Դեկտեմբերի 12-ի ժամը 20.00-ից «Իմեդի» հեռուստաընկերությունը եթերում է։
Տվյալ պահին Ազգային Կարգավորիչ կոմիսիան (հայերենը լավ ստացվե՞ց ) պահանջում է երեք հեռուստաընկերությունների տերերի մասին տեղեկություններ և ֆինանսական թափանցիկություն: Երեք ալիքներն են՝ Ռուսթավի 2, Մզե (վրացերեն Արև) և Իմեդի (վրացերեն Հույս):
Ընդդիմությունը շարունակում է ապացուցել, որ պատրաստվում է հունվարի 6-ի համար, այլ ոչ ընտրությունների։ Անընդհատ խոսում են կեղծումների մասին, որոնց մոտ 10 տոկոսն է իրական, մնացածը կեղծ։ Օրինակ երեկ հայտարարել էին, որ իմ ընդդիմադիր ընկերներից մեկին բռնել են, տարել ինչ-որ անտառ ու ծեծել։ Անհանգստացած զանգեցի ընկերոջս, որը հոգնած ու արդեն անգիր արած ասաց, որ ամեն ինչ նորմալ է ու այդպիսի բան չկա։
Կամ օրինակ երեկ ու այսօր ամբողջ օրը խոսում են, որ ընտրացուցակներն են կեղծված 1 միլիոն մարդով՝ «մեռած հոգիներով»։ Եթե ընդունենք, որ դա ճիշտ է, ապա մոտ 3 միլիոն ընտրողից ամեն 3-րդը «մեռած հոգի» է։ http://forum.ge ի մասնակիցների (այդ թվում և իմ) կողմից արդեն երկու օր http://www.voters.cec.gov.ge/ կայքում որոնումները այդպիսի «հոգիների» առկայությունը չապացուցվեց։
Այն, որ ընտրողների թիվը ընտրացուցակներում ավելացել է փաստ է։ Սակայն խնդիրը նրանում է, որ 2004 թվականի նախագահակն ընտրությունների ժամանակ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը հրաժարվեցին օգտագործել հին ուռճացված ու ոչ ստույգ ընտրացուցակները և կազմակերպեցին ընտրողների նախնական գրանցում, որի արդյունքում գրանցվեց մոտ 2 400 000 ընտրող։
2006 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն կար որոշակի ստուգված ընտրացուցակ։ Այդ ընտրացուցակի մեջ ներգրավված էր 3 205 634 ընտրող։
Այս տարի ընտրացուցակները ստուգվել են դռնեդուռ և արդյունքում ընտրացուցակում ընտրողների քանակը կազմել է 3 369 718։
Ըստ այդմ, ընտրացուցակների կեղծելու մասին ընդիմության խոսքերը հերթական բամբասանքն ու բլեֆն են, որոնք ուղղված են նախագահական ընտրություններում իրենց պարտությունը «արդարացնելուն»։
Դեբատները անցնում են շատ հետաքրքիր, բայց մի տեսակ միապաղաղ ու հոգնեցնող։ Կամ էլ իմ վերաբերմունքն է այդպիսին դառնում։ Նախագահի թեկնածուները առայժմ չեն մասնակցում։ Մասնակցում են նրանց ներկայացուցիչները։
Էջանիշներ