Malxas (19.02.2013)
մի հատ հարց. որը թեմայի հետ էնքան էլ անմիջական կապ չունի առաջին հայացքից, բայց դա միայն առաջին հայացքից:
ունեմ, ինչիպե՞ս ա եղել, որ հազարավոր տարիներ ապրելով իրար կողքի, հայերն ու վրացիք իրար չեն ձուլվել, անգամ իրար հետ չեն ամուսնանում /շատ քիչ է քանակը/: ու անգամ սովորություններով, խոհանոցով... և այլն իրարից էտքան տարբեր ենք:
անգամ թուրքերի ու ազերիների հետ լիքը ընդանրություն ունենք, բայց վրացիքի հետ դրանք չնչին են:
ԱնԱիդա (19.02.2013)
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Մալխաս ջան, Թիֆլիսում լիքը հայեր կային ու կան, Ջավախքն էլ, ինչքան հիշում եմ, ահագին ժամանակ Վրաստանի կազմում է, բա է՞դ դեպքում չնմանվելը ոնց կբացատրես։
Հ. Գ. Սաակաշվիլիի բերած փոփոխությունները, ցավոք, դեռ մարդկանց արյան մեջ չէին մտել։ Շատ հանցագործություններ, օրինակ, չէին կատարվում միայն պատժի վախից, ու հիմա՝ Իվանիշվիլիի հաղթանակից ընդամենը ամիսներ անց, որոշների մոտ համոզված վիճակ է, որ ամենաթողությունը վերադարձել է, ու իրենք էլի առաջվա անպատիժ իրենց ուզածն անող տղերքն են։ Էնպիսի բաներ են անում, որ ընդամենը կես տարի առաջ չէին համարձակվի անգամ երազում անել։ Ես միայն Ջավախքի իրավիճակին եմ տեղյակ, էնտեղ տեսածս եմ ասում, բայց ահավոր է ուղղակի։ Չեմ կարծում, թե մյուս տեղերում վիճակը շատ տարբեր է։
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 20.02.2013, 14:08:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ջավախքը թեկուզ և Վրաստանի կազմում, բայց գրեթե միշտ առանձին կյանքով է ապրել: Թիֆլիսում հայեր կային և կան յհամեմատաբար վերջին ժամանակներից սկսաց, երբ վրացի ազգը դրսևորում է սաստիկ խանդ հայերի նկատմամբ ու ձգտում բացառել իր տարածքում գտնվող ամենայն հայկականը, մի բան, որ ասենք շատ հին ժամանակներում չի եղել: Որքանով որ ես գիտեմ վրացիները իրենք չեն ցանկանում հայերի հետ ամուսնական միություններ ունենալ, նույնիսկ եթե մայրը հայ է լինու, այդ դեպքում էլ: Սկզբունքորեն այս թեմային այնքան էլ լավ չեմ տիրապետում և ասում եմ միայն իմ իմացածը, դուք էլ ձերն ավելացրեք:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Օրեր առաջ մեքենայում ռադիոյով լսեցի, որ Վրաստանում հայ պատգամավորներից մեկը Սահակաշվիլիին մեղադրել էր ամբյոնից հակասահմանադրական չգիտեմ ինչ խախտումների համար:
Խնդրում եմ եթե ինտերենետում նման հոդված հանդիպեք տեղադրեք կարդանք էլի:
Ինչ անշնորհակալ ժողովուրդ ա մեր ժողովուրդը բայլ լուրջ եմ ասում, էն որ սահմանից մինչև Թբիլիսի հասնելուց բառացիորեն թալանվում էին մեր գործարարներն ու ապրանք ներմուծողները մինչև Սահակաշվիլին դա արդեն մոռացել են հիմի արդեն էնքան են աճել, որ հայ պատգամավորը, վրաստանի խորհրդարանում տեղ ունի հերիք չի, հիմի էլ մի բան էլ ելույթ ա ունենում ու էդ տիպի նախագահին մեղադրումա հակասահմանադրական խախտումների համար: Մեկն ասի տո այ բոմժ, հլը քո երկրին նայի, քո ժողովրդին նայի, որ Սահակաշվիլի շնորհիվ գնում են գոնե ծով են տենում, գոնե ճանապարհենրին չեն թալանվում, գոնե միլիցեքը չեն նեղացնում, գոնե ազատ տեղաշարժվում ես քշ ասող չկա, բայց չէ, մենք անպայման պտի մեղվի բունը բզենք, որ հելնի նենց կծի, որ ուռենք ու էլ չկարանանք շարժվենք:
Հմի սպասում եմ քարկոծումներին, թե Սահակաշվիլինի Ջավաղքը ուզում էր տռալյալյա աներ եսիմ ինչ աներ, ասում եմ, լավ էլ անում էր, որտև հայերի պես ուտող ուրացող ու անշնորհակալ ազգ չկա աշխարհում: Մեզ մաքրվել ա պերտք, ավելի շուտ մաքրել ես կարծում եմ:
Գրառմանդ շնորհակալություն հայտնեցի, բայց ամեն ինչի հետ չի, որ համաձայն եմ: Հասկանում եմ, որ ջղայնացած ես, բայց դե...
http://news.ge/ru/news/story/48035-d...nskim-narodami
Ռուսլան Պողոսյանն ով ա, անկեղծ չգիտեմ, երբեք չեմ լսել
keyboard (11.03.2013)
Սրա հետ չէի Արթ, էն ուրիշ լուր էր, ասում էր, որ իբր իրա նախագահ մնալը հակասահմանադրականա, իրա ղեկավարման տարիներին թալաններ ա եղել, եսիմ իինչեր ա եղել:
Էս հոդվածում մենակ էդ պատգամավորի վրա հրեշտակի գլխի վերևի էն կլորն էր պաակսում:
Ստալին, Պինոչետ, կամ թեկուզ Հիտլերի վախտ նույնպես երկրում կարգ ու կանոն է եղել ու չի եղել կոռուպցիա ։ Բայց պատմությունը այդ մարդկանց կարծես թե չի արդարացնում։
Սահակաշվիլու ժամանակ բանտերում մեռել է 700 մարդ, եղել են կտտանքներ , բանտարկյալների քանակով ըստ բնակիչների քանակի եղել է առաջին տեղում աշխարհում։
Տասնյակ հազարավոր բնակարաններ են կոնֆիսկացվել, խախտվել է սեփականության մասին օրենքը։
Երկիրը պատերազմի մեջ է քցել ու նպաստել տարածքների դե յուրե կորստին։
Այսօր Սահակաշվիլու նախարարները հերթով դատապարտվում են իսկ ինքը այլևս իր երկրում չի կարող ապրել։
Սա է ընդհանուր իտոգը։ Մնացածը լեգենդներ են լենին պապիկի մասին շարքից։ նա եղել է ընդամենը մի փոքրիկ լոկալ բռնակալ։
Ասեմ որ բռնակալները միշտ չէ որ միայն բացսական ժառանգություն են ունենում, կարող է և մի երկու լավ բան էլ է մնում։ Բայց մարդկանց գիտակցության մեջ էդ լավը չի կարողանում արդարացնել վատը ու վճարված գինը։
հ․գ․ արդեն փաստեր են հայտնվում, որ Ժվանիայի սպանության պատվիրատուն է եղել
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Malxas (22.03.2014)
Այսօր շատերը գրում են թե Վրաստանը վերադառնում է իր նախկին քյարթ վիճակներին։
Իսկ գիտեք ինչի՞, որովհետև հնարավոր չի ազգին փոխել բռնությամբ ու ահաբեկելով, ազգը այդպես չի դաստիարակվում։
Դրա համար էլ Սահակաշվիլու արած ՈՉ ՄԻ փոփոխություն երկար կյանք չի ունենա ու հիմա բոլորն էլ դրանում համոզվում են
Մարդը ու Ազգը փոխվում են միայն ազատ կամքը հարգելու պայմաններում։ Կարդացեք անգլիական դասականներին, օրինակ Ջոն Լոքին այն մասին թե ինչու պետությունը պետք է հեռու մնա եկեղեցու գործերից և հակառակը, որովհետև պետական մախինան չի կարող փոխել մարդու հոգին։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ժվանայի պահով, ոչինչ չեմ կարող ասել, դեռ ոչ մի փաստ չկա:
Մնացածը խիստ սուբյեկտիվ կարծիք ա:
- Վրաստանը ամենակրիմինալ երկիրն էր հետխորհրդային տարածքում, Վրաստանից շատ այդքան "օրենքով" գող ոչ մի երկիր չի տվել ու զարմանալու չի բանտերում մարդկանց քանակը: Բանտում բռնաբարության տեսանյութերին խիստ կասկածանքով եմ վերաբերվում, չեմ բացառում, բայց նաև չեմ հավատում մինչև վերջ: Չեմ բացառում, քանի որ փակ տարածքներում նման բաներ լինում են, երկու կողմից էլ հիվանդ հոգեբանության մարդիկ են հավաքված, նորմալ մարդը բանտում աշխատելու ցանկություն դժվար ունենա, իսկ կրիմինալներն էլ... Կրիմինալ են ու սրանով ամեն ինչ ասված ա:
- Կոնֆիսկացված բնակարանների մեծ մասը անօրինական սեփականություն ա եղել, Ասլան Աբաշիձեի, Շևարդնաձեի թիմակիցների, օլիգարխների և այլ կրիմինալների: Ամբողջ գույքը վերադարձվել է պետությանն ու ժողովրդին: Չի բացառվում, որ չարաշահումներ են եղել, բայց եղել են նաև պատժվողներ չարաշահումների փաստերով:
- Իմ կարծիքով պատերազմից դուրս ա բերել: Վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանը անընդհատ կրակել ա Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքների վրա, անընդհատ խախտել ա հրադադարի ռեժիմը, անընդհատ վախ կար, որ էսա էլի մի բան կանեն: Հիմա ամեն ինչ հանգիստ ա: Էսօրվա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմական իրավիճակում են, իսկ Վրաստանն ու Ռուսաստանը այլևս ոչ: Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում նորմալ զարգացումը բացառվում ա, Վրաստանի դեպքում հնարավոր ա, փաստացի կորցված տարածքների, կասկածելի դե յուրե ու ժամանակավոր կիսակորցնելով: Կասկածելի, քանի որ ավելի լավ ա Արցախի պես ոչ մեկ չճանաչի, քան թե Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պես Կրեմնլն ու մի քանի ջրի տակ գնացող կղզի ճանաչեն:
- Նախարարների դատապարտվելն էլ մթոթ պատմություն ա: Նրանց մեղադրում էին աշխարհի ամենա ծանր մեղքերի մեջ, բայց դատարանի ու օրենքի կողմից դատապարտվում են թեթև հանցանքների մեջ 1-4 տարի ազատազրկման:
Իտո՞գ... Մարդուկ, հեռու ես Վրաստանի իրականությունից, ճնշող մեծամասնությունը հիասթափված ա նոր իշխանություններից, նրանցից շատերը արդեն ուզում են վերադարձնել Սահակաշվիլուն: Սենց տեմպերով թե գնաց, ես համարյա համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին Սահակաշվիլին հաղթելու է:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.03.2014, 12:44:
Գիորգի Մարգվելաշվիլիի «Յութուբի» պաշտոնական էջից:
Նոր ցնցող բացահայտումներ Ժվանիայի ու նրա ընկերոջ սպանության մասին
Նրանց ծեծել են մահից առաջ
Հնարավոր է, որ կատարվի էկսգումացիա, որպեսզի ստուգվի այս փաստերը
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ