Վերջին խմբագրող՝ Racer: 24.04.2008, 19:54:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Բուրձանաձեն կարծում է, որ Ռուսաստանը Վրաստանին ներքաշում է պատերազմի մեջ
22:13 • 30.04.08
Վրաստանի ազգային ժողովի խոսնակ Նինո Բուրձանաձեն ասել է, որ Ռուսաստանի վերջին շրջանում իրականացվող քայլերը միտված են Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելուն: Այդ մասին հայտնում է РБК գործակալությունը:
"Շատ ափսոս, որ Ռուսաստանը նման կերպ է գործում. այս երկրի իշխանությունները նպատակային կերպով բարդացնում են հարաբերություները Վրաստանի հետ", - նշել է Բուրձանաձեն:
Նա նաև ավելացրել է, որ իրենք համարժեք պատասխան կտան ռուսների` Վրաստանում իրավիճակի ապակայունացման յուրաքանչյուր փորձին: Բուրձանաձեն համոզմունք է հայտնել, որ նույնը կանի նաև միջզգային հանրությունը:
Tert.am
տիկին Բուրջանաձեն մեղմ ասած լկտիորեն ստում ա
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
իսկ այդ զորքը կոնկրետ ինչ նպատակներ ունի՞, և ըստ ձեզ ինչպես կզարգանա այդ ամենը
Իսկ կարաս ասես առաջինը ո՞վ զորք մտցրեց 1993 թվին և հիմա:
Դու ընդհանրապես տեսել է՞ս թե ինչպես են քանդուքարափ արել Աբխազիան այն դեպքում երբ Հիտլերն անձամբ հրամանագիր էր ստորագրել որ Աբխազիան չռմբակոծեն իսկ հիմա ձեր «օրինական» իշխանությունները փորձում են կրկին բռնակցել մի երկիր որը նույնիսկ սովետի ժամանակ ինքնավար հանրապետություն էր՝ կարծում եմ դա շատ բան է ասում: Լավ էս անում որ Հայաստանի կառավարությանը քննադատում էս ու պահանջում օրինականություն բայց նույն կերպով չէս վերաբերվում քո հարազատ վրացական կառավարությանը: Դե ալանների մասին էլ չեմ ասում: ԴԵ զարմանալու բան չկա, եթե մի պետության ղեկավար դրածոն է այնպիսի հակադեմոկրատկան ու հակամարդկային հովանավորի՝ ինչպիսին ԱՄՆ: Վրացիք դեռևս սովետի ժամանակ էին դանդաղ ոչնչացնում աբխազներին (այդ թվում նաև այնտեղի հայերին) բոլոր լավագույն հողատարածքներն ու բնակավայրերը տրամադրելով մենգրելներին ու վրացիներին էլ չեմ ասում պաշտոնների մասին: Նույնն էլ կրթական համակարգում՝ ամեն կերպով ներարկում էին իրենց լեզուն ու մշակույթը: Այնպես որ не надо ля-ля.
Ավելացվել է 18 րոպե անց
Զորքը նպատակ ունի որպեսզի թույլ չտա վրացի, մենգրել ու սվան թալանչի ավազակներին ու բարբարոսներին հերթական անգամ ասպատակել այդ սևծովյան դրախավայրը, սպանել ու թալանել անյտեղի ժողովրդին:
Ասեմ՝ դեևս 1986 թվին վրացիք ու մենգրելները (ես անձամբ եմ լսել, չնայած փոքր էի բայց շատ լավ եմ հիշում) ասում էին
ну что армяне строите, строите всё равно скоро мы всё заберем, всё ваше будет наше, вы для нас это всё создаёте... и так в этом духе.
Դա դեռ այն ժամանակ որ սովետը դեռևս չեր քանդվել:
Վերջին խմբագրող՝ Racer: 02.05.2008, 19:27: Պատճառ: Գրառման ավելացում
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Կներես, չեմ կարող ամեն ինչին այդքան մակերեսային նայել ինչպես դու ես անում։Ի դեպ, որոշակի հակասություն կա քո գրառումներում, մի կողմից պնդում ես, որ խորհրդային տարիներին ճնշում էին, իսկ մյուս կողմից ասում ես, որ դա ԱՄՆ-ի արած գործն է։ Ինչևիցե։ Իմ համոզմամբ 90-ականներին հետխորհրդային տարածքում կատարված բոլոր պատերազմների սադրիչը Ռուսաստանն էր։ Վրաստանի դեպքում, նպատակը լեգիտիմ նախագահին՝ Զվիադ Գամսախուրդիային հեռացնելն էր ու իրենց հաճո, Շեվարդնաձեին բերելը։ Ինչն արդյունքում հաջողվեց։ Կոնկրետ Աբխազիայում կատարվածի վերաբերյալ լսել եմ մարդկանցից, որոնք այնտեղից փախել են կամ այնտեղ եմ ապրում մինչ այսօր։ Մի քանի հոգի Աբխազիայից Հայաստան եկածների եմ ճանաչում։ Պատմածները գրեթե չեն տարբերվում, պարզապես տեղերով ազգություններն են փոխվում։
Ի դեպ, նրանցից մեկը մի 29 տարեկան տղա էր, որի բոլոր մազերը սպիտակած էին։ Նա տեսել էր, թե ինչպես են երեք աբխազ և երկու հայ դաժանաբար սպանում նրա հորը, սակայն այսօր նա հանգիստ խոսում էր ինձ՝ հայիս հետ։
Ինչ վերաբերում է Ցխինվալիին, ապա ճիշտ ես անում, որ չես խոսումՀորեղբորս կինը Ցխինվալիից է և այս տարածաշրջանի մասին ավելի լավ եմ տեղեկացված ու ավելի շատ բան գիտեմ։
Ավելացվել է 18 րոպե անց
Օբյեկտիվության համար խնդրում եմ նաև մի քանի խոսք ասել ռուս "миротwarцы" ների կատարած վայրագությունների մասին հենց տեղաբնիկների նկատմամբ։Զորքը նպատակ ունի որպեսզի թույլ չտա վրացի, մենգրել ու սվան թալանչի ավազակներին ու բարբարոսներին հերթական անգամ ասպատակել այդ սևծովյան դրախավայրը, սպանել ու թալանել անյտեղի ժողովրդին:
Ասեմ՝ դեևս 1986 թվին վրացիք ու մենգրելները (ես անձամբ եմ լսել, չնայած փոքր էի բայց շատ լավ եմ հիշում) ասում էին
ну что армяне строите, строите всё равно скоро мы всё заберем, всё ваше будет наше, вы для нас это всё создаёте... и так в этом духе.
Դա դեռ այն ժամանակ որ սովետը դեռևս չեր քանդվել:![]()
Ընդհակառակը`ես պրոբլեմը դիտարկում եմ ավելի լայն ու խորը, նաև պատմական իմաստով: Հակասություն էլ չկա, խորհրդային տարիներին ճնշում էին իսկ հիմա ցանկանում էն շարունակել ճնշումը:Artgeo-ի խոսքերից
Իսկ ի՞նչն է քեզ նման համոզմունք ներշնչել , ես էլ կասեմ որ դա ԽՍՀՄ-ի քայքայումից հետո ներքին և արտաքին պետական ու մաֆիոզ ուժերի ազդեցությունն էր այդ թվում և ԱՄՆ-ի (Թուրքիան էլ հետը) և Ռուսաստանի: Կոնկրետ Գամսախուրդիան մենգրել էր որին վերացրեցին մենգրելական կլանի ազդեցությունը թուլացնելու նպատակով:Artgeo-ի խոսքերից
Ես հասկանում եմ ձեզ, ցանկանում եք ազատվել ռուսական ազդեցությունից բայց մյուս կողմից համաձայնվում եք ամերիկյան մարիոնետի կարգավիճակի, ու՞ր մնաց հետևողականությունը, ԱՄՆ պետք ա ձեզ ասի՞ : Չեմ զարմանա որ մի գեղեցիկ օր Աջարիան դառնա հերթական անկախ մուսուլմանական երկիրը:
Լավ ես արել որ լսել էս, ես էլ 1994-ից կանոնավոր կերպով մեկնում եմ Աբխազիա ու ավելի վատ ու դաժան բաներ կարամ պատմեմ (ընդ որում այն մարդկանցից ու ընտանիքներից որոնց հետ դա պտահել է ու որոնք այլևս չկան ու որնց ես ճանաչում էի):Artgeo-ի խոսքերից
Մի բան էլ պատմեմ, օրինակ Լաբրա գյուղը ձերոնք լրիվ վառեցին այն բանի համար որ այնտեղի հայերը չեին ցանկացել կռվել վրացիների կողմից որպեսզի մյուս հայերին չսպանեին: Դու հասկանում է՞ս, հայը հային պետք ա սպաներ որ վրացիք իրանց լավ զգային ու աբխազներին «դաստիարակեին» իրանց անկախ զգալու համար:
Էտ երևի ձեզ են այդպես քարոզում, հերթական հակառուսական PR: Իմ այնտեղ եղած ժամանակ ես վատ բան ռուսների մասին չեմ լսել ոչ հայերի ոչ էլ աբխազների կողմից, այդ թվում զինծառայողների: Բայց, օրինակ կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ու միջազգային կարմիր խաչի ու կիսամահիկի ներկայացուցիչները կարգին կայֆավատ են անում, իրանց զգում ինչպես կուրորտում, սաղ օրը ջիփերով հետները անբարո կանայք, զեխ ու շվայտ ապրում են: Միակ օգտակար կազմակերպությունը Հելոտրասն ա որը զբաղվում ականազրծմամբ:Artgeo-ի խոսքերից
Ճիշտ է, Կովկասը միշտ էլ եղել է Ռուսաստանի ու Թուրքիայի իսկ այժմ էլ ԱՄՆ-ի շահերի խաչմերուկ ու Վրաստանի մտավախությունը որ նա կարող է մասնատվել Աջարիայի, Սվանեթիայի ու Մենգրելիայի առավել ևս իրական են բայց չպետք է անտեսել նաև պատմական իրողությունները՝ աբխազներն իրավունք ունեն անկախ լինելու թեկուզ ռուսների հովանավորությամբ:
Վերջին խմբագրող՝ Racer: 03.05.2008, 17:39:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
հարգելի Արտգեո, չի կարելի երկակի ստանդարտներով նայել, եթե Ղարաբաղի հայը, Պաղեստինցի արաբը իրավունք ունեն ապրելու անկախ երկրում ապա ինչու աբխազը կամ օսեթը իրավունք չունի, ի վերջո նրանք վրացիներ չեն, չեն ուզում լինել Վրաստանի կազմում, ինչու ես ճիշտ համարում նույն ցանկություն ունեցող ղարբաղցուն իսկ աբխազին համարում ես սխալ, իհարկե վրացական պրոպագանդան դա ներկայացնում է այլ կերպ, բայց անհերքելի փաստ է որ աբխազ ու օսեթ ժողովուրդները չեն ուզում ապրել վրացական լծի տակ, պայքարել ու հաղթել են իրենց ազատագրական պայքարում թե ում օգնությամբ դա արդեն այնքան էլ կարեվոր չէ, ի վերջո մենք էլ Ղարաբաղում հաղթեցինք ոչ առանց ռուսական օգնության:
Վրաստանը պետք է դատողություններ անի Ռուսաստանի ձեռնարկած քայլերից
12:50 • 03.05.08
Մոսկվան կարծում է, որ Վրաստանը, և նրանք, ովքեր ցանկանում են այս երկրիրը «տանել ՆԱՏՕ», պետք է դատողութուններ կատարեն այն քայլերից, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է տարածաշրջանում վերջին ժամանակների ընթացքում։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լոնդոնում, որտեղ տեղի էր ունենում մերձարևելյան «քառյակի» նիստը և իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» հանդիպումը։ Այս մասին հաղորդել է ռուսական «Вести» հեռուստաալիքը։ Նախարարի կարծիքով՝ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ընդհանուր հայտարարի գալու անկարողությունը կապված է ՆԱՏՕ–ի՝ իր ծրագրերը դեպի Արևելք ընդլայնելու հետ։
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ, երբ ստորագրվել է Վրաստանի սահմնաներից ռուսական ռազմական բազաների դուրս բերման համաձայնագիրը, Թբիլիսին պարտավորվել է իր տարածքում չընդունել օտարերկյա այլ ռազմական բազաներ։ Բացի այդ, երկու կողմերը պայմանավորվածություն են ունեցել ռուս–վրացական հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին։
«Մեր ռազմական բազաները մենք դուրս ենք բերել 8 ամիս շուտ։ Իսկ ահա վրացական կողմը, չնայած բազմաթիվ հիշեցումներին, պարզապես անտեսել է համաձայնագրի իր մասը»,– ընդգծել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Tert.am
Քութայիսը կդառնա Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը
16:25 • 08.05.08
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Քութայիսը պետք է դառնա Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը, և հանձնարարել է կառավարությանը հինգշաբթվանից սկսած այդ քաղաք փոխադրել մի շարք պետական կառույցներ և կազմակերպություններ, հայտնում է Новости-Грузия-ն:
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Միխայիլ Սահակաշվիլին չորեքշաբթի Քութայիսում կայացած նախարարների կաբինետի ընդլայնված նիստին:
Թբիլիսիից Քութայիս տեղափոխվելիք առաջին կառուցները կլինեն հսկիչ պալատը, ավտոմոբիլային ճանապարհների բաժանմունքը և էներգետիկայի կարգավորման Ազգային հանձնաժողովը:
tert.am
Սահակաշվիլին վախենում է և իր այդ քայլով է ցանկանում է կանխել մենգրելների դժգոհությունները՝ խաթրերն առնել: Բայց կարծում եմ դա ժամանակավոր լուծում է, կարելի է սպասել նաև Կովկասում նոր հանրապետության՝ Մենգրելիայի հայտնվելուն Քութաիսի մայրաքաղաքով:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Վրաստանում մայիսի 31-ին նախատեսված են ՏԻՄ և Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է Վրաստանի նախկին վարչապետ, մի քանի օր առաջ Եդինայա Ռոսսիայի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրած, Պուծինին շնորակալություն հայտնած
••Սեղմել՝ ցույց տալու համար
Զուրաբ Նողայդելին։
Պոպ կոռն պատրաստեք, գարունը թեժ է լինելու։
Երեկ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ժամը 20.00-ին սովորական «Հատուկ ռեպորտաժ» ծրագիրն էր, այս անգամ ոչ սովորական սյուժեյով։ Բայց ամեն ինչի մասին հերթով։
Նախ բացատրություն
«Հատուկ ռեպորտաժը» ծրագիր է, որը հեռարձակվում է եթեր ամեն շաբաթ ժամը 20.00-ին և լրագրողական ռեպորտաժներ է ցուցադրում տարբեր թեմաների շուրջ, քաղաքականից սկսած, մոդայով ու երաժշտությունով վերջացրած։
«Քրոնիկա» Իմեդի հեռուստաընկերության լրատվական ծրագիրն է։
Եվ այսպես, երեկվա «Հատուկ ռեպորտաժը» սկսվեց հետևյալ խոսքերով. (թարգմանում եմ բառացի)
ինչ-որ բլա բլա, որը դեռ չեմ նայել, չգիտեմ … Հետո «էսպերտները այս հարցի շուրջ շատ են մտորում և խոսում։ Ինչպե՞ս կարող են զարգանալ երևույթները, եթե Վրաստանի հասարակությունը միասնական չի լինի Ռուսաստանի ծրագրի դեմ։ Եկեք նայենք ամենավատ ապագայի «Քրոնիկայի» թողարկումը, ինչից հետո կվերադառնանք եթեր բանավեճով»։ Այս խոսքերից հետո սկսվում է «Քրոնիկայի» «սովորական» թողարկում, որտեղ ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը անցել է կոնկրետ գործողությունների, Սահակաշվիլին տեղափոխված է անվտանգ տեղ, որոշ վրացական զորամասեր անցել են Ռուսաստանի կողմը, մարդիկ պանիկայի մեջ են, Բուրջանաձեն և Նողայդելին ստեղծում են չգիտեմ ինչ, քիչ անց հայտարարում են, որ Սահակաշվիլիին սպանել են։ Ծրագիրը դեռ չեմ նայել, կոնկրետ այս ամեն ինչը ինչ տեսք ուներ, հաստատ չեմ կարող ասել, բայց այն, որ Վրաստանի հասարակության մեջ ուժեղ պանիկա էր առաջացել, փաստ է։ Սյուժեի ընթացքում շատացել են զանգերը շտապ օգնություն, մարդիկ սկսել են բանկոմատներից փող հանել և բենզին գնել։ Կես ժամ անց «Իմեդի» հեռուստաընկերության առաջ միտինգ է տեղի ունեցել։
Մի ժամ անց արդեն սյուժեն կամ նրա եթեր հեռարձակման ձևը քննադատում էին համարյա բոլորը։
Իշախանական թևը քննադատում էր այն, որ սյուժեի ընթացքում չկար որևէ տեղեկատվություն այն բանի մասին, որ սյուժեն հնարած է։ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի մամլո խոսնակ՝ Մանանա Մանջգալաձեն նշեց, որ «չնայած նրանց, որ սյուժեն լրիվ իրական է և վտանգները իրոք կան, անհրաժեշտ էր սյուժեի ժամանակ հավելյալ նշել դրա վերաբերյալ»
Ընդդիմությունը ամեն ինչում մեղադրում է իշխանությանը, մի մասը համաձայնվելով, որ սպառնալիքը իրոք կա, մյուս մասը նույնիսկ սպառնալիքը համարում է իշխանության պիառի մաս։
Ուշ երեկոյան Իմեդի հեռուստաընկերությունը վազող տողով ներողություն էր խնդրում հեռուստադիտողից։
Ռուսական ԶԼՄ-ները հեղեղված են այս նորության վերաբերյալ հոդվածներով, որոնց մեջ ամեն ինչում մեղադրում են «արնախում, խելագար» Սահակաշվիլիին։
Կոկոյթին սյուժեյի ցուցադրման պահին որսի էր, գայլեր ու շակալներ է սպանում։
Մտա ուզում էի սրա մասնի գրեի, բայց իսկականից վսյոտակի «զատո ու նաս վինո խառոշեե» ճիշտ անեկդոտ ա էլի![]()
![]()
մարդ էլ էտքան տուպոյ լինի որ տենց հաղորդում տա եթեր:
Արիացի (15.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ