարկել եմ 3 տարի առաջ ու որը 1 տարի ու մի քանի ամիս կարճացրեց իմ իրեն տված քվեի ժամանակահատվածը՝ չնայած որ դա նրանից պահանջում էին մարդիկ, որոնք հավանաբար նրա օգտին չեն էլ քվեարկել: Այսօր Վրաստանում Սահակաշվիլուց շատ նեղացած մարդիկ կան: Մարդիկ, որոնք ծանոթ-բարեկամներին բռնել են թմրանյութ օգտագործելու, վաճառել-տարածելու համար, կրիմինալների ու օրինական գողերի ծանոթ-բարեկամները, մարդիկ, ում ավտոտնակներն ու այլ ապորինի շինություններն է քանդվել, որոնց «բուդկաներն» է հանվել Թբիլիսիի փողոցներից... Բավականին շատ անհրաժեշտ ու ոչ պոպուլյար քայլեր է արել Սահակաշվիլին: Իհարկե եղել են և սխալներ, սակայն չի սխալվում նա, ով չի գործում

    Վրաստանի նախագահը փրկեց իր վարկանիշը

    Մեր հարեւան Վրաստանի դեպքերին հայաստանյան ԶԼՄ-ների արձագանքը դիտելիս կամ կարդալիս անընդհատ հիշում ես Աստվածաշնչյան պատգամը` սեփական աչքի գերանը չտեսնելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու մասին:



    Հատկապես` հեռուստատեսությունը, որ կույր ու խուլ է, երբ սեփական երկրում են խժդժություններ լինում` միտինգների մասնակիցներին ծեծում, խոչընդոտում մայրաքաղաք հասնելը կամ ապօրինաբար ձերբակալում, եւ բառացիորեն բլբուլ է կտրում, երբ խոսքը այլ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման մասին է: Անշուշտ այս բացախոսությունը նաեւ այլ նպատակ ունի` սեփական ժողովրդի աչքը վախեցնել եւ ցույց տալ, թե ինչեր կարող են պատահել իր հետ` եթե փողոց դուրս գա: Մենք, ի տարբերություն էլեկտրոնային ԶԼՄ-ների, ձեռնպահ ենք մնում հարեւան երկրների իշխանությանը քննադատելուց, մանավանդ մեր դեմոկրատիայի մակարդակը դա պարզապես թույլ չի տալիս: Բայց այս օրերին ցավով ու անհանգստությամբ հետեւում ենք Վրաստանում տեղի ունեցող դեպքերին` այնպես, ինչպես ժամանակին նախանձով ու հիացմունքով էինք հետեւում 2004-ի հունվարին «Վարդերի հեղափոխությանը»:

    Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձիու քայլ արեց` անսպասելիորեն հայտարարելով 2008-ի հունվարի 5-ին վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Վրացական պետության ղեկավարն այդկերպ փորձեց փրկել իր հեղինակությունը եւ վերջնականապես չվերածվել ընդդիմության դեմ հակադեմոկրատական միջոցներով պայքարող նախագահի: «Ես իմ կամոք արդեն երկրորդ անգամ եմ գնում իմ նախագահական ժամկետի կրճատմանը եւ դա անում եմ, որովհետեւ համարում եմ, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Ես կարծում եմ, որ հունվարի 5-ին կդրսեւորվի ժողովրդի կամքը», - հայտարարել է Սահակաշվիլին` փաստորեն վստահության հանրաքվեի որոշում կայացնելով (այն, ինչից այդքան սարսափով հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանը): Նկատենք, որ Սահակաշվիլին կարող էր Ռոբերտ Քոչարյանի օրինակով տանկերով պահել իշխանությունը եւ պաշտոնավարել մինչեւ 2009 թվականը, ապա եւս 5 տարի: Բայց նա, նորից ի տարբերություն Քոչարյանի, դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած գործիչ է եւ չի ուզում բռնությամբ իշխել:

    «Ինձ անհրաժեշտ է ոչ երկիմաստ մանդատ, որպեսզի չճնշվի իմ երկիրը, որպեսզի կարողանամ հաջողությամբ կանխել երկրի տարածքների բռնազավթումը», - ասել է նախագահ Սահակաշվիլին իր ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Վրաստանի նախագահը համոզված է, որ հունվարի 5-ի ընտրությունները կլինեն ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը եւ կոչ է արել միջազգային կազմակերպություններին` դիտորդների առավելագույն թվաքանակ ուղարկել կայանալիք նախագահական ընտրություններին: Վրաստանի, որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի դեպքերը ուռճացված եւ իր համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնող ՀՀ իշխանությունները, սակայն, մոռանում են, որ գունավոր հեղափոխությունների երկրներում նորմալ, դեմոկրատական գործընթացներ են ընթանում, իրական քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում: Իսկ ժողովուրդն օգտվում է ընտրելու եւ իշխանություն փոխելու իր սահմանադրական իրավունքից: Այդ գործընթացները հասարակության զարգացմանն ու առաջընթացին ուղղված երեւույթներ են, որոնք ցավոք, բացակայում են մեզանում:


    http://www.zhamanak.com/article/7521/

  15. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները



    լիովին կիսում եմ... նա բավականին հետևողական պայքարել է հակաօրինական երևույթների դեմ, նամանավանդ վարչական կառույցներում...բայց թերություններ էլ շատ կան.... դե դա դնենք մի կողմ...
    ուղղակի նա սխալ քայլ արեց, եթե ընդունելու էր ցուցարարների պահանջը, կապված ընտրությունների հետ...ապա էլ ինչ կարիք կար միջազգային հանրության մեջ ձեռք բերել Դեսպօտ պիտակը...... ռազմական գործողություններ իրականացնելը միանշանակ սխալ էր.....
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  2. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  3. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  4. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •