Ռուսաստանից և Վրաստանից առավել ինձ Հայաստանն է դուր գալիս:
Մի հարց ուղղեմ քեզ, պատասխանիր անկեղծորեն:
Երևանում ես կարող եմ իմ մեքենան կանգնեցնել շատ ու շատ վայրերում, գնալ իմ գործերով ու վերադառնալով չթալանված գտնել այն: Թբիլիսիում այդպիսի բան հնարավո՞ր է: Ըստ իմ ունեցած տվյալների՝ ոչ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Varzor (19.02.2013)
Malxas (17.02.2013)
Մալխաս, կարծում եմ քեզ պատմողների բախտը ինչ որ կատաստրոֆիկ չի բերել...
ես գնացել եկել եմ մենակ իր սեփական մեքենայով: եղել ա, գիշերով եղել եմ ինչ որ անհասկանալի տեղերում, ոչ մի մոտիկ մարդ չեմ ունեցել տեղացի ինձ ուղեկցող: ոնց ասեմ, ճանապարհներին լավից բացի ոչինչ չեմ տեսել: ժողովուրդը, միլիցեքը, ճանապարհային ոստիկանությունը, միայն օգնել են, օժանդակել... անգամ մի տղա ինձ գիշերվա 2-ին իրա մեքենայով իմ առջևից գնալով ինձ ուղեկցեղ ու Թբիլիսիից դուրս հանեց ու քշեց մոտ 100 կմ ու երբ համոզվեց որ չեմ կորի, նոր հետ դառավ... ըտենց վերաբերմունք մեկ էլ մենակ Ղարաբաղում են տեսել: /իմիջայլոց ասեմ, որ ասածս տարածվում ա նաև Ջավախքի հայության վրա /:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
Վրաստանում, մասնավորապես հենց Թբիլիսիում, եղել եմ մոտ 80 անգամ 2008-ից սկսած, երբ առաջին անգամ գնացի, հենց մեր ընկերության վրաստանյան կոլլեգան ասաց, որ բաճկոններով փակենք մեքենայի մեջ գտնվող իրերը, որ ապակին չկոտրեն տանեն և շենքի բակում չթողեց կանգնեցնենք մեքենան հանեցինք կենտրոնական փողոցում կանգնեցրինք: 2009-ի վերջում, որ գնացի, էլի քողարկում էի ծիծաղեց ու ասաց, իր բառերն եմ ցիտում "Хоть мешок золота оставь, ручаюсь не тронят, даже тебя посадят за то, что провоцируешь на грабеж"
Դու նայի, ընդամենը մեկ տարի հետո, նույն մարդու պահվածքն ու ասածը:
Անցյալ ամառ, մեքենաս թողել եմ Բաթումի улица Ленина, հիմա կարծեմ Գամսախուրդիա փողոցն ա, էդ փողոցի վրա, անտեր ու 7 օրով մեկնել եմ Ստամբուլ, եկել եմ, մեքենաս ոնց կար տենց մնացել էր:
Ու դու քո լսածով ասում ես, որ թալանվել ե՞ն, էդ իրանց մեջից ա եղել էդ թալանողը ու քցելա վրացիքի վրա:
Հ.Գ. Գալու ա օր, որ վրացի ժողովուրդը չոքելով գնալու ա Սահակաշվիլիի մոտ ու խնդրելու ա, որ հետ գա ու հետ են բերեելու գիտե՞ս ոնց, ժողովուրդը փողոցը լիզելուվ գնալու ա, որ Սահակաշվիլին ըտեղով քայլելով գա իրանց առաջնորդի:
Սովետական միության կրիմինալ կենտրոնն էր Վրաստանը, հիմա աշխարհի համար էտալոն էր դառել, էլի քանդեցին ու փչացրին սաղ, ափսոս էր էդ երկիրը, շատ ափսոս ...
Ով չի հավատում ինձ, թող НТВ-ին հավատա, Մալխաս, նայի, չէս փոշմանի ու հատկապես ուշադիր լսի, թե ինչ ա ասում Քութաիսի քաղաքի մասին վստահ եմ, որ քեզ պատմողներին կսկսես չհավատալ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 17.02.2013, 00:49:
Նախադասությունը ուշադիր կարդա
Ոնց որ ժամանակները խառնել ես:Հիմա Իվանիշվիլին իր թիմով փորձելու է այնպիսի "հրաշքներ" կատարել, որ ժողովուրդը մոռանա Սաբակաշվիլու կողմից քանդված ուփլուզված երկիրը ոտքի ահնելու փորձերի (ու շատ հարցերում հաջողված փորձերի) մասին:
Թե չէ քո ասածով ստացվումա, որ ցանցկացած հայ երազումա, որ ասենք Սյունիքը կամ խոսքի տավուշը մեր ձեռից խլեն ու առանձին պետություն սարքեն, բայց զատո մենք լավ ապրենք????
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եղբայր, բայց դա ինչ չափանիշ է, որ նշում ես?
Վրաստանից ու Հայաստանից ավելի բարձր կենսամակարդակ ու զարգացվածություն ունեցող երկրներում չես կարող մեքենադ երկար աչքաթող անել: Հիմա ինչ? Էդ երկրներում Վրաստանից կամ Հայաստանից վատ է???
Ես գտնում եմ, որ Վրաստանում որոշակի դրական տեղաշարժեր հաստատ եղել են, ընդ որում զգալի տեղաշարժեր: Այլ հարց է, թե դրա դիմաց ինչ գին են վճարել![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նորից հին խոսակցությանն ենք գալիս, որ փաստացի 2008-ին Վրաստանը ոչինչ չի կորցրել։ Աբխազիան ու Ցխինվալիի տարածքը Թբիլիսիի կողմից չի վերահսկվել 1992-ից։ Փաստացի 2008-ին հաստատվեց, որ Կրեմլն ա ըդտեղ երաժշտություն պատվիրողը ու մեկ էլ մի քանի սուզվող կղզիներ միացան Կրեմլին։ Վրաստանը ոչինչ չի կորցրել 2008-ին։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2013, 10:58:
Բայց դե համաձայնիր, որ էդքան էլ հաջող օրինակ չի Վրաստանն ու Հայաստանը հահեմատելու համար:
Եթե դիտարկենք հիմնարար տեսանկյունից, ապա Վրաստանն ու Հայաստանը, որպես դե յուրե ժողովրդավարական երկրներ սար ու ձոր տարբերություն են: Սերոժի ընտրություններն էլ քեզ ղուրբան:
Այլ հարց է, թե ինչքանով է արդյունավետ օգտագործում Վրաստանն իր աշխարհաքաղաքական, բնական ու մարդկային ռեսուրսները:
Մի պարզ օրինակ բերեմ:
Անցած տարի երկարատև ընդիջումից հետո Ուռեկիում էի: Ուղղակի ափշել էի, թե որքան մեծ են փոփոխությունները, մանավանդ հաշվի առնելով տեղի բնակչության մոտ մեղմ ասած ոչ այդքան մեծ աշխատասիրությունը:
Հաստատ նույն ժամանակահատվածում Հայաստանի ամենաէլիտար հանգստայն գոտում նման ծավալի դրական փոփոխություններ չեն եղել:
ԻՀԿ միակ ոլորտը, որտեղ ՀՀ-ն անվիճելիորեն գերազանցում է Վրաստանին, դա ռազմական ոլորտն է, այլն էլ ես կասեի, որ դա ոչ այդքան պետության շնորքն է, որքան որոշ անհատների:
Ուղղակի կարող եմ փաստել մի բան.
90-ականներին Վրաստանում հասարակական ու կրիմինալ վիճակը Հայաստանից անհամեմատ վատ էր, բայց Վրաստանը մի քանի տարում ոչ միայն հավասարվեց, այլև առաջ գնաց:
Հ.Գ.
Մինույն է Վրաստանի պետ պետությունները մեծ հեռանկարներ չունեն: Բայց դե մեր հեռանկարներն էլ տենց վառ գույներով չեն:
Վերջին խմբագրող՝ Varzor: 19.02.2013, 20:59:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ